Առակներ

Գյուղացին ու իր որդիները

Գյուղացու մահը մոտեցել էր: Նա ուզում էր, որ իրենից հետո որդիները լավ հողագործ դառնան: Նրանց հավաքեց ու ասաց. «Սիրելի՛ զավակներ, ես մի խաղողի վազի տակ գանձ եմ թաղել»: Հենց որ հայրը մահացավ, որդիները շտապ վերցրին բահերն ու թիերը և իրենց ամբողջ հողամասը մի լավ փորեցին:
Ճիշտ է, նրանք գանձ չգտան, բայց այգին առատ բերք տվեց:
Առաջադրանք:
Ինչ է սովորեցնում առակը:

Առակաը սովորեցնում է, որ պետք չէ ժամանակը օգտագործել գանձեր ման գալով ավելի լավ է ժամանակը օգտագործել լավ և խելացի բաների վրա։  Հոր նպատակն էր այդ կերպ աշխատեցնել։
Ով աշխատի, նա կուտի։

Եզոպոսի  «Եղջերուն ու խաղողը» առակը։

Եղջերուն, որսորդներից փախչելով, թաքնվեց խաղողի այգում: Որսորդներն անցան կողքով, և եղջերուն վճռեց, որ այլևս չեն նկատի իրեն և կրծոտեց խաղողի տերևները: Բայց որսորդներց մեկը շուռ եկավ, նկատեց նրան, վերջին  նետով նշան բռնեց և վիրավորեց եղջերուին: Զգալով մոտալուտ մահը` եղջերուն հառաչելով ինքն իրեն ասաց. «Տեղս է, խաղողի վազն ինձ փրկեց, իսկ ես ոչնչացրի այն»:

Առաջադրանք:
Ի՞նչ հասկացար առակից:

Հասկացա, որ պետք է ուշադիր լինել ինչ որ – բան անելուց առաջ մտածել։ Եվ սովորեցնում է շնոհակալ լինել, գնահատել այն ինչ ունես։

Ով ինխ անի, իրեն կանի։

Վիլյամ Սարոյան «Վիրավոր առյուծի պատմությունը»

Որսորդի գնդակից վիրավորված առյուծին է մոտենում փոքրիկ, դանդաղաշարժ կրիան և հարցնում.
– Ի՞նչդ է ցավում:
– Որսորդն է վիրավորել, – պատասխանում է առյուծը:
Կրիան բարկանում է և ասում.
– Թող չորանան այն մարդու թևերը, որ վնասում են երկրի երեսին ապրող մեզ նման հրաշալի արարածներին:
– Կրիա եղբայր, – պատասխանում է առյուծը, – պետք է ասեմ, որ որսորդի հասցրած վերքն ավելի քիչ է ինձ տանջում, քան այն, ինչ հենց նոր ասացիր:
Այդ ասելով՝ առյուծը հոգին ավանդում է: Նույն բանի շուրջ նա մեկ այլ պատմություն էլ էր պատմում կամրջով անցնող փղի ականջը մտած լվի մասին:
– Ընկերս, – ասում է լուն, – երբ մեզ նման հսկաներն անցնում են կամրջի վրայով, այն ցնցվում է մեր հզորությունից:
Առաջադրանք:
Ո՞րն է առակի ասելիքը: Չի կարելի լինել մեծախոս, մեծամիտ, գլուխգովան և կյանքում ամեն մեկը պետք է իմանա իր դերն և տեղը։

Կոշիկը

Կար-չկար, մի շատախոս կոշիկ կար։ Աջ ու ձախ նա անընդհատ պատմում էր այն ճանապարհների մասին, որտեղով անցնում էր։ Բայց շատախոս լինելուց բացի, նա նաև մի քիչ գլուխգովան էր։ Միայն գեղեցիկ ճանապարհների մասին էր պատմում։ Մի օր էլ քարերը որոշեցին պատժել նրան, քանի որ իրենց մասին նա չէր պատմում երբեք։ Քարքարոտ մի ճանապարհի վրա կոշիկի թաթը սոսնձից պոկվեց։ Բավական չէր, որ շատախոսությունից բերանը հազիվ էր հասցնում փակել, հիմա արդեն դա էլ չէր կարողանում։ Հենց լռում էր, բաց բերանը փոշի ու կեղտ էր լցվում։ Կոշիկը հասկացավ, որ պետք է բերանը փակ պահի ու չխոսի, որ մաքուր մնա։ Նա դադարեց խոսել։  Հիմա միայն անհրաժեշտության դեպքում էր ինչ-որ բան ասում։ Մի քանի օր շատախոս կոշիկը պարապ մնաց, ոչ մի ճանապարհ չգնաց, մինչև նրա տերը որոշեց նրան տանել «բժշկի»՝ կոշկակարի մոտ։Կոշկակարը խնամքով մաքրեց կոշիկը, սոսնձեց այն ու գերազանց վիճակում վերադարձրեց տիրոջը։ Կոշկի տերը ուրախ-ուրախ հագավ իր փայլփլուն կոշիկները և ճանապարհ ընկավ։
Այս անգամ արդեն ամբողջ ճանապարհին կոշիկը միայն քթի տակ ճռճռում էր։ Ու արդեն, երբ տուն հասան, կոշիկը սկսեց պատմել ոչ միայն սիրուն ու մաքուր ճանապարհների, այլ նաև քարքարոտ ու փոշոտ ճամփաների մասին։

Վերլուծիր առակը:

Կոշիկը միայն իրեն էր տեսնում ու շուրջւ ոչիչ չեր նկատում։ Այս առակը սովորեցնում է որ չի կարելի լինել եսասեր, շուրջը ոչիչ չնկատող,ինքնասիրահարված լինելը։

Վատ ընկերը

Երկու ընկեր գնացին անտառ որս անելու, հանկարծ նրանց առաջ մի արջ դուրս եկավ: Ընկերներից մեկը ծառը բարձրացավ, իսկ մյուսը պառկեց գետնին, շունչն իրեն քաշեց, որ արջը կարծի, թե նա մեռած է: Արջը մոտեցավ նրան, հոտոտեց և մեռած կարծելով՝ թողեց, գնաց:
Այդ ժամանակ ընկերը ծառից իջավ ու ծիծաղելով հարցրեց.
-Արջը քո ականջին ի՞նչ ասաց.
-Արջն իմ ականջին ասաց, որ մյուս անգամ քեզ նման ընկերոջ հետ որսի չգնամ, որ վտանգ պատահելիս մենակ չթողնի ու փախչի:

Առաջադրանք:

Ինչի՞ մասին է առակը: Դավաճան ընկերության մասին է, չի կարելի մենակ թողնել դժվարույան մեջ հայտնված ընկերոջը։
Ի՞նչ է առակը: Առակը խրատական բնույթի փոքրածավալ գեղարվեստական ստեղծագործություն է որը մեզ ինչ – որ բան է սովորեցնում, խրատում։
Ուրիշ ի՞նչ առակներ գիտես: Ես գիտեմ Եզոպոսի առակներ

Վիլյամ Սարոյանիի -Առյուծն ու կրիան, նապաստակն ու առյուծը,առակ կույրի մասին։

Առակներ

Գյուղացին ու իր որդիները

Գյուղացու մահը մոտեցել էր: Նա ուզում էր, որ իրենից հետո որդիները լավ հողագործ դառնան: Նրանց հավաքեց ու ասաց. «Սիրելի՛ զավակներ, ես մի խաղողի վազի տակ գանձ եմ թաղել»: Հենց որ հայրը մահացավ, որդիները շտապ վերցրին բահերն ու թիերը և իրենց ամբողջ հողամասը մի լավ փորեցին:
Ճիշտ է, նրանք գանձ չգտան, բայց այգին առատ բերք տվեց:
Առաջադրանք:
Ինչ է սովորեցնում առակը:

Առակաը սովորեցնում է, որ պետք չէ ժամանակը օկտագործել գանձեր մանգ գալով ավելի լավ է ժամանակը օգտագործել լավ և խելացի բաների վրա։

Եզոպոսի  «Եղջերուն ու խաղողը» առակը։

Եղջերուն, որսորդներից փախչելով, թաքնվեց խաղողի այգում: Որսորդներն անցան կողքով, և եղջերուն վճռեց, որ այլևս չեն նկատի իրեն և կրծոտեց խաղողի տերևները: Բայց որսորդներց մեկը շուռ եկավ, նկատեց նրան, վերջին  նետով նշան բռնեց և վիրավորեց եղջերուին: Զգալով մոտալուտ մահը` եղջերուն հառաչելով ինքն իրեն ասաց. «Տեղս է, խաղողի վազն ինձ փրկեց, իսկ ես ոչնչացրի այն»:

Առաջադրանք:
Ի՞նչ հասկացար առակից:

Հասկացա, որ պետք է ուշադիր լինել ինչ որ բան անելուց առաջ։

Վիլյամ Սարոյան «Վիրավոր առյուծի պատմությունը»

Որսորդի գնդակից վիրավորված առյուծին է մոտենում փոքրիկ, դանդաղաշարժ կրիան և հարցնում.
– Ի՞նչդ է ցավում:
– Որսորդն է վիրավորել, – պատասխանում է առյուծը:
Կրիան բարկանում է և ասում.
– Թող չորանան այն մարդու թևերը, որ վնասում են երկրի երեսին ապրող մեզ նման հրաշալի արարածներին:
– Կրիա եղբայր, – պատասխանում է առյուծը, – պետք է ասեմ, որ որսորդի հասցրած վերքն ավելի քիչ է ինձ տանջում, քան այն, ինչ հենց նոր ասացիր:
Այդ ասելով՝ առյուծը հոգին ավանդում է: Նույն բանի շուրջ նա մեկ այլ պատմություն էլ էր պատմում կամրջով անցնող փղի ականջը մտած լվի մասին:
– Ընկերս, – ասում է լուն, – երբ մեզ նման հսկաներն անցնում են կամրջի վրայով, այն ցնցվում է մեր հզորությունից:
Առաջադրանք:
Ո՞րն է առակի ասելիքը:

Կոշիկը

Կար-չկար, մի շատախոս կոշիկ կար։ Աջ ու ձախ նա անընդհատ պատմում էր այն ճանապարհների մասին, որտեղով անցնում էր։ Բայց շատախոս լինելուց բացի, նա նաև մի քիչ գլուխգովան էր։ Միայն գեղեցիկ ճանապարհների մասին էր պատմում։ Մի օր էլ քարերը որոշեցին պատժել նրան, քանի որ իրենց մասին նա չէր պատմում երբեք։ Քարքարոտ մի ճանապարհի վրա կոշիկի թաթը սոսնձից պոկվեց։ Բավական չէր, որ շատախոսությունից բերանը հազիվ էր հասցնում փակել, հիմա արդեն դա էլ չէր կարողանում։ Հենց լռում էր, բաց բերանը փոշի ու կեղտ էր լցվում։ Կոշիկը հասկացավ, որ պետք է բերանը փակ պահի ու չխոսի, որ մաքուր մնա։ Նա դադարեց խոսել։  Հիմա միայն անհրաժեշտության դեպքում էր ինչ-որ բան ասում։ Մի քանի օր շատախոս կոշիկը պարապ մնաց, ոչ մի ճանապարհ չգնաց, մինչև նրա տերը որոշեց նրան տանել «բժշկի»՝ կոշկակարի մոտ։Կոշկակարը խնամքով մաքրեց կոշիկը, սոսնձեց այն ու գերազանց վիճակում վերադարձրեց տիրոջը։ Կոշկի տերը ուրախ-ուրախ հագավ իր փայլփլուն կոշիկները և ճանապարհ ընկավ։
Այս անգամ արդեն ամբողջ ճանապարհին կոշիկը միայն քթի տակ ճռճռում էր։ Ու արդեն, երբ տուն հասան, կոշիկը սկսեց պատմել ոչ միայն սիրուն ու մաքուր ճանապարհների, այլ նաև քարքարոտ ու փոշոտ ճամփաների մասին։

Վերլուծիր առակը:

Վատ ընկերը

Երկու ընկեր գնացին անտառ որս անելու, հանկարծ նրանց առաջ մի արջ դուրս եկավ: Ընկերներից մեկը ծառը բարձրացավ, իսկ մյուսը պառկեց գետնին, շունչն իրեն քաշեց, որ արջը կարծի, թե նա մեռած է: Արջը մոտեցավ նրան, հոտոտեց և մեռած կարծելով՝ թողեց, գնաց:
Այդ ժամանակ ընկերը ծառից իջավ ու ծիծաղելով հարցրեց.
-Արջը քո ականջին ի՞նչ ասաց.
-Արջն իմ ականջին ասաց, որ մյուս անգամ քեզ նման ընկերոջ հետ որսի չգնամ, որ վտանգ պատահելիս մենակ չթողնի ու փախչի:

Առաջադրանք:Ինչի՞ մասին է առակը:
Ի՞նչ է առակը: Առակը խրատական բնույթի փոքրածավալ գեղարվեստական ստեղծագործություն է