Bees and Balls

Bees and Balls

We know the saying “as busy as a bee,” but we don’t know how bees play. Scientists found one way. They did tests on bees and found they liked playing with small balls. The bees played like humans. Young bees played with more balls than old bees. Adult males played with balls for longer than females did.

There were 45 bumblebees in the tests. They had two choices. One was to go straight to a sugary treat. The second was to get to the treat after going around small balls. Most of the bees played with the balls first. A researcher said bees have feelings. She added that the minds of insects are more advanced than we thought.

Անծանոթ բառեր

saying-ասում են

as busy as a bee-մեղվի պես զբաղված

Scientists-Գիտնական \ Գիտնականեր

test – փորձ

add- ավելացնել

mind- միտք

insects- միջատներ

researcher- հետազոտող

advanced- առաջադեմ

like humans- մարդկանց նման

male- արական

female- իգական

Ավետիկ Իսահակյան Տնային առաջադրանք 30․12․2022

  • Ավ. Իսահակյանի «Արևի մոտ» հեքիաթին նոր ավարտ հորինի՛ր:

Երազի մեջ ուրախ ժպտում էր երեխան, որպես թե ինքը  արևի մոտ է արդեն,մայրիկի մոտ տաք տեղ գրկում է մայրիկի ձեռքը քնքուշ – քնքուշ քնում  տաք ու երջանիկ:

  • Հեքիաթից դո՛ւրս գրիր ան նախածանց ունեցող բառերը: Օրինակ՝ անգութ, անուշ , անցուդարձ , անում , նայել , անտուն։
  • Գրի՛ր տրված բառերի հոմանիշները:

Խրճիթ- Տուն , Տնակ

ճամփորդ- ճանապարհորդ

հրճվանք- Հոգեկան մեծ բավականություն

խավար- Մթություն

անգութ- Անխիղճ

ամուր- Ամրակուռ

  • Գրի՛ր տրված բառերի հականիշները:

Քնքուշ- կոպիտ

խեղճ- հարուստ

վերելք- վայրէջք

անվախ- վախկոտ

խավար-  լույս

խրճիթ-

📝📖📌Մեսրոպ Մաշտոց. Հայոց գրերի գյուտը📝📖📌

Մեսրոպ Մաշտոց. Հայոց գրերի գյուտը

Երբևէ մտածել եք հայոց գրերի գեղեցկության և կատարելության մասին։ Եկեք ևս մեկ անգամ խոսենք հայոց այբուբենի ստեղծող՝ լեզվաբան, աստվածաբան և վարդապետ Մեսրոպ Մաշտոցի մասին, ում դերը հայ ազգային ինքնության պահպանման գործում հնարավոր չէ չգերագնահատել։

ՄԵՍՐՈՊ ՄԱՇՏՈՑ։ԿՅԱՆՔԸ

Հայտնի է, որ Մեսրոպ Մաշտոցը ծնվել է 361 կամ 362 թվականին,Տարոն գավառի Հացեկ կամ Հացեկաց գյուղում։ Նրա աշակերտ Կորյունը նշում է, որ Մաշտոցը լավ կրթություն է ստացել և տիրապետում էր հունարեն, պարսկերեն, ասորերեն և վրացերեն լեզուներին։

Այն օրերին, չնայած նրան, որ Հայաստանն առաջին էր ընդունել քրիստոնեությունը որպես պետական կրոն, ժողովուրդը չէր կարողանում ընթերցել օտար լեզվով գրված Աստվածաշունչը և հասկանալ քրիստոնեության գաղափարները։ Վարդապետները ընթերցում էին հունարեն Աստվածաչունչը և բանավոր ներկայացնում ժողովրդին, քանի որ չկային հայերեն տառեր։

4-րդ դարի վերջում Հայաստանը հայտնվել էր ծանր իրավիճակում։ 387 թվականին հայկական պետությունն առաջին անգամ բաժանվել էր Բյուզանդական կայսրության և Սասանյան Պարսկաստանի միջև։

Երկիրը՝ բաժանվելով երկու մասի, կորցրեց իր անկախությունը, ազգային, քաղաքական ու կրոնական միասնությունը, ինչը կարող էր հանգեցնել հայ ազգի միաձուլմանը զավթիչներին։

ՀԱՅ ԳՐԵՐԻ ԳՅՈՒՏԸ

Երկրի և հայ ազգի համար ստեղծված տվյալ դժվարին իրավիճակում հայ գրերի գյուտը դարձել էր այն միակ ելքը, որը կօգներ պահպանել երկու մասի բաժանված և օտար տիրապետության տակ գտնվող ժողովրդի ինքնությունը, մշակութային ու կրոնական միասնությունը։ Այս պայմաններում է, որ Մեսրոպ Մաշտոցը նախաձեռնում է հայ գրերի ստեղծումը։

405 թվականին Մաշտոցը ստեղծում է հայոց գրերը, որոնք կատարելապես համապատասխանում էին հայոց լեզվի հնչունային համակարգին։ Մեսրոպյան այբուբենն ունեև 36 տառ, որոնց հետագայում ավելացվեցին ևս երեքը։

ԱՍՏՎԱԾԱՇՆՉԻ ԹԱՐԳՄԱՆՈՒԹՅՈՒՆԸ

Գրերի ստեղծումից հետո Մեսրոպ Մաշտոցը և Սահակ Պարթևն իրենց աշակերտների հետ միասին սկսել են Աստվածաշնչի թարգմանությունը։ Կարճ ժամանակում Սուրբ գիրքը թարգմանվել է հայերեն։

Ահա հայերեն թարգմանված առաջին նախադասությունը.

«Ճանաչել իմաստությունը և խրատը, իմանալ հանճարի խոսքը»։

ՄԵՍՐՈՊ ՄԱՇՏՈՑԻ ԺԱՌԱՆԳՈՒԹՅՈՒՆԸ

Մեսրոպ Մաշտոցը մահացել է 440 թվականին։ Մաշտոցի մահից հետո նրա մարմինը տեղափոխում են Օշական (գյուղ Արագածոտնի մարզում, Քասաղ գետի ափին), որտեղ երեք տարի անց հազարապետ Վահան Ամատունին մատուռ է կառուցում Մաշտոցի շիրիմի վրա։

Մայրաքաղաքի կենտրոնական փողոցներից մեկը՝ Մեսրոպ Մաշտոցի պողոտան, նույնպես կրում է մեծ հայի անունը։ Այս փողոցը տանում է դեպի Երևանի Մեսրոպ Մաշտոցի անվան Մատենադարան՝ հին ձեռագրերի և փաստաթղթերի պահպանման և ուսումնասիրման կենտրոն։ Շենքի դիմաց կանգնեցված է Մաշտոցի արձանը՝ նրա աշակերտ Կորյունի հետ։

Հայաստանում կա նաև հայոց այբուբենին նվիրված համալիր, որը գտնվում է Արագածոտնի մարզում՝ Արտաշավան գյուղի մոտակայքում։ Այստեղ կանգնեցված են հայկական այբուբենի 39 տառերի քարե արձանները։ Համալիրը կառուցվել է 2005 թվականին՝ հայկական այբուբենի ստեղծման 1600-ամյակի առթիվ։

ԱՄՓՈՓՈՒՄ

Մեսրոպ Մաշտոցը հայ ազգային հերոս է և մեծ վարդապետ, որի առաքելությունը հայերի, որպես ազգի պահպանությունն էր։

Գրող Ավետիք Իսահակյանը այսպես է ասել Մաշտոցի մասին. «Մեսրոպ Մաշտոցի ստեղծած տառերը փրկեցին հայոց լեզուն և մշակույթը»։

Իր պատմության ընթացքում հայ ազգը շատ է պայքարել իր ինքնությունը, լեզուն և կրոնը պահպանելու համար։ Մաշտոցի գյուտն այսօր էլ ծառայում է այդ մեծ նպատակին։

Առաջադրանք

 

  • Ի՞նչ նշանակություն ունեցավ հայոց գրերի ստեղծումը։
  • Որտե՞ղ է գտնվում Մաշտոցի գերեզմանը։

Մեսրոպ Մաշտոցի գերեզմանը Օշական գյուղի Սուրբ Մաշտոց եկեղեցում

  • Մեսրոպ Մաշտոցի անունը կրող ի՞նչ վայրեր կան Երևանում։

Արևի մոտ։ Ավ․ Իսահակյան Տնային աշխատանք 29․11․202

Արևի մոտ։ Ավ․ Իսահակյան

Մի որբ երեխա՝ ցնցոտիներ հագած՝ կուչ էր եկել հարուստ տների պատերի տակ: Մեջքը հենել էր մի հարուստ տան պատին և մեկնել էր ձեռքը դեպի մարդիկ:
Նոր էր բացվել գարունը, մոտավոր սարերը կանաչին էին տալիս, և գարնան անուշ արևը բարի աչքերով նայում էր ամենքին: Մայթերով անցուդարձ էին անում մարդիկ, և ո´չ մի մարդ չէր նայում, չէր ուզում նայել խեղճ ու որբ երեխային:
Երբ արևը կամաց-կամաց թեքվում էր մոտավոր կանաչ սարերի հետևը — սկսեց փչել մի ցուրտ քամի, և երեխան դողում էր՝ խե՜ղճ ու անտուն:
— Ա՜խ, կարմիր արև, բարի՜ արև, դուն էիր ինձ միայն տաքացնում, հիմա ո՞ւր ես գնում, թողնում ես ինձ մենակ՝ այս ցրտին ու խավարին, ես մայր չունիմ, ես տուն չունիմ, ո՞ւր գնամ, ո՞ւմ մոտ գնամ… Վե´ր առ, տա՜ր ինձ քեզ հետ, անո՜ւշ արև…
Լալիս էր երեխան լուռ ու մունջ, և արցունքները գլոր-գլոր սահում էին նրա գունատ երեսից: Իսկ մարդիկ տուն էին դառնում, և ո՜չ ոք չէր լսում ու տեսնում նրան, ո՜չ ոք չէր ուզում լսել ու տեսնել նրան…
Արևը սահեց անցավ սարի մյուս կողմը և էլ չերևաց:
— Բարի՜ արև, ես գիտեմ, դու գնացիր քո մոր մոտ… Ես գիտեմ ձեր տո՜ւնը, ա՜յս սարի հետևն է. ես կուգամ, կուգամ քեզ մոտ, հիմա՜, հիմա՜:
Եվ խեղճ երեխան դողալով՝ հարուստ տների պատերը բռնելով, գնա՜ց, գնա՜ց, քաղաքից դուրս ելավ: Հասավ մոտավոր սարին. դժվար էր վերելքը. քարեր ու քարեր, առքը դիպչում էր քարերին, խիստ ցավում, բայց նա ուշ չդարձնելով բարձրանում էր անընդհատ:
Մութը իջավ, և կանաչ սարը սևերով ծածկվեց: Սարի գլխին փայլփլում էին աստղերը՝ կանչող, գարդարող ճրագների պես:
Փչում էր սառը, խիստ քամին, որ ձորերի մեջ ու քարափների գլխին վայում էր. երբեմն թռչում էին սև թևերով գիշերահավերը, որոնք որսի էին դուրս եկել:
Երեխան անվախ և հաստատուն քայլերով գնում էր վերև, բա՜րձր, միշտ բա՜րձր, և հանկարծ լսեց շների հաչոց, մի քիչ հետո էլ լսեց մի ձայն խավարի միջից, — Ո՞վ ես, ո՞ւր ես գնամ:
— ճամփորդ տղա եմ, արևի մոտ եմ գնամ, ասա՜, ո՞ւր է արևի տունը, հեռո՞ւ է, թե մոտիկ:
ճրագը ձեռին մոտ եկավ մի մարդ և քնքուշ ձայնով ասաց.
— Դու հոգնած կլինես, քաղցած ու ծարա՜վ, գնանք ինձ մոտ: Ի՜նչ անգութ են քո հայրն ու մայրը, որ այս մթանը քեզ ցրտի ու քամու բերանն են ձգել:
— Ես հայր ու մայր չունիմ, որբ եմ ու անտեր…
— Գնանք, տղա՜ս, գնա՜նք ինձ մոտ,— ասաց բարի անծանոթը և երեխայի ձեռքից բռնելով տուն տարավ:
Նրա տունը մի խեղճ խրճիթ էր. օջախի շուրջը նստել էին բարի մարդու կինն ու երեք փոքր երեխաները: Նրա խրճիթին կից մի մեծ բակում որոճում էին ոչխարները: Նա հովիվ էր, սարի հովիվ:
— Սիրելի՜ երեխաներս, ձեզ եղբայր եմ բերել, թո՜ղ չլինեք երեք եղբայր, լինեք չորս, երեքին հաց տվող ձեռքը չորսին էլ կտա:
Սիրեցե´ք իրար, եկե´ք համբուրեցեք ձեր նոր եղբորը: Ամենից առաջ հովվի կինը գրկեց երեխային և մոր պես ջերմ-ջերմ համբուրեց, հետո երեխաները եկան և եղբոր պես համբուրեցին նրան:
Երեխան ուրախությունից լաց էր լինում և նորից լալիս:
Հետո սեղան նստան ուրախ, զվարթ. մայրը նրանց համար անկողին շինեց և ամենքին քնեցրեց իր կողքին, երեխան շա՜տ հոգնած էր. իսկույն աչքերը խփեց և անո՜ւշ- անո՜ւշ քնեց:
Երազի մեջ ուրախ ժպտում էր երեխան, որպես թե ինքը արևի մոտ է արդեն, գրկել է նրան ամուր ու պառկել է նրա գրկում տաք ու երջանիկ:
Մեկ էլ սրտի հրճվանքից վեր թռավ և տեսավ, որ արևի փոխարեն գրկել է իր նոր եղբայրներին և ամուր բռնել է մոր ձեռքը: Եվ նա աչքովին տեսավ, որ արևը հե´նց այս տան մեջն է, որ ինքը ուղիղ հե´նց արևի գրկումն է…

1.Կարդա՛ Ավ․ Իսահակյանի «Արևի մոտ» հեքիաթը։

2.Տեքստից դուրս գրի՛ր անհասկանալի բառերը և բառարանի օգնությամբ բացատրի՛ր:

Ցնցոտիներ – Քուրջ

Քարափներ –

Աչքերը խփել –

3.Բացատրի՛ր վերնագիրը։

Վեռնագիրը «Արևի մոտ» է, որովհետև տղան ուզում էր գնալ արևի մոտ, որ տաքանա և գտնի իրեն քնելու տեղ։

4.Բնութագրի՛ր տղային, հովվին:

Տղան խեղջ էր, նա քրքրոտ շորեր էր հագել, ուզում էր արևին հասնել բայց ճանապարհին տեսավ մի մարդ և նա գնաց այդ մարդու հետ ավելի հոգատար  ,  սիրող տեղ ։

 

Ավ․ Իսահակյան Կյանքից թանկ բանը

  • Ընտրի՛ր,  Ավ. Իսահակյանի առակներից մեկը կամ երկուսը, կարդա՛:

ԿՅԱՆՔԻՑ ԹԱՆԿ ԲԱՆԸ

Վայրի աղավնին`
կուրծքը վիրավոր`
Ընկել էր մենակ աղբյուրի եզրին,
Ծորում էր շիթ-շիթ արյունը բոսոր.
Մեռնում էր, աչքը` ջրի երազին:

Քնքուշ պարիկը տեսավ դալկահար
Մեռնող աղավնուն և խոսեց այսպես.
-Տո՛ւր ինձ այն, ինչ որ թանկ է քեզ համար,
է՛ն թանկագինը, կյանք տամ իսկույն քեզ:

Մեռնող աղավնին խորհում էր ինքնին.
-Է՛ն թանկագինը` կյանքն է, անպատճառ.
Ախ, ծաղրում է ինձ աղբյուրի ոգին:
-Էհ, լավ, թո՛ղ լինի, տո՛ւր և նորից աո:

Պարիկը ցողեր սրսկեց վերքին,
Աղավնին բացեց աչքերը ոսկի,
Ու թևին տալով ծափեց խնդագին.
-Ե՞րբ կուզես կյանքըս, նազելի ոգի:

-Թևերըդ կուզեմ, կյանքըդ քեզ լինի:
-Թևերը՞ս… ինչպե՞ս, ոհ, երբե՛ք, երբե՛ք.
Առանց թռիչքի կյանքը գին չունի.
Կյանքըս առ,— թռչունն ասաց սրտաբեկ:

-Թռի՛ր, սիրելի՛ս, ազատ ու վայրի,
-Թռի՛ր ու ասա ստրուկ աշխարքին,
Թե ի՛նչն է թանկը կյանքից ավելի…
Ասաց ջրերի լուսեղեն ոգին:

Դասարանական առաջադրանք 28․11․2022

  1. Բաժանել բաղադրիչների հետևյալ բառերը.

ամպամած-ամպ+ա+մած

հեռագրասյուն-հեռու+գիր+ա+սյուն

հովհար-հով+հար

պատշգամբ-պատ+գամ

ծաղկաման-ծաղիկ+ա+աման

վերարկու-վեր+ա+րկու

ջրհոր-ջուր+հոր

եղջերու-եղջ+երու

նվագարկիչ-նվագ+ա+րկիչ

գրչատուփ-գրիչ+տուփ

նշանառու-նշան+առու

ոսկեզօծ-ոսկե+զօծ

2. Գրի՛ր տրված բառերի հոմանիշները․

սյուք – Քամի

բարի – Բարեհոգի

ժայռ – Ապառաժ

դեղին – Դեղնագույն

ալ – Կարմիր

հորդել – Քշել

քաղց – Քաղցածություն

դեղձան – Դեղին

դեղձանիկ – Կանարյակ

սրտաբեկ – Սրտակոտոր

3. Գրի՛ր տրված բառերի հականիշները․

մուգ – Բաց

ջերմ – Սառը

թափվել – Լցվել

օգնել – Վնասել

անջրդի –  Ջրարբի

տխուր – Ուրախ

ինքնակամ – Հարկադրական

ծիծաղել – Տխրել

4. Արտահայտի՛ր մեկ բառով․

ցրտերն ընկել են- Ցրտել է

ջարդ ու փշուր անել- Կոտրել

չափից դուրս- Չափազանց

ճանապարհ ընկնել – Ուղևորվել

վնաս չունի- Հոգ չէ

ձայն-ծպտուն չհանել- Սուս մնալ

5. Հորինի՛ր փոքրիկ պատմություն քո սիրելի կենդանու մասին։

 

Ապրելակերպ

 

Պանդաի մասին ։

 

  1. Պանդաները նախընտրում են մենակությունը։ Սովորաբար նրանք դանդաղ բարձրանում են ծառերի վրա և մելամաղձոտ բամբուկ են ուտում: Կշտանալու համար պանդաները պետք է շատ ժամանակ հատկացնեն սննդին։
  2. Պանդաների թիվը շատ քիչ է, քանի որ նրանց ապրելավայրի տարածքը փոքր է, իսկ պտղաբերությունը՝ բավականին թույլ։ Սովորաբար երկու տարին մեկ անգամ էգից մեկ կամ երկու երեխա է ծնվում։

 

Շների մասին

  1. Միջին շունը այնպես հեշտ է սովորում, ինչպես մարդկային երեխան և կարող է սովորել 200 մինչև 500 բառ: Ավելին շները կարող են սովորել մաթեմատիկայի հիմքերը, հաշվել և դասավորել թվերը ըստ աճման կարգի:
  2. Շները կարողանում են հասկանալ մարդկային զգացողությունները: Շները միակ կենդանու տեսակն են, որ բացի մարդկանցից կարողանում են հասկանալ մեր զգացողությունը: Նրանք հերիք է մեկ հայացք, որպեսզի նրանք հասկանան դուք ուրախանում եք, բարկանում, թե տխրում: Նրանք ունակ են վերապրել մարդկանց հետ այն զգացողությունները, որը զգում է մարդը:

Պարագիծ և մակերես․ փաթեթ 2 Դասարանական և տնային առաջադրանքներ

Օրվա գործունեություն․

  1. Գտի՛ր քառակուսու մակերեսը և պարագիծը՝ իմանալով, որ նրա կողմի երկարությունը 5 դմ է։ S=5×5=25 P=5×4=20
  2. Քառակուսու պարագիծը 28 դմ է։ Գտի՛ր քառակուսու կողմը։ 28:4=7
  3. Քառակուսու մակերեսը 49 քառակաուսի մետր է։ Գտի՛ր քառակուսու կողմը։ 7×7=49
  4. Հաշվի՛ր 25 սմ և 11 սմ  կողմերով ուղղանկյան պարագիծն ու մակերեսը: 15+25×2=80
  5. Հաշվիր ուղղանկյան պարագիծը, եթե հայտնի է, որ նրա լայնության և երկարության գումարը 14 սմ է։ 14+14=28
  6. Հաշվիր ուղղանկյան պարագիծը, եթե հայտնի է, որ նրա լայնության և երկարության գումարը 32 դմ է։ 32+32=64
  7. Ուղղանկյան լայնությունը 8 սմ է, իսկ երկարությունը 2 սմ-ով մեծ է լայնությունից։ Գտնել ուղղանկյան պարագիծը և մակերեսը։ S= 10×8=80 P=10+8×2=92
  8. Հաշվի՛ր 3 դմ, 4 դմ  և 5 դմ կողմերով եռանկյան պարագիծը։ 3+4+5=12
  9. Հաշվի՛ր 15 սմ, 14 սմ, 16 սմ և 17 սմ կողմերով քառանկյան պարագիծը։ 15+14+16+17=107

