Գործնական աշխատանք, ածական

21.03

Ածականի համեմատության աստիճանը քերականական կարգ է, որով արտահայտվում է որակական ածականի ցույց տված հատկության չափը, աստիճանը: Ածականն ունի համեմատության երեք աստիճան՝ դրական, բաղդատական ու գերադրական։

Դրական աստիճաննածականի ուղիղ ձևն է և ցույց է տալիս առարկայի հատկությունը առանց այլ առարկաների նույն հատկության հետ համեմատելու: Օրինակ` գեղեցիկ պատկեր, նուրբ գործվածք, կարճ ճանապարհ և այլն:
Բաղդատական աստիճանըցույց է տալիս առարկայի տվյալ հատկության առավել կամ պակաս լինելը այլ առարկայի նույն հատկության համեմատությամբ:
Ածականի բաղդատական աստիճանը կազմվում է
ա) ածականի դրական աստիճանին ավելանալով ավելի բառը, օրինակ`ավելի գեղեցիկ, ավելի նուրբ, ավելի կարճ:
բ)ածականի դրական աստիճանին ավելանալով նվազ կամ պակաս բառերը, օրինակ` պակաս կարճ, պակաս գեղեցիկ և այլն:

Ածականի գերադրական աստիճանը ցույց է տալիս առարկայի տվյալ հատկանիշի գերազանցությունը ուրիշ առարկաների նույն հատկանիշից:
Գերադրական աստիճանը կազմվում է տարբեր կերպ՝
ամենա նախածանցով (օրինակ` ամենակարճ, ամենագեղեցիկ)
ագույն վերջածանցով (օրինակ` լավագույն, գեղեցկագույն)
ամենից
բառով (օրինակ` ամենից լավ, ամենից գեղեցիկ):
Ուշադրություն:
Ոչ բոլոր ածականներից կարելի է կազմել գերադրական աստիճան  -ագույն վերջածանցով:
Մի շարք որակական ածականներ չունեն համեմատության աստիճաններ: Դրանք են` ամայի, ամուրի, ամուլ, ստերջ, անոթի, արու, էգ, փակ, բաց, զույգ, կաղ, կույր, համր, խուլ, ձրի, հղի, բոբիկ, ճաղատ, մերկ, տկլոր, վերջին, նախկին:

Առաջադրանքներ:
1.Կազմել տրված ածականների բաղդատական և գերադրական աստիճանները:
Խոշոր-ավելի խոշոռ,ամենից խոշոռ, ամենախոշոր
բարձր-ավելի բարձր, ամենից բարձր, ամենաբարձր
նոր-ավելի նոր, ամենից նոր, ամենանոր
ազնիվ-ավելի ազնիվ, ամենից ազնիվ,ամենաազնիվ
գեղեցիկ-ավելի գեղեցիկ, ամենից գեղեցիկ, ամենագեղեցիկ
հին-ավելի հին, ամենից հին, ամենահին
քաջ-ավելի քաշամենից քաջ, ամենաքաջ
խոր-ավելի խոր, ամենից խոր, ամենախոր
ուժեղ-ավելի ուժեղ, ամենից ուժեղ, ամենաուժեղ
խելացի-ավելի խելացի, ամենից խելացի, ամենախելացի

2. Բառաշարքում ընդգծել գերադրական աստիճանով ածականները:
Միագույն, խստագույնամենախոշոր, մանուշակագույն, ամենաթույլ, փոքրագույն, բոցագույն, ամենափրկիչ, ամենալավ, մշուշագույն,  ամենազգաց,  կարևորագույն, հզորագույն, արևագույն, բարձրագույն, ամենանուրբ, դժվարագույն:

22.03

Խմբավորիր ածականները ըստ առարկայի արտաքին հատկանիշի և ներքին հատկանիշի, ըստ գույների, ըստ մարդու մտավոր  հատկանիշների:
Ուռուցիկ, կծու, հեզ, խաժ, գանգուր,  խելացի, համեստ, դեղձան, պարկեշտ, կլոր, գորշ,  դաժան, համեստ, կապույտ, ծուռ, թթու, խորամանկ, հարթ, կիրթ, մանր, քաղցր, լազուր, ուղիղ, ծույլ, խորդուբորդ, նենգ, ազնիվ, աշխատասեր:

Կազմիր տրված ածականների գերադրական աստիճանը:
Ազնիվ, հին, բարի, նոր, ծանր, զգայուն, սուր, երկար, մեծ, գեղեցիկ, խոշոր:

Շարքում ընդգծիր համեմատության աստիճան չունեցող որակական ածականները:
Հպարտ, կույր, խեղճ, գեղեցիկ, չար, նենգ, պարկեշտ, արու, բարի, վեհ, ագահ, հղի, վսեմ, համր, պիղծ, ամուրի, խուլ, արդար, ճերմակ:

Տրված արմատներով կազմիր ածանցավոր և բարդ ածականներ:
Արծաթ, ադամանդ, ծիծաղ, լույս, սեր, հոտ, հուր, դառն, մազ, գույն, գութ, իմաստ, մարմար:

Պալատական, ապստամբ, ավագ, դավաճան, հերոս, հանցագործ, խավար, հսկա, վիրավոր բառերը նախադասությունների մեջ գործածել մի դեպքում, որպես գոյական, մյուս դեպքում` որպես ածական

Պալատականը ապրում է թագավորի պալատներից մեկում։ Գոյական

Պալատական Արթուրը մոտեցավ իր թագուհուն։ ածական

 

Ապստամբ մարդիկ չեն ընդունում կառավարության օրնեքները։ ածական

Ապստամբները  մոտեցան քաղաքապետի շենքին։ գոյական

 

 

Ավագ եղբայրներս սովորում են յոթերորդ դասարանում։ ածական

Դասարանի ավագը իմ մեծ եղբայրն է։ գոյական

 

Դավաճան ընկերը համերաշխության ձեռք մեկնեց ընկերներին։ածական

Հայրենիք սիրողը դավաճան չի կարող լինել։ գոյական

 

Հերոս զինվորը հայրենիքի ազատության համար պայքարում է։ ածական

Հերոսը մոտեղավ հրամանատրին։ գոյական

 

Հանցագորց Կարբետը գողացավ պահարան։ ածական

Հանցագործը գողացավ պահարան։ գոյական

 

Խավար նկուղում ոչինչ չեմ տեսնում։ ածական

Անձևից հետո խավարը պատեց սար ու ձոր։ գոյական

 

 

Հսկա դինոզավրերի ժմանակը անցյալում է։ ածական

Հսկան բարձրացրեց ավտոմոքենան։ գոյասկան

 

Գրիր տրված բառերի նույնարմատ հականիշ ածականները:
Անխռով – խռովկան
խոտոր – անխոտոր
երերուն – աներեր
տարակուսելի – անհավատալի
արտաքուստ – ներքուստ
անզարդ – զարդարուն
ամոթխած – ամաճկոտ
աղմկոտ – անաղմուկ
արատավոր – անարատ
քաղցրահամ – դառը
ընչատեր – կամազուրկ
թեթևաբարո – անլուրջ։

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *