Ընտրության խումբ խոհարարություն
Սեպտեմբերին մենք պատրաստել ենք չրեր առանց հավելումների
- սալորի
- տեղձի
- լոլիկի
- ձմերուկի
Չրի համտեը իրականցվում է կրթահամիրի հյուրերի համար։
Տորթերից պատրաստել ենք
- բռաունի
- էսկիմո
- գաթա
- կալա
- Տառտ
Պատրաստել ենք կոմպոտներ և հյութեր Արատեսի
- խնյձորից
- սալորից
- վայրի տանձից
- ռեհանի հյութ
Պատրաստել ենք ռեհանից թարմ հյութ։
Կազմակերպել ենք հյուրասիրություններ՝
- Մկրտության ծես
- Գրական ակումբի հանդիպում
- Ծնողական համայնքի հանդիպում
- Ուրբաթ համերգի բրդուճներ
- Չորեքշաբթի համերգի հյուրասիրություն
Հյուրասիրությունների համար պատրաստել ենք՝ չորացված լոլիկով բրուսկետաններ, մրգային սեթեր, թարմ հյութեր, չրերով սեթեր, թխվածքներ, պանրի սեթեր գինու հետ, հացերի տեսականի, ծիսական փլավներ հաճարով, բանջարեղենով սեթեր, լավաշով փաթաթուկներ։






















Գրաբարյան ընթերցումներ
Տեքստի թարգմանություն գրաբարից:
- Ձմեռն էանց, անձրեւք անցին եւ գնացեալ մեկնեցան: Ծաղիկք երեւեցան յերկրի մերում, ժամանակ եհաս հատանելոյ, ձայն տատրակի լսելի եղեւ յերկրի մերում: Թզենի արձակեաց զբողբոջ իւր, որթք մեր ծաղկեալք ետուն զհոտս իւրեանց: Արի եկ, մերձաւոր իմ, գեղեցիկ իմ, աղաւնի իմ, եւ եկ դու: Երեւեցո ինձ զերեսս քո եւ լսելի արա ինձ զբարբառ. զի բարբառ քո քաղցր է, եւ տեսիլ քո գեղեցիկ:
Ձմեռ անցավ անձրևները գնացին։ Ծաղիկները երևացին մեր երկրում,
- Իմաստասէր ոմն աղքատ ունէր ծոյլ որդիս եւ ի ժամ մահուն կոչեաց զորդիսն եւ ասէ.— Ո՛վ որդեակք, բազում գանձ կայ պահեալ ի հարցն իմոց յայգին մեր, իսկ զտեղին ոչ ցուցանեմ ձեզ, այլ որ աշխատի ևւ խորագոյն փորէ, նա գտանէ զգանձն:Եւ յետ մահուն հօրն, սկսան որդիքն ջանալ մեծաւ աշխատութեամբ եւ խորագոյն վարէին, եւ ամէն մէկ իւրն ջանայր, զի ինքն գտցէ զգանձն:Եւ սկսաւ այգին աճիլ եւ զօրանալ եւ ետ բազում պտուղ եւ ելից զնոսա գանձիւ:
Ա) Դուք էք լոյս աշխարհի։ (Մատթէոս Ե, 14)ԱՌԱՋԱԴՐԱՆՔ:
Նախադասաթյունն աշխարհաբար գրիր՝ քանի ձևով կարող ես։Բ) Ոչ յագեսցի ակն տեսանելով, եւ ոչ լցցի ունկն լսելով։ (Ժողովող Ա, 8)
ոչ յագեսցի – չհագենա, չի հագենա, չպիտի հագենա, չի հագենալու
ակն – աչք(ը)
ոչ լցցի — չլցվի, չի լցվի, չպիտի լցվի, չի լցվելուԱՌԱՋԱԴՐԱՆՔ
Նախադասաթյունն աշխարհաբա՛ր դարձրու։Գ) Գովեսցէ զքեզ ընկերն եւ մի՛ քո բերան, օտարն, եւ մ՛ի քո շրթունք։ (Առակք ԻԷ, 2)
գովեսցէ — գովի, թող գովի, կգովի, պիտի գովի, գովելու է
զքեզ — քեզ
եւ մի՛ — և ոչ, ոչ թեԱՌԱՋԱԴՐԱՆՔ
Նախադասությունն աշխարհաբա՛ր դարձրու։Դ) Որ հատուցանէ չար փոխանակ բարւոյ, չար ի տանէ նորա մի պակասեսցէ։
(Աոակք ԺԷ, 13)
որ — ով, ով որ
հատուցանէ — հատուցում է, տալիս է
փոխանակ բարւոյ — բարու փոխարեն
ի տանէ նորա — նրա տանից
մի պակասեսցէ — չպակասի, չի պակասի, չպիտի պակասի. չի պակասելուՀԱՐՑ ԵՎ ԱՌԱՋԱԴՐԱՆՔ
Նախադասությունն աշխարհաբա՛ր դարձրու։
Գրաբա՛ր դարձրու այս նախադասությունը.
Բարու փոխարեն չարով մի՛ հատուցիր (մի՛ հատուցաներ), չարը տանիցդ (ի տանէ քումմէ) չի պակասի։Ե) Որ տայ պատասխանի բան մինչչեւ լուեալ իցէ ինչ` անզգամութիւն է նմա եւ նախատինք։ (Առակք ԺԸ, 13)
տայ — տալիս է
պատասխանի — պատասխան
լուեալ — լսած
իցէ — լինի, կլինի, պիտի լինի
ինչ — ինչ-որ բան, մի բան
անզգամութիւն — անմտություն, անխոհեմություն
նմա — նրանԱՌԱՋԱԴՐԱՆՔՆԵՐ
Նախադասությունը բառացի աշխարհաբա՛ր դարձրու, հետո խմբագրի՛ր (այնպես արա, որ ճիշտ ու գեղեցիկ լինի)։
Ինչպե՞ս ես հասկանում այս խրատը։Զ) Ընկալարուք զխրատ` եւ մի՛ զարծաթ, եւ զգիտութիւն` քան զոսկի ընտիր։ Լաւ է իմաստութիւն, քան զականս պատուականս։ (Առակք Ը, 10-11)
ընկալարուք — ընկալեցեք, վերցրեք
ակն — ակ, թանկարժեք քար
զականս պատուականս — պատվական քարեր(ը)ԱՌԱՋԱԴՐԱՆՔ
Լրացրո՛ւ նախադասաթյունը.
Խրատը, ……….. ու …………. ավելի լավ են, քան ……., …….. ու թանկագին քարերը։է) Լե՛ր իրաւախոհ ընդ ոսոխի քում։ (Մատթէոս Ե, 25)
լե՛ր — եղի՛ր
ընդ ոսոխի քում — քո ոսոխի հետ, քո ոսոխի հանդեպԱՌԱՋԱԴՐԱՆՔՆԵՐ
Իրավախոհ բառի արմատներով քեզ ծանոթ բառեր գրի՛ր։
Իրավախոհ բառի իմաստը բացատրի՛ր:Ը) Ոչ հացիւ միայն կեցցէ մարդ, այլ ամենայն բանիւ, որ ելանէ ի բերանոյ Աստուծոյ։ (Մատթեոս Դ, 4)
ոչ կեցցէ — չապրի, չի ապրի, չպիտի ապրի, չի ապրելու
ամենայն — ամեն, ամեն մի
բանիւ — խոսքով
ելանէ — ելնում է
ի բերանոյ — բերանիցԱՌԱՋԱԴՐԱՆՔՆԵՐ
Բան արմատով քեզ ծանոթ բառեր գրիր։ Աշխարհաբար դարձրու՝
ա) հացիւ բառը
բ) ի բէրանոյ Աստուծոյ բառակապակցությունր։ Նախադասությունն աշխարհաբա՛ր դարձրու։Թ) Ոչ ոք կարէ երկուց տերանց ծառայել. կամ զմին ատիցէ եւ զմիւսն սիրիցէ, կամ զմին մեծարիցէ եւ զմիւսն արհամարհիցէ։ (Մատթէոս Զ, 24)
ոք — մեկը, ինչ-որ մեկը, մի մարդ
ոչ կարէ — չի կարող
երկուց տերանց — երկու տիրոջ
զմին — մեկին
ատիցէ — ատի, կատի,պիտի ատիԱՌԱՋԱԴՐԱՆՔՆԵՐ
Այս բառերն աշխարհաբա՛ր դարձրու (յուրաքանչյուրի դիմաց միայն մեկ բառ գրիր, որը համապատասխանի տեքստին).սիրիցէ, մեծարիցէ, արհամարհիցէ, զմիւսն։
Նախադասությունն աշխարհաբա՛ր դարձրու։
Երկու տիրոջ ծառա արտահայտությունը բացատրի՛ր։Ժ) Խնդրեցէ՛ք՝ եւ տացի ձեզ, հայցեցէ´ք՝ եւ գտջիք, բախեցէ´ք՛ եւ բացցի ձեզ։ Զի ամենայն որ խնդրէ՝ առնու, եւ որ հայցէ` գտանէ, եւ որ բախէ` բացցի նմա։
(Ղուկաս ԺԱ, 9-10
տացի — տրվի, կտրվի, պիտի տրվի, տրվելու է
հայցել — խնդրել, աղաչել, աղերսել, պահանջել, կամենալ, փնտրել, որոնել
զի — որովհետև, քանի որ, թե
բացցի — բացվի, կբացվի, պիտի բացվի, բացվելու է
գտջիք — գտնեք, կգտնեք, պիտի գտնեք, գտնելու եք
առնու — առնում է, վերցնում էՀԱՐՑ ԵՎ ԱՌԱՋԱԴՐԱՆՔՆԵՐ
Աշխարհաբա՛ր դարձրու`
ա) խնդրէ, հայցէ, գտանէ բառերը
բ) բացցի նմա արտահայտությունը։
Հատվածն աշխարհաբա՛ր դարձրու։
Այս հատվածի ո՞ր մասը կառանձնացնես որպես ասույթ:
Lesson 1 Homework 13.10
Ex. 10/a:
… that sort of thing. – Joel
Guess what? – Joel
We’re talking about … – Pete
… an awful lot of … – Pete
That’s not the point. – Joel
At the end of the day, … – Jess
Ex. 10/b:
Allie: Hey Steve. 1 Guess what? I just saw a new Coldplay DVD in the shop. It costs forty pounds.
Steve: Really? Well, I’m not going to buy it.
Allie: What!? Steve, 2 We’re talking about Coldplay here — one of your favourite bands!
Steve: I know. But 3 that’s not the point.
Allie: Don’t you remember? My father lost his job. I can’t spend money on CDs, DVDs and 4 that sort of thing. 5 At the end of the day, forty pounds is an awful lot of money.
Allie: Oh, yes, I’m sorry. I forgot.
Ex. 12/b:
drama – h. a play in a theatre, on TV or on the radio
workshop – e. a meeting of people to train or discuss an activity
mark – a. a number or letter that shows how good you are in a subject at school
disability – c. an injury or condition that makes it difficult for someone to do what other people do
complain about something -> g. to say that something is wrong or you are not happy with it
grumpy – b. in a bad mood; unhappy with everything
enthusiastic – d. showing a lot of interest in something
improvise – f. when actors …, they make up what they say without speaking from a script
Հայոց լեզու,13.10
Առաջադրանք գրքից:
Հոկտեմբերի 13-ին
71.Նախադասությունները լրացրո՛ւ:
Միայն մեկ արմատով կազմված բառերը կոչվում են պարզ բառեր.
Օրինակ` կրակ, հոդ, ջուր, օդ,….:
Մեկ արմատով և ածանցով կամ ածանցներով կազմված բառերը կոչվում են ածանցավոր բառեր. օրինակ` կրակոտություն, հողեղեն …:
Մեկից ավելի արմատներով կազմված բառերը կոչվում են բառեր, օրինակ` ջրհոր, օդանցք, բարդ:
Մեկից ավելի արմատներով և ածանցով կամ ածանցներով կազմված բառերը կոչվում են …բարդածանցավոր բառեր, օրինակ` կրակմարիչ, անջրանցիկ,….:
72.Տրված բառերից առանձնացրու այնարմատները, որոնք
ա) հնչյունափոխված են.
բ) միայնակ, որպես բառ չեն գործածվում (չես հանդիպել):
Օրինակ`
ա) բնութագրել — բնութ (բնույթ) – ույ-ը դարձել է ու.
բ) խորազնին – զնին արմատը միայնակ, որպես բառ չի գործածվում,
ա)Զուգել, —
լուսավոր, — լուս (լույս) – ավոր
ջրամբար, — ջը (ջուր) րամ – բար
գնել, — գը – նել
չվերթ, — չվ (ու) երթ
շինության, — շին (շեն) ություն
լճափ, — լը (լ) ճափ
հանգստություն: հանգստ (համգիստն) ություն
բ) Խորաքնին, — քնին բառը առանձին չի գործածվում
հետախույզ, խույզ բառը առանձոն չի գործածվում
մեծասքանչ, — սքանչ բառը առանձին չի գործածվում
զորասյուն, — զոր բառը առանձին չի գործածվում
զբոսանավ, — զբոս բառը առանձին չի գործածվում
կենտրոնախույս, — խույս բառը առանձին չի գործածվում
ճյուղակոտոր:— կոտոր բառը առանձին չի գործածվում
73. Տրված բարդ բառերի առաջին բաղադրիչները փոխելով` ստացի՛ր նոր բաղադրյալ բառեր:
Ագեվազ (կենգուրու), – Արագավազ
կակղամորթ, — փափկամորթ
մարտունակ, — ընթունակ
արճճապատ, — արծաթապատ
մեծասքանչ, — հիյասքանչ
հողածին, — ջրածին
փառամոլ, — խաղամոլ
ատոմակայան:— ավտոկայան
74.Տրված բարդ բառերի վերջինարմատները փոխելով` ստացի՛ր նորբարդ բառեր:
Հեռախոս,— հեռաձայն
հանրածանոթ, — հանրակրթական
ձյունածածկ, — ձյունաբուք
երկրագունդ, — երկրաչափություն
կենսակերպ, — կենսաբույս
հնավանդ, — հնատուն
մտահոգ, — հոգատար
բարենպաստ — բարեկամ
ակնթարթ, — ակնաբույժ
լուսանցք: — լուսամփոփ
77.Բաղադրյալ այնպիսի բառերկազմի՛ր, որոնց սկզբում լինեն տրվածբառերի վերջին բաղադրիչները: Ի՞նչ էփոխվում:
Դեղնակտուց, — կտցար
կենսախինդ, —
կենսագիր, —
քինախնդիր, —
ակնդետ:—
78.Այնպիսի բաղադրյալ բառերկազմի՛ր, որոնց վերջում լինեն տրվածբառերի առաջին բաղադրիչները: Ի՞նչէ փոխվում:
Բուսական, — դեղաբույս
կատվազգի, — տնակատու
սուզանավ — ջրասուզ
սիրառատ, — գրասեր
շինություն: — տնակաշին
Урок 2 . ТЕМА II. КУХНИ МИРА
Что такое «кухня»? Как и почему кухни разных стран и народов
отличаются друг от друга? Почему кухня считается частью
национальной культуры? Чем интересна русская кухня? Какие
блюда армянской кухни известны во всём мире? Кого

ИЗ ИСТОРИИ КУЛИНАРИИ. КУХНЯ, КОТОРУЮ Я ПРЕДПОЧИТАЮ
1.Прочитайте высказывания о еде и питании. Согласны ли вы с этими
высказываниями? Какие из них вам больше понравились и почему?
Мы есть то, что мы едим. (Гиппократ)
Надо есть, чтобы жить, а не жить, чтобы есть. (Сократ)
Голод – лучшая приправа к пище. (Сократ)
С тех пор как кулинария усовершенствовалась, люди едят вдвое больше того,
чем требует природа. (Бенджамин Франклин)
Голод – лучшая приправа к пище. (Сократ) Да, когда человек действительно голоден, он начинает ценить даже простую пищу. Это простое, но мудрое наблюдение.
2. Познакомьтесь со значениями слова кухня.
КУХНЯ, -и, род. мн. -хонь, ж. 1. Отдельное помещение (в доме, квартире) с
печью, плитой для приготовления пищи. Готовить в (на) кухне. Летняя кухня
(отдельный домик). У хозяйки много времени занимает кухня (приготовление
пищи). 2. Комплект мебели для такого помещения. 3. какая. Подбор кушаний.
Русская кухня. Кавказская кухня. 4. перен. Скрытая сторона какой-нибудь
деятельности, чьих-нибудь действий (разг.). Посвятить кого-нибудь в свою
кухню.
(Словарь русского языка С.И. Ожегова)
З. Прочитайте и озаглавьте текст.
Кулинари՛я – искусство приготовления пищи. А пища – одна из основных
потребностей человека. Её приготовление является одним из важнейших
направлений человеческой деятельности. Кроме традиционных обычаев, языка,
костюмов, каждый народ имеет и свою национальную кухню. Это блюда, которые
символизируют собой ту или иную страну. Так, пицца символизирует Италию,
суши – Японию, блины – Россию, а шашлык – Кавказ…
Искусство кулинарии зародилось вместе с человеческой цивилизацией. Уже
древний человек, до того как впервые был изобретён огонь, питался кореньями,
плодами, сырым мясом. Постепенно люди научились жарить мясо на костре. Еда
перестала представлять опасность. Высокая температура помогала уничтожать
опасных насекомых и вредные вещества. Люди стали не только запекать на огне
мясо и рыбу, но и печь лепёшки. Для приготовления лепёшек семена разных
растений измельчали и смешивали с водой до получения однородной массы. Эту
массу обжаривали на камнях до тех пор, пока сверху она не покрывалась румяной корочкой. Считается, что таким образом и возник первый хлеб.
Существует несколько факторов, которые определяют характер национальной
кухни: географическое положение, климат и природные ресурсы, а также образ
жизни людей, религия и влияние соседних стран.
Историки считают, что впервые начали фиксировать кулинарные рецепты
греки. Сначала этим занимались врачи, изучавшие пользу или вред определённых продуктов. А через некоторое время возникли и литературные источники.
Известны книги по кулинарии Гомера, Платона, Геродота и многих других.
Важный фактор, от которого зависит характер кухни, – это климат. От климата
зависят способы приготовления различных блюд, разнообразие кухонной посуды, использование различных пряностей.
Так, например, в странах с холодным климатом много калорийных, жирных
блюд. Горячие супы, каши и напитки помогают согреться даже в самый холодный
день.
На кулинарию влияет также географическое положение страны. От наличия
воды и количества солнечного тепла и света зависит, какие растения растут и
какие птицы, рыбы и животные водятся в том или ином регионе.
В Японии, к примеру, очень распространён рис, который выращивают на
полях, залитых водой. Рис заменяет хлеб и подаётся к каждому блюду. Он долго
переваривается, и человек реже чувствует голод. Вместо мяса и молочных
продуктов в Японии едят рыбу и морепродукты. Они хорошо усваиваются и
содержат мало жиров. Это идеальный вариант для полноценной диеты и
здорового питания.
Кулинария севера и юга Италии – это две совершенно разные кухни. На
севере едят пасту плоскую, в виде лапши, а на юге круглую, в виде трубочек. Пасту на севере делают дома на основе яиц, в соус входят телятина и томаты. На юге паста изготавливается на фабрике, не содержит яиц, основу соуса составляет
свинина. Второе различие между севером и югом – жиры, на которых готовится
пища. На севере это животное масло, на юге – оливковое.
Кухня – это часть национальной культуры. Кухни разных народов и стран
удивляют своей необычностью, великолепным вкусом и разнообразием, имеют
свою древнюю историю и свои пищевые и вкусовые особенности.
Сегодня у каждого народа есть своя национальная кулинария, для которой
характерны свои, отличные от других, национальные блюда и особенности их
приготовления.
Но народы общаются между собой, люди путешествуют, переезжают жить в
другие страны, и естественно, что постепенно шёл обмен рецептами. Поэтому
сегодня похожие блюда можно встретить в кухнях разных народов. Правда, они
нередко отличаются использованием различных сортов мяса, специй и зелени,
способами приготовления. И называются они по-разному и уже принадлежат к
своим национальным кухням.
Заметим, что не все блюда приживаются в другой местности, так как человеку,
который живёт в конкретных географических условиях, всё-таки наиболее
полезна та пища, которая является традиционной для данной местности.
(По материалам интернета)
ко՛рочка, ко՛рка – չորուկ, հացակեղև
исто՛чник – (здесь): документ, используемый в научном исследовании
ресу՛рс – запас; то, что имеется в распоряжении
фикси՛ровать – (здесь) записывать пря՛ность – համեմունք
4. а) Объясните значение данных ниже слов и словосочетаний. При
необходимости обращайтесь к словарям.
Традиционный, национальная кухня, блюдо, пища, лепёшка, географическое
положение, климат, природные ресурсы, образ жизни, религия, влияние соседних
стран, кулинарные рецепты, паста, животное масло, растительное масло,
калорийный, регион, диета, здоровое питание.
б) Составьте и запишите предложения с некоторыми словами и
словосочетаниями.
Традиционный – обычный, принятый давно.
Национальная кухня – еда, характерная для народа.
Блюдо – приготовленная еда.
Пища – всё, что едят.
Лепёшка – плоский хлеб.
Географическое положение – где находится страна.
Климат – тип погоды.
Природные ресурсы – богатства природы.
Образ жизни – как живёт человек.
Религия – вера в Бога.
Влияние соседних стран – влияние других культур.
Кулинарные рецепты – как готовить еду.
Паста – макароны.
Животное масло – жир от животных.
Растительное масло – масло из растений.
Калорийный – сытный, даёт много энергии.
Регион – часть страны.
Диета – режим питания.
Здоровое питание – полезная еда.
Национальная кухня Италии известна своими пастами и пиццей.
На обед мы ели горячую пищу и свежие овощи.
Мама испекла вкусную лепёшку на сковороде.
В этом регионе летом жаркий климат.
По рецепту надо жарить мясо на растительном масле.
5. Подберите синонимы к следующим словам из текста.
Пища, основной, страна, первобытный, опасность, изобрести, фиксировать,
калорийный, нередко, конкретный, томат.
Пища – еда, продукты.
Основной – главный, главный, важный.
Страна – государство, народ.
Первобытный – древний, доисторический.
Опасность – угроза, риск.
Изобрести – придумать, открыть.
Фиксировать – записывать, отмечать.
Калорийный – сытный, питательный.
Нередко – часто, временами.
Конкретный – определённый, точный.
Томат – помидор.
6. Замените выделенные слова антонимами.
Основная потребность – второстепенная потребность, древний человек – современный человек , перестала представлять – начала представлять (опасность) , высокая
температура – низкая температура , помогать – мешать , вредные вещества – полезные вещества, однородная масса – неоднородная масса , сверху – снизу ,
разнообразие – однообразие; холодный климат – тёплый климат, животное масло – растительное масло, калорийный – некалорийный, реже – часто, долго
переваривается – быстро переваривается
7. Найдите и прочитайте ответы на вопросы в тексте.
- Что такое кулинария? 2. Какие блюда символизируют собой ту или иную
страну? 3. Что помогала делать высокая температура? 4. Что делали древние люди
для приготовления лепёшек? 5. Какие факторы определяют характер национальной кухни? 6. Какие греческие писатели писали книги по кулинарии? 7. Что
едят в Японии вместо мяса и молочных продуктов? 8. Чем нас удивляют кухни
разных народов и стран?
Что такое кулинария?
Кулинария — это искусство приготовления пищи.
Какие блюда символизируют собой ту или иную страну?
Пицца — Италию, суши — Японию, блины — Россию, шашлык — Кавказ.
Что помогала делать высокая температура?
Она уничтожала опасных насекомых и вредные вещества в пище.
Что делали древние люди для приготовления лепёшек?
Они измельчали семена, смешивали с водой и обжаривали массу на камнях.
Какие факторы определяют характер национальной кухни?
Географическое положение, климат, природные ресурсы, образ жизни, религия, влияние соседних стран.
Какие греческие писатели писали книги по кулинарии?
Гомер, Платон, Геродот и другие.
Что едят в Японии вместо мяса и молочных продуктов?
Рыбу и морепродукты.
Чем нас удивляют кухни разных народов и стран?
Своей необычностью, великолепным вкусом и разнообразием.
8. Ответьте на вопросы.
1 Как на кулинарию влияет географическое положение страны?
Географическое положение влияет на то, какие растения растут и какие животные водятся в регионе.
2. Почему в странах с холодным климатом много калорийных блюд?
В странах с холодным климатом много калорийных, жирных блюд, потому что они помогают согреться.
3. Действительно ли кулинария севера и юга Италии – это две совершенно разные кухни?
Да, кулинария севера и юга Италии — две совершенно разные кухни.
4. Чем отличается японская кухня?
В Японии вместо мяса и молочных продуктов едят рыбу и морепродукты, которые хорошо усваиваются и содержат мало жиров.
5. Можно ли сегодня встретить похожие блюда в кухнях разных народов и почему это происходит?
Сегодня похожие блюда встречаются в кухнях разных народов, потому что люди обмениваются рецептами.
6. Почему не все блюда приживаются в другой местности?
Не все блюда приживаются в другой местности, так как полезна пища, традиционная для данной местности.
7. Почему кухня страны является частью её национальной культуры?
Кухня — часть национальной культуры, она отражает историю и особенности народа.
9. Согласны ли вы с тем, что…
Пища – одна из основных потребностей человека.
Да, пища — одна из основных потребностей.
2. Искусство кулинарии зародилось вместе с человеческой цивилизацией.
Да, искусство кулинарии возникло с цивилизацией.
3. Одним из факторов, определяющих характер национальной кухни, является влияние соседних стран.
Да, влияние соседних стран — один из факторов кухни.
4. Впервые записывать кулинарные рецепты начали греки.
Да, греки первые записывали рецепты.
5. Характер национальной кухни совершенно не зависит от климата.
Нет, климат влияет на характер кухни.
6. Пряность и специя –это одно и то же.
Нет, пряность и специя — разные вещи.
7. В странах с холодным климатом много калорийных, жирных блюд.
Да, в холодном климате много калорийных блюд.
8. На кулинарию влияет также и географическое положение страны.
Да, географическое положение влияет.
9. Кухня – это важная часть национальной культуры.
Да, кухня — важная часть культуры.
10. Телятина, говядина, баранина, курятина, свинина – это виды мяса.
Да, это виды мяса.
11.Человеку, который живёт в конкретных географических условиях, наиболее полезна та пища, которая является традиционной для данной местности.
Да, традиционная пища полезнее в конкретных условиях.
10. ЗАПОМНИ

11. Дополните ряды слов. Кто больше?
Кухня – национальная, армянская, итальянская Кухня – просторная, тесная, уютная . Кухня –
деревянная, старомодная, современная . Блюдо – острое, вкусное, ароматное . Блюдо – круглое,
глиняное, глубокое . Паста – зубная, мятная, освежающая . Паста – плоская, горячая, вкусная .
12. Раскройте скобки и составьте словосочетания и предложения.
Кухонный (шкаф, мебель, гарнитур, посуда, стол, принадлежности, полотенца,
электроприборы, плита); кулинарный (конкурс, шоу, передача, книга, школа, блог,
мастер-класс, магазин, отдел, успехи, училище, техникум, программа).
кухонный шкаф
кухонная мебель
кухонный гарнитур
кухонная посуда
кухонный стол
кухонные принадлежности
кухонные полотенца
кухонные электроприборы
кухонная плита
В нашей кухне стоит новый кухонный шкаф.
Мы купили красивый кухонный гарнитур с удобной мебелью.
Мама помыла всю кухонную посуду после обеда.
На кухне работает новая кухонная плита.
кулинарный конкурс
кулинарное шоу
кулинарная передача
кулинарная книга
кулинарная школа
кулинарный блог
кулинарный мастер-класс
кулинарный магазин
кулинарный отдел
кулинарные успехи
кулинарное училище
кулинарный техникум
кулинарная программа
Она участвует в кулинарном конкурсе на телевидении.
Я смотрю интересное кулинарное шоу каждый вечер.
У нас дома есть большая кулинарная книга с рецептами.
Он учится в кулинарном училище и хочет стать шеф-поваром.
Թեմա՝ Սեղանի միջին գիծը։
Հարցեր և առաջադրանքներ։
1․ Ի՞նչն են անվանում սեղանի միջին գիծ։
Սեղանի սրունքների միջնակետերը միացնող հատվածը կոչվում է սեղանի միջին գիծ:
2․ Գրել սեղանի միջին գծի հատկությունը։
Սեղանի միջին գծի հատկությւնը։
Սեղանի միջին գիծը զուգահեռ է հիմքերին և հավասար է նրանց կիսագումարին:
3․ GEOGEBRA ծրագրով գծել հավասարասրուն սեղան, գծել միջին գիծը։ Հավասարասրուն սեղանը քանի՞ միջին գիծ ունի։
4․ GEOGEBRA ծրագրով գծել ուղղանկյուն սեղան, գծել միջին գիծը։ Ուղղանկյուն սեղանը քանի՞ միջին գիծ ունի։
5․ Տրված է՝ AE=EB, CF=FD, BC=28 մ, AD=30 մ: Գտնել՝ EF-ը:
6․ Սեղանի հիմքերն են 42 սմ և 24 սմ։ Գտնել սեղանի միջին գծի երկարությունը։
7․ Սեղանի հիմքերը հարաբերում են, ինչպես 2 : 4, իսկ միջին գիծը 21 սմ է: Գտնել սեղանի հիմքերը:
8․ Ուղղանկյուն սեղանի սուր անկյունը 45օ է ։ Գտնել մնացած անկյունները։
9․ Ուղղանկյուն սեղանի սուր անկյունը 45° է: Փոքր սրունքը 12 սմ է, իսկ մեծ հիմքը՝ 18 սմ: Գտնել սեղանի փոքր հիմքը:
ՍՊԱՍՈԻՄ, Մուշեղ Գալշոյան
Կոմիտասը ելավ հյուրանոցից, վերարկուի օձիքը բարձրացրեց, ձեռքերը խոթեց գրպանները և քայլեց արագ ու ճկուն: Դեկտեմբերի կեսն էր. Փարիզի փողոցներում վնգստում էր ցուրտը: Առավոտ շուտ չէր, արևն իր օրվա պռատ ճամփից մի երկու պարան անցած պետք է լիներ, բայց չկար` չքացել էր քաղաքի գորշ երկնքում, մի ծխնելույզից պոկված կայծի պես հալվել-կորել էր:
»Le Mercure musical» ամսագրի նո՜ր համարը, — դիմացի մայթին սնգսնգում էր լրագրավաճառ տղայի ձայնը, — վերջի՜ն համարը:
Հանդեսի անունը Կոմիտասին հետաքրքրեց. երկու շաբաթ առաջ, երբ փարիզեցիներով խճճված «Սալ դեզ, Ագրի քյուլտյորի» դահլիճում տրվելու էր հայկական առաջին նվագահանդեսը, և ինքը բեմում վերջին կարգադրություններն էր անում, ականջն ընկավ.
— Զարմանալի է: Եկել են նաև Փարիզի գիտական ու երաժշտական հեղինակությունները: Պարզապես անսովոր ու հրապուրիչ ծրագրերն են այսքան մարդ հավաքել: Ես կասկածում եմ, թե մի բան կտա հայկական երաժշտությունը, այն էլ… մի կրոնավորի ղեկավարությամբ:
Խոսողն առաջին շարքում նստած մի երիտասարդ էր` ինքնագոհ ու վստահ:
Իսկ նվագահանդեսի վերջում, երբ դահլիճը հիացմունք էր աղմկում, երիտասարդը բեմ թռավ.
— Խնդրում եմ… խնդրում եմ, ներեցեք ինձ, — խոնարհվեց:
Ինքը հոգնած ու անքեն ժպտաց, և երիտասարդն ավելի շփոթվեց:
— Հայր սուրբ…, — կմկմաց:
Հետո իմացավ, որ նա »Le Mercure musical» հանդեսի աշխատակից էր:
— Ամենավերջին համարը, թարմ համարը, -մորմոքում էր տղայի ձայնը:
Կոմիտասն ակամա դանդաղեցրեց քայլերը, նա հանդեսը գնելու միտք չուներ, բայց լրագրավաճառը վազելով մոտ եկավ, ամսագիրը մեկնեց, կծվծաց.
— Մսյո…
— Մրսել ես, մանչս, — գնեց ամսագիրն ու շփեց տղայի քրտնած այտը:
— Մերսի… նոր համարը… թարմ համարը…- լրագրավաճառը վազեց փողոցով:
Կոմիտասը հայացքով ուղեկցեց նրան ու տխուր ժպտաց. «Դու որբ ես, մա՛նչս»: — Եվ հանդեսը թերթատելով քայլեց:
— Օհո՜, — ոտքը կախ գցեց, — երիտասարդը նորեն մեղանչում է: — Ամսագրում նվագահանդեսի արձագանքը կար, տողերից բացականչում էին սենսացիոն բառերը.
«Հայ երաժշտություն… նորություն… հայտնագործություն…»:
— Նորեն նույն մեծամիտ ու վիրավորող տոնն է. հայտնագործում է նոր ժողովուրդ, որը հնությունից իր ծննդյան օրն է շփոթում, երգն ու երաժշտությունն է հայտնագործում, որը ժողովուրդը օդի պես շնչել ու շնչում է:
«Մի երաժշտություն, որը տանում է մեզ հեռու և ստիպում է ապրել մոռացված մի ժողովրդի կյանքով…» — կոչում և ուսերին պարտք էր առնում հոդվածագիրը:
— Դատարկ խոսքեր, — Կոմիտասը քմծիծաղեց ու շարունակեց մտքում: — Տասը-տասներկու տարի առաջ աշխարհը քեզ պես լրագրողներով լեցուն չէ՞ր, որ սուլթան Համիդը քեզ համար այսօր հայտնագործած ժողովրդի ջարդերով կարմիր խրախճանք էր անում… Եվ հիմա նույնը շարունակվում է: Հիմա… (այդ օրը 1906 թվականի դեկտեմբերի կեսն էր): Հիմա փուչ խոսքեր ասելու հերթը քուկդ է, — սրտդողած փակեց ամսագիրը, ճմռթեց բռի մեջ և արագացրեց քայլերը: — Ամեն ժողովուրդ, ինչպես ամեն մարդ, ինքը պետք է իր օր ու կյանքն ապրի, իր ճամփեն պետք է կտրի սեփական ոտքերով… Էսքան ժամանակ ո՞վ է ուրիշի ոտքերով քայլել: Ո՞վ է շալակել ուրիշի սապատը:
Դեկտեմբերի կեսն էր: Մրսած օր: Եվ փարիզեցիները դուռ ու լուսամուտ գոցել էին օրվա դեմ: Հատուկենտ էին անցորդները` աչքերը կկոցած ցրտակեզ մայթերին: Թվում էր, թե պաղը երկնքի հետ կապ չունի, ամեն մեկի համար ոտատակից էր ծլլում ցուրտը, շինություններից, գոց դուռ ու լուսամուտներից և ծխնելույզների շուրթերից դժկամորեն անջատվող ծխի քուլաներից:
Փողոցի շրջադարձում Կոմիտասը մի դրամապանակ նկատեց: Հնամաշ էր, պարունակությամբ աղքատ` եղած-չեղածը տասը ֆրանկ:
«Խեղճ ու կրակ մեկն է կորցրել, — տխուր մտածեց նա և նայեց շուրջբոլորը, — էս ցուրտ օրվա ապրուստն է կորցրել` կորոնի, կդառնա, ետ կգա… Հիմա կգա» — համոզեց ինքն իրեն և նայեց ժամացույցին. 12-ին քառորդ էր պակաս, իսկ 12-ին Մարգարիտի մոտ ճաշի էր հրավիրված:
«Մի քիչ սպասեմ», — որոշեց ու հանդարտ սկսեց քայլել` փողոցի շրջադարձն ու ետ, շրջադարձն ու ետ, ուշադիր` փողոցով անցնող հատուկենտ անցորդներին: Եվ համոզված էր, որ կգա նա` ձմռան այդ պաղ օրը ունեցած ափ կրակը կորցրած մարդը, ու ինքն անմիջնորդ կճանաչի նրան:
«Տխուր բան է օրվա ապրուստ չունենալը, — մտածեց Կոմիտասը, — դա մարդու ծնունդի դեմ, բնության դեմ բան է: Ամեն մարդ հանապազօրյա հաց պետք է ունենա` օդ շնչելու բնական իրավունքով, հագուստ ու կապուստ պետք է ունենա` իր մորթու գոյության բնական իրավունքով: Եվ հաց ու թացի, հագուստ-կապուստի համար չէ, որ մարդիկ աշխարհ են գալիս, դրանք ի վերուստ տրվում են նրանց ծննդի հետ` տրվում են օդի ու մորթու պես… Իսկ եթե չկա՞, եթե չունի՞ն, ուրեմն մեծ ոճրագործություն է կատարվել: Թունավոր սրեր են բացվել բնության դեմ…»:
Փողոցի շրջադարձից ելավ մի կառք` ոսկեգույն ծոպերով զարդարուն, և փողոցը լցվեց բոժոժների տաք ղողանջով: Ձիերի հպարտ շունչը ռունգների մոտ դարձել էր եղյամ, կառապանը ձեռքերն էր փչում, իսկ հաստ վերարկուով կոլոլված ուղևորը մխրճվել էր կառքում, ցրտի դեմ ցանկել աչքերը: Եվ Կոմիտասն ուզեց կանգնեցնել կառքը` գտած դրամապանակը պահել կուշտ դեմքով անցորդի աչքերի դիմաց և ասել. «Մսյո՛, դուք այս դրամապանակն եք որոնում, խնդրեմ, վերցրե՛ք: Ինչպե՞ս, ձե՞րը չէ… Ոչինչ, վերցրեք, դրամապանակում տասը ֆրանկ կա, ածուխ կգնեք, ցուրտ է»:
Եվ մեկեն ծնված այդ ցանկությունը շնչավորեց մի հուշ, տասը տարվա տխուր մի հիշողություն: 1896 թվականին էր, էլի ձմեռ, Բեռլինի բարձրագույն երաժշտանոցում ուսանելու առաջին ձմեռն էր… Բարերարի ուղարկած ամսական թոշակը վերջացել էր, սպասում էր հաջորդին ու` չկար: Եվ դուրս էր եկել մի ծանոթից պարտք խնդրելու, բայց ինքնասիրությունը թույլ չէր տալիս բախել դուռը` հացի համար դրամ խնդրել, ու սոված չափչփում էր Բեռլինի փողոցները: Հանկարծ ոտքերի մոտ նշմարեց կես մարկ, վերցրեց ու ավելի շվարեց` ի՞նչ անել, կես մարկով ոչ կարող ես պանդոկ մտնել, ոչ` խանութ:
«Ես կես մարկանոց վիճակախաղի տոմս գնեցի, իսկ հաջորդ օրը շահեցի հարյուր մարկ, — հիշեց Կոմիտասը, — երկու օր նոթի-նոթի մտածեցի միայն ուտելու մասին, դրամի մասին, գտածս կես մարկով դարձա բախտ փորձող վաճառական և շահեցի հարյուր մարկ: Բայց ես կարող էի կուշտ լինել (հարկ է, որ կուշտ լինեի) «և այդ երկու օրը մարմնոք ապրելու փոխարեն, ապրեի հոգով, ինչի համար ծնվել եմ, ինչի համար ամենքն են ծնվում: Ու ես…»:
Հետո նա հիշեց քաղցած ու կիսաքաղց անցկացրած էլի օրեր, Բեռլինում ուսանած տարիներից` ավելի շատ, և դրանք բոլորը համարեց ունայն և տխրեց, որ գալիք օրերից ոչ մեկը, գալիք բոլոր օրերը միասին, էն փուչ օրերից ոչ մեկի պարապությունը լցնել չեն կարող: Եվ չնայած այդ փուչ օրերի համար ինքը մեղք չունի, բայց երբ ականջներում էլի զնգացին Բեռլինի կոնսերվատորիայի պրոֆեսոր Շմիդտի խոսքերը` «Դուն, անպիտան, ինձ կվճարես, երբ ուտելու հա՞ց չունես: Կարգելեմ քեզի մի պֆենինգ ինձի վճարելու այսուհետև» — սառած դեմքն ամոթից տաքացավ:
«Իսկ ես այնուամենայնիվ վճարեցի նրան, — անվրդով շունչ քաշեց Կոմիտասը, — չեմ հասկանում, թե ինչո՞ւ են մարդիկ իրեց իրավունք տալիս ոտք դնելու ուրիշների զուտ անձնական աշխարհը, — վիրավորված մտածեն և զգաց, որ ներքին մի ձայն բողոքում է: — Պրոֆեսոր Շմիդտի մասին այդպես մտածելը անիրավություն է, նա բարի ու մարդասեր ծերունի էր, սիրում էր ինձ ու հետաքրքրվում ինձնով»: — Հանգստացրեց իրեն, վանեց մեկեն հայտնված վիրավորանքը ու նայեց ժամացույցին, ժամից ավելի սպասում էր:
«Ուշացավ», — ասաց և` այնպիսի տոնով, կարծես պատահական ու իրեն անծանոթ մեկի չէր սպասում, այլ բարեկամի, որի հետ նախապես պայմանավորվածություն ուներ հանդիպելու հենց այնտեղ` փողոցի շրջադարձում, հենց այդ ժամին, միայն թե, չգիտես ինչու, ուշանում է, չի գալիս… Բայց անպայման կգա, և ինքը պետք է սպասի, պարտավոր է:
«Գուցե գլխի էլ չէ, որ դրամապանակը կորցրել է: Կիմանա, կգա, ցուրտ է, շուտ գար»:
Հետո աչքերում շողաց մի կարևոր միտք, և նա ուրախացավ, որ դրամապանակի տերը դեռ չի հայտնվել, լավ է որ չի եկել, թե չէ արդեն ուշ կլիներ, շատ ուշ: Եվ նա գրպանից հանեց հարյուր ֆրանկ, ճիշտ` հարյուր, շտապ բացեց դրամապանակը և հարյուր ֆրանկը ծրարեց դրամապանակի խորքում, տասը ֆրանկի տակ: Ապա ժպտաց, ձեռքերը շփեց իրար, խոր շունչ քաշեց, հին ու ծանր պարտքերից ազատվողի պես հանգիստ շնչեց ու շնչի հետ հանկարծ հասկացավ, որ տասը տարի առաջ վիճակախաղով շահած հարյուր մարկը հոգու խորքում, իրենից էլ ծածուկ, պարտք է համարել:
«Ինչո՞ւ, — փորձեց հասկանալ, — ինչո՞ւ պարտք»:
«Որովհետև հարյուր մարդ այդ վիճակախաղում հուսախաբ եղավ, իսկ ես շահեցի, սեփականացրի հարյուր մարդու հարյուր մարկը»: — Մոգոնածի համար ժպտաց, զգաց, որ իսկական պատասխանը դարձյալ իրենից ծածուկ է, հոգու խորքում ննջում է, մի օր կհայտնվի, անսպասելի կհայտնվի ու կուրախացնի:
Դրանք մեջս թուխս դրած իմ հավքերն են, — մտածեց մտքից ծրարված զգացմունքների մասին, — թող մնան, ձագ հանեն՚:
Հետո ձեռքերը տաքացրեց շնչով, ետ ու առաջ նայեց մայթերի երկարությամբ և շարունակեց քայլել` փողոցի շրջադարձն ու ետ, շրջադարձն ու ետ…
Ցուրտ է… Ուշացավ՚:
Հիմա նա այնպես բծախնդիր չէր նայում անցորդներին, չէր որոնում դրամապանակի տիրոջը, երկժամյա ճամփապահումը ստեղծել էր պատրանք, թե ծանոթի է սպասում, որը եթե գա և ինքը չնկատի, կմոտենա, կբարևի և կմեկնի ձեռքը:
«Բա եղա՞վ, էդքան ուշանալ կլինի՞, մրսեցի»:
Հանկարծ սիրտը թպրտաց. դիմացից գալիս էր վտիտ մի մարդ` աշնանային հնոտի վերարկուի մեջ սեղմված: Նրա հայացքը մոլոր էր, բայց ոչինչ չէր որոնում մայթերի վրա:
«Սա չէ, — որոշեց Կոմիտասը և ափսոսալու փոխարեն թաքուն ուրախություն ունեցավ ու կանգնեց` ինքը չի՞ ուզում, որ դրամապանակի տերը շուտ հայտնվի: Չի՞ ուզում: Ինչպե՞ս չէ, հենց հիմա թող գա, տեր կանգնի կորցրածին և ինքը թողնի գնա, ցուրտ է, Մարգարիտը սպասում է, ախր…»:
Բայց կրծքի տակ դեռ ալիքվում էր մի տաքություն, տագնապն էր մարում` պահ առաջվա խեղճ ու կրակ մարդը, որը կարող էր դրամապանակի տերը լինել, անցավ գնաց, տերը չէր ու անցավ գնաց… Եվ կրծքի տակ ալիքվում էր մի տաքություն` սրտադողն էր մարում:
Կոմիտասը ժպտաց իր ծածուկ զգացմանը…
«Մեջս թուխս դրված հավքեր ունիմ: — Մեկն աչք էր բացել, թպրտում էր: — Դուրս չեմ հանի… Իմ տաքությունն են, թող մնան… Ցուրտ է աշխարհը…»:
Իմ հոգու խորքում ծվարած զգացումը չուզեց մեկնել, մանրացնել, դարձնել անշապիկ բառ ու խոսք և բոբիկ-բոբիկ կանգնեցնել այդ ցուրտ մայթի վրա, իր կողքին:
Ձմռան այդ օրն աշխարհում միլիոն ու մեկ մարդ հյուրընկալ է, միլիոն ու մեկ ճաշի հրավեր ունի (միլիոն ու մեկերորդը` ինքը Կոմիտասը), միլիոն ու մեկ մարդ համերգ ու թատրոնի տոմս է գնել, միլիոն ու մեկ մարդ աշխատում է, միլիոն ու մեկ մարդ մտածում, գլուխ է ջարդում, միլիոն ու մեկ մարդ մեռնում է, միլիոն ու մեկ մարդ ծնվում է… Ձմռան այդ օր ու ժամին աշխարհում մի մարդ, մեկը, միայն մեկը, ձմռնաշունչ փողոցում անծանոթի է սպասում — վերադարձնելու նրա կորուստը` տասը ֆրանկ: Հենց գար տերը, և ինքը դրամապանակը հանձներ նրան ու շարունակեր Մարգարիտենց տան ճամփեն, կդառնար միլիոն ու մեկերորդ ճաշի հրավիրվածը:
Եվ ինքն իր հետ դրամապանակի տիրոջ շուտ հայտնվելուն համաձայն չէր:
Ձմռան այդ օրն աշխարհում միլիոն ու մեկ կողաոպուտ էր անում, միլիոն ու մեկը կողոպտվում էր, միլիոն ու մեկ մարդ կորցրել էր դրամապանակը` մաշված ու նոր, լիք ու դատարկ, միլիոն մարդ դրամապանակ էր գտել, գրպանել ու գնացել էր իր բանին:
Ձմռան այդ օրն ու ժամին, աշխարհում մի մարդ, մեկը միայն ժամադիր էր կորած դրամապանակի տիրոջ հետ: Դե թող շուտ գա, տեր կանգնի կորցրածին, երկար չորոնի, գլուխը չկոծի այդ փոքրիկ ու մեծ կորստի համար:
Իսկ ինքն իր հետ դրամատիրոջ շուտ գալուն համաձայն չէր: Սպասումի ամեն մի րոպեն հպարտություն էր կաթել նրա հոգում, և անխոստուն և անպայման այդ ժամակոչության մեջ վեհություն կար` ցուրտ ու ձմեռ, օտար երկրում, մի ձախողակ մարդու ուրախացնելու համար ինքը մի ժամ կեցել է, երեք ժամ սպասել է… էլի կարող է սպասել…
Չէ՛, ոչ մեկի ճամփան էլ չի պահում, այլ բաց երկնքի տակ աղոթք է անում աշխարհի ձախողակ ու անօգնական մարդկանց բախտի համար, աղոթք է անում, և գանգատ է անում նրանց փոխարեն: Եվ աղոթքը դեռ չի վերջացել, նրանց, այդ աշխատած և կարոտյալ մարդկանց գանգատն ու պահանջը շատ է, և ինքը երկար պետք է աղոթի նրանց բախտի համար…
Կոմիտասը նայեց աշնանային հնամաշ վերարկուի մեջ սեղմված մարդու ետևից և խղճաց նրան, որ դրամապանակի տերը չէր, և զգաց, որ կրծքի տակ դեռ տաք-տաք ալիքվում, մարմրում էր սրտադողը. լավ է, որ տերը չէր:
Նա նորից ժպտաց իր գողտուկ զգացմանն ու էլի չփորձեց մեկնել:
Հետո փողոցն արձագանքեց սալարկի ու մետաղի կափկափոցին, ու երևաց փոքրիկ, ցածրիկ մի սայլակ: Սայլակ քաշողը մարդ էր` պրկված ողնաշար ու պարանոցով, բաց օձիք ու շուրթերով, իսկ հայացքը կառչել էր սալարկից և թիկունքն ի վար ձգված պարանի պես ցնցվում էր: Սայլակի վրա դաշնամուր կար, սայլակի կողքերից քայլում էին երկուսը, դեկտեմբերյան ցրտին վայել հագուստ-կապուստով տղամարդիկ, ձեռնոցավոր աջերով դաշնամուրի ապահովությունն հսկող: Նրանց աչքերում սրտնեղություն կար և դա` սայլաքարշի ծանր ոտփոխումից: Փողոցի սառցե կոշտուկներից սայլանիվները ոստոստում էին` դաշնամուրը ցնցվում էր, և ստեղների զնգոցն արծաթե անձրև էր մաղում:
«Մենակ քեզ հետ կարելի է զրույց անել էս աշխարհի ցավերի մասին, — դաշնամուրին շշնջաց Կոմիտասը, — մենակ քեզ հետ՚, — կրկնեց լցված, և քայլերը նրան դաշնամուրի ետևից տարան: Դաշնամուրից անջատվող հնչյունները սայլորդի շնչի պես անկանոն էին, նրա շնչի պես տաք»:
«Դու ամեն օր ես էդպես նվագում, — մտածեց բեռնակրի մասին, — սա քո հորինած շարականն է, դու ուրիշը չունիս»:
Եվ ապա հիշեց.
«Իսկ ես ե՞րբ կունենամ դաշնամուր»:
Եվ հիշեց իր նվագարանը` հեռու հայրենի եզերքում, Էջմիածնում թողած իր նվագարանը ու թվաց նրան, թե դաշնամուր ունենալու ցանկությունը դավաճանություն էր իր նվագարանի հանդեպ, և դաշնամուրը թողած ետ դառավ:
«Իմ ազնիվ, հավատարիմ նվագարանս, իմ անուշ սնդուկս, — շշնջաց նա և ավելացրեց, — ընկերս…»:
Հետո փափուկ մի տխրություն եկավ, փաթաթվեց նրան և դրանից ջերմացավ այդ ցրտակեզ փողոցում, մեկեն հայտնված տխրությունն ուսերը ծրարող վերարկու էր:
«Ընկերս», — կրկնեց լսելի և մատները գրպանում ռիթմիկ շարժվեցին: Նրանք նվագարանն էին շոշափում, ողջունում էին, նվագարանի հետ զրույց էին անում:
Հիմա, մի քանի ամիս էր, հեռու էր նրանից, է՛հ, քանի տարվա իր խաղընկերոջից: Էդպես էր: Դեմ-դիմաց նստած խոսակցում էին: Եվ վիճում էին և խորհուրդներ շշնջում իրարու, հետո` մի խոսքի գալիս ու դառնում մի շունչ: Եվ Կոմիտասը ոգևորված ելնում էր` որոնում մեկին, որ ներս բերեր, դարձներ ականջալուր` իր նվագարանի ավետիսին: Եվ որոնում էր և չէր գտնում նրան` իր ու նվագարանի ոգևորությունը հասկացող մարդուն, ու տուն էր դառնում, նստում նվագարանի կողքին, միասին լռում էին, երկար էին լռում: Հետո Կոմիտասը մատները մոտեցնում էր նվագարանին և նորից ծայրը բացում զրույցի.
Սիրտս նման է էն փլած տներ…
Եվ նվագարանը հասկանում էր նրան ու արձագանքում.
Տո՛, լաճ, տնավեր…
Հիմա Փարիզ էր եկել ու պատմում էր իր «անուշ սնդուկի» տարիների զրույցը` Հայոց աշխարհի մասին, նրա մշուշված լեռների, այդ լեռնափեշերին խարխլված տների ու տնատերերի համառ ու հավատով աչքերից` թոնիրները լցված դեղին բոցերի մասին.
Եվ Փարիզը մատը խածնել էր. «Հայ երաժշտություն… նորություն… հայտնագործություն…»:
Բեռնակիրն ու սայլակն արդեն չէին երևում, փողոցում մարել էր դաշնամուրի ծլնգոցը, բայց Կոմիտասի համար դեռ մնում էր, և նա էլի հիշեց:
«Իսկ ես ե՞րբ կունենամ դաշնամուր… երաժիշտ եմ, 37 տարեկան ու դաշնամուր չունեմ»:
Չէ՛, դաշնամուր պետք էր, և ցանկանալը դավաճանություն չէր հին ու հավատարիմ նվագարանի հանդեպ: Նրան ինքը չի օտարի, տանից չի հանի դուրս: Նա կմնա, անկյունից կունկնդրի իր ու դաշնամուրի զրույցը: Կլսի ու կժպտա լարերի դեղին ժպիտով: Կլսի ու գուշակի պես կհաստատի իր ու դաշնամուրի ավետը: Երբեմն նաև կմիջամտի, կօգնի, ախր, ինքն ու նվագարանը լավ են իրարու հասկանում, հին ընկերներ են:
«Եվ դեռ երկար կընկերակցենք… Մինչև դաշնամուր ունենամ, մինչև աշխատելու բոլոր հարմարություններն ունենամ, կյանքս կանցնի»:
Դեկտեմբերի կեսն էր: Մրսած օր, և փարիզեցիները դուռ ու լուսամուտ կալել էին օրվա դեմ: Թվում էր, թե պաղ երկնքի հետ, ամեն մեկի համար ոտատակից էր ծլլում ցուրտը, շինություններից, գոց դուռ ու լուսամուտներից և ծխնելույզների շրթերից` դեկտեմբերին անջատվող ծխի քուլաներից: Հատուկենտ էին անցորդները, աչքերը կկոցած ցրտակեզ մայթերին, և Կոմիտասին ուշ դարձնող չկար: Իսկ նա, աննահանջ, սպասում էր… Չորս ժամ է ետ ու առաջ էր անում, փողոցի շրջադարձն ու ետ, շրջադարձն ու ետ…
Չորս ժամ…
Ե՛վ դրամապանակն էր մտահան արել, և՛ ճամփապահի նպատակն ու հարկը: Կար միայն կարոտյալ մեկի հետ հանդիպելու ցանկություն, կարոտյալ մի մարդու, որը ձմեռվա այդ օրը աշխարհում ամենաշատը պետք է մրսած լիներ: Թող գար, տեր դառնար այն աղոթքին, որ իր համար հայր սուրբն է արել երկրի պաղ գմբեթի տակ, աղոթել անարև առավոտից մինչև անարև արևպատոց:
Ու եկավ նա…
Դեռատի կին էր` այր մարդու բաճկոնով, այր մարդու ոտնամաններով, ճոթերը բզիկ գլխաշորով:
(Անակնկալ էր, չգիտես ինչու, մտքով չէր անցել, որ դրամապանակի տերը կարող էր կին լիներ):
«Աշխարհում, բնության դեմ սուր վերցրածները շատ են, — նորից մտածեց Կոմիտասը, — բնությունը սրան կին է երկնել, այր մարդու բեռ են բարձել ուսերին. կինը սպանում են, կնոջը ստիպում այրամարդ դառնալ»:
Դեռատի կնոջ աչքերում բողոք կար, և հույսը լացի պես կախվել էր շուրթերից ու դողում էր: Նա քայլում էր տրտում ու անվստահ, և ոտքերը, հայացքի հետքով կամուկաց շարժվում էին. հայացքի հետ դողում, աչքաթարթումի հետ կանգնում` ճլպտորում մի թիզ գետնին, մտածում աջ ու ձախ թեքվելու, ետ դառնալու մասին:
Կնոջ թափառիկ հայացքը հանդիպեց Կոմիտասին, հետո կծկվեց, կուչ եկավ ոտքերի մոտ` դարձավ գողտուկ հայացք, և նա կորածը փնտրել շարունակեց գողտուկ հայացքով ու հանկարծ զգաց, որ սալարկին կենտրոնացած հայացքը հիմա դրամապանակ չի որոնում, այլ ճիգով պահում է հենց նոր իրեն հանդիպած հայացքը և ինքը դրա իմաստն է ուզում հասկանալ:
«Աչքերը սև էին… Տխուր… Եվ…»:
Կինը լարված պահում էր Կոմիտասի դեմքը, աչքերը, հայացքը, կինը ձգտում էր աչքը չթարթել, չկորցնել այդ անծանոթ մարդու դեմքը, աչքերը, հայացքը: Ախր, դրանք խոսք ունեին, և նրան թվաց, թե խոսքն իրեն էր ուղղված:
«Աչքերը սև էին, տխուր և տխրությունը… ինձ համար էր», — սիրտ արեց մտածել, և հուզմունքից շուրթերը դողացին, ու տաք դողը հոսեց ծնկներով: Նա փորձեց բարձրացնել գլուխը` էլի նայել, բայց մի գթոտ ձեռք, որն էր Կոմիտասի հայացքը, գլխաշորի տակ մազերն էր շոյում, և կինը չուզեց շոշափել, ստուգել, պարզել չեղած տեղից մեկեն հայտնված գթասիրտ ձեռքը, որին նա, է՛հ, երբվանից սպասում էր…
Ապա կնոջ կախ գցած հայացքն առավ Կոմիտասի վերարկուի սև փեշերը, տաբատի սև փողքերը, սև ոտնամանները, որոնց վրա ասեղի պես փայլփլում էր ցուրտը, և դողը ծնկներից հասավ, շփոթեց ոտքերը: Կնոջ քայլերն ավելի չկամ դարձան, շփոթ ու չկամ, ախր, էլի մի քանի քայլ` և ինքը կանցնի այդ անծանոթ մարդու մոտով, հետո այդ տաքուկ ձեռքի փոխարեն գլխաշորի տակ կսողոսկի ցուրտը, և ինքը կմնա ձմեռնաշունչ օրվա ու կորած դրամապանակի հետ:
— Մադմուազել…
Կինը ցնցվեց: Խառնված ամեն քայլի հետ նա սպասել էր` ուր որ է կլսի այդ աչքերի ձայնը (ախր աչքերում իրեն ուղղված խոսք կար), շունչը պահած սպասել էր և Կոմիտասի ձայնի հետ ցնցվեց, դա շնչակտուր սպասման ճիչն էր:
— Մադմուազել, դուք որևէ բան կորցրե՞լ եք:
Աղջկա ոտք ու ծնկների դողը մարել էր, դարձել էր տաք թմրություն, կոպերը ծանրացել, իրար էին գալիս, և նա զգաց, որ հոգնած է, շատ է հոգնած և քնել է ուզում…
Մի տաք անկյուն լիներ… Քնել է ուզում…
— Այո՛… դրամապանակս եմ կորցրել, — ասաց ցածրաձայն:
Կոմիտասը ձեռքը տարավ գրպանը:
— Ահավասիկ: Վերցրեք, — տխուր ժպտաց, — իսկ ինչո՞ւ ուշացաք: — Աղջիկը թույլ մեկնեց ձեռքը, դրամապանակն առավ, դողացող մատներով փորձեց բացել: Դա ակամա մղում էր, պահի հետ կապ չունեցող: Կոմիտասն ափերի մեջ առավ նրա ձեռքերը:
— Բացել պետք չէ, — ասաց և ինքն իր համար ավելացրեց, — ցուրտ է…
Հետո ձեռքերը գրպանեց, թեթև խոնարհում արավ:
— Վաղը երեկոյան հայկական եկեղեցում հայկական նվագահանդես կա: Ձեզ հրավիրում եմ: Անպատճառ եկեք: Ցտեսություն:
Եվ նորեն գլուխ տվեց ու գնաց:
Աղջիկը մոլոր հայացքով հետևում էր նրան` ճկուն քայլերով հեռացող մարդուն, և մատները դրամապանակն էին շոշափում, որոնում այդ մարդու դեմքը, աչքերը, հայացքը, ձայնը: Ու երբ Կոմիտասը ետ նայեց, ժպտաց, ձեռքով արեց, աղջկա շուրթերը դողացին:
Իսկ Կոմիտասը հեռանում էր հոգում տխուր ու ծանր մի խաղաղություն: Եվ հոգում նորեն անհասկանալի մի ալիք` զեռ, կտրակցուն: Ներսում էլի աչք էր բացել, թպրտում էր իրենից թաքնված մի զգացում, որի հեռու-հեռավոր արձագանքն էր միայն տեղ հասնում, այսքանը. Կոմիտասին թվում էր, թե այդ չորսժամյա սպասումը մի քիչ ուրիշ ձևի պետք է լիներ: Ինչպե՞ս… Մի քիչ ուրիշ ձևի, ախր ինքը սպասում էր… այր մարդու, բայց կին հայտնվեց:
Նա նորից շրջվեց, նայեց, կինը դեռ կանգնած էր: Նորեն թափահարեց ձեռքը, և նորեն ականջը թմբկահարեց թուխս դրած հավքերի թպրտուքը:
Homework Lesson 2
Lesson 2
EXERCISE 1: FILL IN THE BLANKS WITH THE CORRECT COMPARATIVE FORM
- My house is bigger than yours.
- This book is more than the one I read last week.
- She runs faster than her brother.
- Today is colder than yesterday.
- The red car is more expensive than the blue one.
EXERCISE 2: FILL IN THE BLANKS WITH THE CORRECT SUPERLATIVE FORM
- This is the tallest building in the city.
- He is the best player on the team.
- That was the worst movie I’ve ever seen.
- January is usually the coldest month of the year.
- She is the kindest person I know.
EXERCISE 3: CHOOSE THE CORRECT FORM (COMPARATIVE OR SUPERLATIVE)
- Today is (hotter / the hottest) day of the week.
- My new phone is (better / the best) than my old one.
- This puzzle is (more difficult / the most difficult) than the last one.
- He is (taller / the tallest) than his classmates.
- That was (worse / the worst) experience of my life.
EXERCISE 4: REWRITE THE SENTENCES USING THE COMPARATIVE OR SUPERLATIVE FORM OF THE ADJECTIVE IN PARENTHESES
- This car is fast. That car is fast. → That car is faster than this one. (fast)
- My dog is friendly. Your dog is friendly. → My dog is friendlier than yours. (friendly)
- This is a good cake. That is a good cake. → That is the best cake I’ve ever tasted. (good)
- This mountain is high. That mountain is high. → That mountain is the highest in the region. (high)
- Today is cold. Yesterday was cold. → Today is colder than yesterday. (cold)
Կոմիտասյան օրեր
Արտասանում է Նիկոլ Մելքոնյանը
Աշուն կյանք
Աչքի առաջ,
Հառաչ-հառաչ,
Խորհրդավոր տերևներ,
Բունեն ընկած կեղևներ,
Հողի վրա,
Դեղին հուսով
Կողի վրա։
Լուռ, անտերունչ,
Խուլ, անմռունչ՝
Չորով-փորով կեռ ծառեր,
Ծռով-փռով լեռ քարեր,
Եվ հենավոր՝
Սարի կողին,
Ե՛վ մենավոր։