Հայկական աշխարհակալության ընդլայնումը

 

Սելևկյան պետության միացումը: Հզոր Պարթևստանի ջախջախումից հետո Տիգրան Մեծը դարձավ իր ժամանակի աշխարհի հզորագույն տիրակալներից մեկը: Նրա հետ դաշնակցեցին Միջին Ասիայի որոշ ցեղեր, որոնք պատերազմի ժամանակ զորք էին տրամադրում հայոց տիրակալին:

Պարթևստանի նկատմամբ տարած հաղթանակի արդյունքում Հայոց տերությանն էին միացվել նաև Հայոց Միջագետքը, Կորդուքը, Օսրոյենեն և Միգդոնիան: Դրանով հայկական տերությունը սահմանակից դարձավ Սելևկյան պետությանը: Վերջինս երկարատև՝ երկպառակտչական պատերազմներից չափազանց թուլացել էր:

Սելևկյան ավագանին և ժողովուրդը որոշեցին իրենց երկիրը փրկել հրավիրելով այլ երկրի թագավորի` իշխելու իրենց: Ընդ որում՝ նրանք քննարկեցին ժամանակի բոլոր հզոր արքաների թեկնածությունը և միաձայն ընտրեցին հայոց արքային: Ք. ա. 84 թ. մայրաքաղաք Անտիոքում Տիգրան Մեծը բազմեց Սելևկյանների գահին և իշխեց այնտեղ 17 տարի: Այն Սելևկյան պետությունը, որ երկար ժամանակ պայքարում էր Հայաստանին գերիշխելու համար, իր խնդրանքով մտավ Հայաստանի տիրապետության տակ:

Միջերկրականի արևելյան ծովափի նվաճումը:Սելևկյան պետության խաղաղ նվաճումից հետո Տիգրան Մեծը շարունակեց իր հաղթարշավը: Նրա տերությանը միացվեցին Կոմմագենեն, Կիլիկիան և Փյունիկիան:մը:

  1. Ինչպե՞ս և ե՞րբ տեղի ունեցավ Սելևկյան պետության անցումը Տիգրան Մեծի իշխանությանը:
  2. Սելևկյան պետությունից հետո ո՞ր երկրները միացվեցին Հայոց աշխարհակալ տերությանը:
  3. Ի՞նչ քաղաքականություն էր վարում Տիգրան Մեծը փյունիկյան քաղաքների նկատմամբ:
  4. Ե՞րբ են Նաբաթեայի թագավորությունը և Հրեաստանն ընդունել Տիգրան Մեծի գերիշխանությունը:
  5. Ի՞նչ հարաբերության մեջ էր Եգիպտոսը Տիգրան Մեծի տերության հետ:

 

 

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *