Հեքիաթ փշատերև ծառի մասին Տնային առաջադրանք 08․12․2022

  1. Կարդա՛ «Հեքիաթ փշատերև ծառի մասին» հեքիաթը։
  2. Ինչո՞ւ էր գարնանը զարմանում փշատերևը։Նա զարմացած նայում էր, թե ինչպես էին բոլոր ծառերը պես-պես զգեստներ հագնում, սոսափում ու պարծենում իրենց գեղեցկությամբ…
  3. Ի՞նչ էր կատարվում գարնանը մյուս ծառերի հետ: Նշի՛ր այն հատվածը, որտեղ դա երևում է:Գարնանը բոլոր ծառերը բողբոջում էին, տերևակալում, զարդարվում ծաղկաթերթերով։
  4. Բնութագրի՛ր փշատերևին: Փշատերևը, բարի, գեղեցիկ և ընկերասեր ծառ էր։
  5. Ե՞րբ տխրեցին մյուս ծառերը: Ինչո՞ւ նրանք տխրեցին: Երբ եկավ աշունը, նրանց տերևները թափվեցին, իսկ առաջին ձյան հետ նրանք մերկացան ու տխուր լռեցին:
  6. Ի՞նչ է խնդրում փշատերևը բվին: Նա բվին խնդրում է, որ իր խաղալիքների կեսը տանի և կախի մյուս ծառերի Ճյուղերից։
  7. Ե՞րբ Ձմեռ պապն իմացավ փշատերևի գեղեցիկ արարքի մասին, ի՞նչ ասաց: Նշի՛ր Ձմեռ պապի խոսքը: «Այսօրվանից քեզ կկոչենք տոնածառ: Դու բոլորին տոն ես պարգևել: Դու աշխարհի ամենաբարի ծառն ես»: