Ածականի կազմությունը

Ըստ կազմության՝ ածականները լինում են՝

պարզ՝ լավ, վատ, բարձր, նոր

բաղադրյալ, որոնք իրենց հերթին լինում են՝

ածանցավոր՝  անշնորհք, կարմրավուն, արծաթե,

բարդ՝ լայնարձակ, եռագլուխ, նորանոր,

բարդ ածանցավոր՝ հարթավայրային, հրացանավոր, գյուղատնտեսական։

Ածական կազմող ածանցները կոչվում են ածականակերտ ածանցներ։ Դրանք են՝
նախածանցներ՝
ամենա- ամենամեծ,ամենալավ,ամնագեեցիկ √
ան-անգութ,անկանոն,անսիրտ √
ապ-ապաշնորհ,ապուշ,ապարդյուն √
բաց-բացարձակ,բացականչություն,բացակա √
գեր-գերբնական,գերակա,գերեկշռել √
դժ-դժգոհ,դժբախտ,

ընդ-ընդարձակ, ընդհանուր, ընդունակ
հակա-հակադիր, հակառակ, հակադարձ
համա-համադաս, համավար, համարձակ
տ-տգետ, տգեղ, տկար, տհաս
չ-չտես, չկամ, չհաս

վերջածանցներ

-ագին-ահագին, ցավագին, սրտագին
-ագույն-մեծագույն, լավագույն, հնագույն
-ալի-հրաշալի, ցավալի, ողբալի
-ածո-գտածո, դրածո, չափածո
-ական-գյուղական, ռազմական, հարաբերական
-ային-տնային, փողոցային, լեռնային
-ան-կծան, հաչան, լծան
-անի-լեզվանի, երկձեռնանի, չորսձեռնանի
-ավետ-հոտավետ, բուրումնավետ, հարմարավետ
-ավոր-գունավոր, ահավոր, հրեշավոր
-ատ-գունատ, պոչատ, կռնատ
-ացի-խելացի, իրավացի, կանացի
-ե-ոսկե, երկաթե, պղնձե
-ելի-սիրելի, զզվելի, իմաստալի
-եղ-զորեղ, ուժեղ, թիկնեղ
-ենի-հայրենի, վայրենի, մասրենի
-ի-կատաղի, աղի, բարի
-իչ- գրավիչ, գրիչ, բացիչ
-իկ-փոքրիկ, երջանիկ, գեղեցիկ
-լիկ-պստլիկ, հաստլիկ, բկլիկ
-կան-խռովկան, լացկան, վարձկան
-կոտ-նեղացկոտ, վախկոտ, բամբասկոտ
-յա-փայտյա, մետաղյա, արծաթյա
-ովի-ծալովի, մտովի, բացովի
-ոտ-ժանգոտ, կեղտոտ, մրոտ
-ուն-փխրուն, կանգուն, կարկաչուն

Առաջադրանքներ:
1. Վերը նշված ածանցավոր ածականների շարքին ավելացրու ևս երկուական ածական:

2.Յուրաքանչյուր բառաշարքում ընդգծել 5 պարզ ածական.
ա. կլոր, ալեկոծ, կույր, աղվես, աներ, մերկ, անգործ, կարճլիկ, կաղ, տկլոր
բ. համերաշխ, բոբիկ, քաջ, անայլայլ, անուրջ, հզոր, երկար, կարճ, անարգ, անվախ
գ. սև, գաթա, խրոխտ, բոլոր, նեղ, հաստ, դաշտ, նոսր, կորովի, ճահճապատ
դ. զվարթ, գավաթ, գմբեթ, արագ, դրոշ, մեղմ, լուրջ, ծանր, ուժեղ, դիտմամբ

3.Յուրաքանչյուր բառաշարքում ընդգծել 5 բարդ ածական.
ա. քարաշեն, սկզբնապես, լիտրանոց, բրոնզաձույլ, ձյունաթույր, հանդարտ, մեծամեծ, թափուր, քաջարի, ճերմակ
բ. խուճուճ, ալեզարդ, հեռաձիգ, հավասար, կապտականաչ, ձվաձև, կիսախուփ, դժբախտ, երիտասարդական
գ. սրճագույն, շեղակի, դանդաղաշարժ, երկթերթ, առհավետ, սրաքիթ, համընթաց, ստահակ, հավերժ, պատրաստ:

4. Յուրաքանչյուր բառաշարքում ընդգծել 5 ածանցավոր ածական.
ա. թավշյա, քնքուշ, աշակերտական, դժվար, տգեղ, ողորկ, դիպուկ, շքեղ, քաղցր, օտար
բ. ահագին, նիհար, ամենամեծ, վստահ, դժգոհ, հարմար, հարադիր, բարի, գեղեցիկ, լիուլի
գ. դեղին, մթին, պակաս, լավագույն, դժբախտ, կապույտ, անվախ, կոպիտ, դարավոր, վարար
դ. ամենախիզախ, վարարուն, ուրախ, նազելի, ծարավ, հզորագույն, պղտոր, վճիտ, գունատ, գիտակից

5.Կապակցության իմաստն արտահայտիր ածականով.
ճահիճներով պատված-ճահճապատ
մանրէներ ծնող-
միայնակ ապրող-
մեգով պատված-
անուշ բուրող-
թախծոտ դեմքով-
միրգ տվող-
նոր տնկած-
շահույթ բերող-
շեկ մազերով-
շատ շնորհներ ունեցող-
ոսկուց ձուլված-

 

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *