Ածականի տեսակները

 

Ածականները լինում են որակական և հարաբերական:
Որակական ածականները ցույց են տալիս առարկայի հատկությունը, այսինքն՝ հատկանիշ, որը հատուկ է տվյալ առարկային: Օրինակ՝ կապույտ երկինք, նեղ ճանապարհ, զուլալ աղբյուր և այլն:
Հարաբերական ածականները ցույց են տալիս առարկայի կապը, հարաբերությունը ուրիշ առարկաների հետ: Օրինակ՝ երկաթե դուռ, մայրական սեր, արևային օր: Հարաբերական ածականները սովորաբար ցույց են տալիս առարկայի ոչ համեմատելի հատկանիշ: Հարաբերական ածականներ են կազմվում ական, ային, ե, եղեն, ենի, յա, յան ածանցներով, ուսուցչական, լեռնային, փայտե, հրեղեն, մայրենի, մարմարյա, հուլիսյան և այլն:

Առաջադրանքներ:
1.Կազմիր կապակցություններ՝ փակագծերի մեջ առնված գոյականներից կազմելով հարաբերական ածականներ:
(Երկաթ) Երկաթե դարպաս, (մետաքս)մետաքսե թաշկինակ, (լեռ) լեռնային գոտի, (ծով) ծովային կենդանի, (որդի) որդիական սեր, (աշակերտ) աշակերտական պայուսակ, (դպրոց)դպրոցական հասակ, (զինվոր)զինվորական ջոկատ, (գյուղ)գյուղա կյանք, (օդ)օդային ուղիներ, (մարմար)մարմարյա սյուն, (բյուրեղ) բյուրեղային արցունք, (հերոս) հերոսակն արարք, (ջուր)ջրային կենդանի:

2.Ընդգծված սեռական հոլովով գոյականները փոխարինիր այդ գոյականներից կազմված հարաբերական ածականներով:
Ցանկապատի երկաթի ճաղերը ներկված էին սև գույնով: Լուսիկը լեռան ծաղիկների մի փունջ էր բերել իր հետ: Օտար երկրներում թափառելով՝ Արմենակը միշտ հոր տան կարոտն էր քաշում: Գյուղի համայնքը իր միջոցներով վերանորոգում է դաշտի ճանապարհները: Փչում էր գիշերվա զով քամին: Հեռվից լսվում էր հովվի սրնգի ձայնը: Այստեղից սկսվում է անտառի գոտին: Գյուղի կենտրոնում բարձրանում են կառուցվող դպրոցի շենքի քարի պատերը:

3.Տրված բառերում ընդգծել ածականակերտ նախածանցներն ու վերջածանցները:

Զորեղ, բաղձալի, դժկամ, բյուրավոր, նազելի, երևանյան, համեղ, անձև, անմերժելի, գարնանային, խորին, վախկոտ, հրե, լռին, բուրավետ, կեղտոտ, կարմրավուն, հնարովի, եռանդուն, ոսկյա, խոհուն, գեղանի, նկարչական, ապարդյուն, չխոսկան, փոքրիկ, դժբախտ, մայրենի, կատաղի, անկենդան, ողբալի, հակադիր, շահավետ, ժայռեղեն, անկոչ, հուզիչահագին, մեծագույն, ապերախտ:


4.Տրված ածականները ըստ հոմանիշության բաժանի՛ր չորս խմբի:
 
Խոշոր, երկերեսանի, առատ, մեծահռչակ, կեղծավոր, պտղաբեր, երեսպաշտ, վիթխարի, արգավանդ, նշանավոր, շողոքորթ, հանրածանոթ, ահռելի, մեծ, բեղուն, երևելի, ականավոր, բերրի, աժդահա, բարեբեր, հանրաճանաչ, հսկա, անվանի: