Տիգրան Երկրորդ Մեծի տեդությամ ստեղծումը

Հայ-պոնտական դաշինքը և Կապադովկիայի նվաճումը: Հայկական բոլոր հողերը միավորելու հաջորդ քայլը պետք է լիներ Փոքր Հայքի միացումը: Սակայն դա իրագործել չհաջողվեց, քանի որ Ք.ա. 112թ. Փոքր Հայքը միացվել էր Պոնտոսին: Այնտեղ այն ժամանակ թագավորում էր Միհրդատ 6-ը: Նա ստեղծել էր ուժեղ պետություն Սև ծովի ավազանում և նպատակ ուներ Հռոմին դուրս մղելու Փոքր Ասիայից ու Հունաստանից:

Միհրդատ 6-ը ծրագրում էր արշավել դեպի Արևմուտք: Իսկ հայոց արքայի ծրագրերը կապվում էին Հայաստանից արևելք, հարավ և հարավ-արևմուտք ընկած տարածքների հետ: Դա չէր խանգարում Միհրդատ Եվպատորի նվաճողական ծրագրին: Երկու երկրներին էլ անհրաժեշտ էր ունենալ ամուր թիկունք, մանավանդ որ նրանք բախվելու էին այնպիսի գերտերության հետ, ինչպիսիք էին Հռոմն ու Պարթևստանը: Նույն շահերն ունենալով` Տիգրան 2-ը և Միհրդատ Պոնտացին Ք.ա. 94թ. դաշինք են կնքում: Այն ամրապնդվում է Տիգրան 2-ի և Միհրդատ Եվպատորի դուստր Կլեոպատրայի ամուսնությամբ:

Դաշնագրի համաձայն` հայ-պոնտական զորքերը Ք.ա. 93թ. նվաճեցին Կապադովկիան, որի արքան հռոմեացիների դաշնակիցն էր: Ըստ պայմանավորվածության` Կապադովկիայի տարածքը միացվում էր Պոնտոսին: Իսկ շարժական ամբողջ գույքը և գերիներն անցնում էին Հայոց թագավորությանը: Այդ պայմանը բխում էր Տիգրան Մեծի հեռահար շահերից: Բանն այն է, որ Կապադովկիայի տարածքն իր իշխանության տակ վերցնելը կհանգեցներ Հռոմի հետ հակամարտության, որը ձեռնտու չէր Տիգրան Մեծին: Փոխարենը նա նախապատրաստվում էր Պարթևստանի դեմ պատերազմի` պատանդության դիմաց պարթևներին զիջած հայկական հողերի ազատագրելու և Մեծ Հայքին միացնելու համար: Իսկ մեծ պատերազմից առաջ անհրաժեշտ էր երկիրն ապահովել տնտեսական հզոր պաշարներով:

Հայ-պարթևական պատերազմը: Ք.ա.88թ. մահացավ Պարթևստանի արքա Միհրդատ2-ը, որը Տիգրան Մեծի փեսան էր: Պարթևստանում սկսվեցին գահակալական կռիվներ: Պահը հարմար էր հայկական տարածքները վերադարձնելու համար:

Ք.ա. 87 թ. Տիգրան Մեծն արշավեց Պարթևստանի վրա: Նա, ջախջախելով պարթևական զորքը, հասավ Պարթևստանի ամառային մայրաքաղաք Էքբատան և պաշարեց այն: Խուճապահար պարթևական արքունիքը Տիգրան Մեծին զիջեց ոչ միայն գրաված տարածքները, այլև նրան շնորհեց «Արքայից արքա» տիտղոսը: Պարթևներն ընդունեցին նրա գերիշխանությունը:

Այսպիսով` հայ-պարթևական պատերազմի արդյունքում Տիգրան Մեծը ոչ միայն վերադարձրեց հայկական տարածքները, այլ նաև ստեղծեց մի տերություն, գուցե սահմանները հասնում էին մինչև Պարսից ծոց:

Հարցեր և առաջադրանքներ.

1. Ինչու՞ Տիգրան 2-ին չհաջողվեց Ծեծ Հայքին միացնել Փոքր Հայքը:

Ք.ա. 112թ. Փոքր Հայքը միացվել էր Պոնտոսին: Այդ պատճառով Տիգրան Մեծին չհաջողվեց միացնել Փոքր Հայքը, Մեծ Հայքին

2. Ո՞վ էր Միհրդատ 6-ը, ի՞նչ ծրագիր ուներ նա:

Միհրդատ — 6,  Նա ստեղծել էր ուժեղ պետություն Սև ծովի ավազանում և նպատակ ուներ Հռոմին դուրս մղելու Փոքր Ասիայից ու Հունաստանից:

3. Ե՞րբ է կնքվել հայ-պոնտական դաշինքը: Ի՞նչ նպաստեց այդ դաշինքի կնքմանը: Ինիո՞վ է այն ամրապնդվել:

Ք.ա. 94թ. դաշինք է կնքվում Տիգրան 2 և Միհրդատ 6 : Երկու երկրներին էլ անհրաժեշտ էր ունենալ ամուր թիկունք, մանավանդ որ նրանք բախվելու էին այնպիսի գերտերության հետ, ինչպիսիք էին Հռոմն ու Պարթևստանը: Երկուսնել ունեին նույն նպատակը։ Կնքվեց դաշինք։

4. Ե՞րբ և ի՞նչ պայմաններում հայ- պոնտական զորքերը նվաճեցին Կապադովկիան:

Դաշնագրի համաձայն` հայ-պոնտական զորքերը Ք.ա. 93թ. նվաճեցին Կապադովկիան, որի արքան հռոմեացիների դաշնակիցն էր: Ըստ պայմանավորվածության` Կապադովկիայի տարածքը միացվում էր Պոնտոսին: Իսկ շարժական ամբողջ գույքը և գերիներն անցնում էին Հայոց թագավորությանը:

5. Ո՞ր դեպքերից հետո և ե՞րբ սկսվեց հայ-պարփևական պատերազմը:

Ք.ա.88թ. մահացավ Պարթևստանի արքա Միհրդատ2-ը, որը Տիգրան Մեծի փեսան էր: Պարթևստանում սկսվեցին գահակալական կռիվներ: Պահը հարմար էր հայկական տարածքները վերադարձնելու համար: Ք.ա. 87 թ. Տիգրան Մեծն արշավեց Պարթևստանի վրա:

6. Ներկայացրեք հայ-պարթևական պատերազմի արդյունքները: Ի՞նչ տիտղոս սկսեց կրել Տիգրան Մեծը:

Տիգրան Մեծը, ջախջախելով պարթևական զորքը, հասավ Պարթևստանի ամառային մայրաքաղաք Էքբատան և պաշարեց այն: Խուճապահար պարթևական արքունիքը Տիգրան Մեծին զիջեց ոչ միայն գրաված տարածքները, այլև նրան շնորհեց «Արքայից արքա» տիտղոսը: Պարթևներն ընդունեցին նրա գերիշխանությունը:

Տասնորդական կոտորակների բաժանումը

Տասնորդական կոտորակների բաժանում

Պետք է, անտեսելով տասնորդական  կոտորակի ստորակետը, կատարել բնական թվերի բաժանում քանորդում ստորակետ դնել, հենց որ ավարտվի տասնորդական կոտորակի ամբողջ մասի բաժանումը։

Մի տասնորդական կոտորակը մեկ ուրիշ տասնորդական կոտորակի բաժանելու համար պետք է նախ բաժանելիի և բաժանարարի
ստորակետները դեպի աջ տեղափոխել այնքան թվանշանով, քանի
թվանշան որ ստորակետից հետո կա բաժանարարում, ապա
կատարել բաժանում բնական թվի։

Տասնորդական կոտորակների բաժանում կատարելու համար
պետք է՝
ա) բաժանելիի բացարձակ արժեքը բաժանել բաժանարարի բացարձակ արժեքին,
բ) ստացված քանորդից առաջ դնել + նշանը, եթե բաժանելին և  բաժանարարն ունեն նույն նշանը, և դնել – նշանը, եթե բաժանելիի և բաժանարարի նշանները տարբեր են։

Առաջադրանքեր դասարանում

Կատարե՛ք բաժանում.

ա) 8,368 ։ 2= 4,184

բ) 17,024 ։ 4= 4,256

գ) 0,0225 ։ 15= 0,0015

դ) 10,5 ։ 7= 1,5

ե) 6,25 ։ 125= 0,05

զ) 10,08 ։ 24= 0,42

է) 11,223 : 3= 0,467

ը) 374,17 : 31= 0,467

թ) 13,041 : 23=

Կատարե՛ք բաժանում.

ա) 40,25 ։ 2,3=
բ) 4,221 ։ 0,63=
գ) 30,303 ։ 33,3=
դ) 9,3456 ։ 10,62=
ե) 35,601 ։ 0,01=
զ) 0,13464 ։ 0,396=
է) 14,924 ։ 0,82=
ը) 788,48 ։ 1,28=
թ) 189,1 ։ 0,305=
ժ) 13,536 ։ 0,423=
ժա) 0,001 ։ 0,2=
ժբ) 10,74197 ։ 87,05=

Կատարե՛ք բաժանում.

ա) 1000 ։ 0,25=
բ) 169 ։ 1,3=
գ) 7920 ։ 3,6=
դ) 1295 ։ 0,37=
ե)  276 ։ 2,3=
զ) 10572 ։ 8,81=
է) 888 : 0,37=
ը) 302 : 0,2=
թ) 4451 : 44,51=

Խնդիր համար․

Ուղղանկյան երկարությունը 26,53 դմ է, իսկ մակերեսը 465,8668 դմ2 է։ Գտե՛ք ուղղանկյան լայնությունը։

Կատարե՛ք բաժանում.

ա) 52,3527 ։ 3,27 =
բ) (–32,8) ։ (–8,2) =
գ) 25,52 ։ (–5,5)=
դ) (–19,558) ։ (–7,7)=
ե) 0,1938 ։ 0,51=
զ) 0,1938 ։ 0,51=
է) (–0,90216) ։ 0,14=
ը) (–0,0101) ։(–10,1)=
թ) 6,858 ։ (–0,9)=

Համանուներ

Զգեստ կարող դերձակը աշխատանքը կատարեց բարձր որակով։
Մեր կուրսում շատ կարող ուժեր կան։

Նա երկու օր ավել աշխատեց։
Անկյունում դրված էր մի մաշված ավել։