Պարագիծ և մակերես․ փաթեթ 1

Պարագիծ և մակերես․ փաթեթ 1

Դասարանական և տնային առաջադրանքներ

Օրվա գործունեություն․

  1. Գտի՛ր քառակուսու մակերեսը և պարագիծը՝ իմանալով, որ նրա կողմի երկարությունը 9 սմ է։ P=9×4=36 S=9×2=18
  2. Քառակուսու պարագիծը 24 սմ է։ Գտի՛ր քառակուսու կողմը։ 24:4=6
  3. Քառակուսու մակերեսը 25 քառակաուսի մետր է։ Գտի՛ր քառակուսու կողմը։ 25:5=5
  4. Հաշվի՛ր 16 սմ և 12 սմ  կողմերով ուղղանկյան պարագիծն ու մակերեսը: P=16×2+12×2=56 S=16+12=28
  5. Հաշվիր ուղղանկյան պարագիծը, եթե հայտնի է, որ նրա լայնության և երկարության գումարը 36 սմ է։ P=36×2=72
  6. Հաշվիր ուղղանկյան պարագիծը, եթե հայտնի է, որ նրա լայնության և երկարության գումարը 12 դմ է։ P=12+12=24
  7. Ուղղանկյան լայնությունը 10 դմ է, իսկ երկարությունը 2 դմ-ով մեծ է լայնությունից։ Գտնել ուղղանկյան պարագիծը և մակերեսը։ 10+2=12,  P =2x(10+12)=44, S= 12×10=120
  8. Հաշվի՛ր 13 սմ, 14 սմ  և 15 սմ կողմերով եռանկյան պարագիծը։ P = 13+12+15=42
  9. Հաշվի՛ր 25 դմ, 24 դմ, 26 դմ և 27 դմ կողմերով քառանկյան պարագիծը։ P= 25+24+26+27 =102

Տնային առաջադրանք 24․11․2022

1․ Հորինիր փոքրիկ հեքիաթ կամ պատմություն «Մի օր հեքիաթում» վերնագրով։

Մի անգամ ես հայտնվեցի անտառում։ Ես քայլում էի, որ դուրս գայի։ Բայց դուրս եկավ մի նապաստակ և ասեց․ արի քեզ տանեմ  ջրի, մոտ։ Ես զարմացա։ Մենք նապաստակի հետ գնացինք ջրի մոտ բայց  նապաստակը անհետացավ։ Ես նորից քայլեցի  որ լսում եմ ձայներ։ Ինձ ծառերը , ծաղիկները , խոտը ցույց  եին ճանապարհը։ Ծառերը ասում էին,  որ գնաՄ ձախ։ Ծաղիկներա ասում էին որ  գնաՄ աջ։ Խոտը ասում էր որ  գնամ ուղիղ ։ Ես լսեցի ծաղիկներին ,  որովհետև ես շատ եմ սիրում ծաղիկ։ Ես գնացի աջ և հայտնվեց գայլը։ Նա սում էր արի գեզ ցույց տամ ավելի կարճ ճանապարհ այստեղից դուրս գալո։ Ես մտածեցի և հիշեցի <<Կարմիր գլխարկ>> հեքիաթը ու ասեցի – Ես կգնամ ձախ մի պայմանով որ դու գաս ինձ հետ։ Գայլը մտածեց և ասաց — Լավ, ես կգամ քեզ հետ ։ Հնեց թեքվում էինք ձախ,  գայլը անհետացավ ։ — Այս ինչ տարօրինակ անտառ է, ասում եմ ես ։ Քայլում եմ և տեսնում ցուցանակ, որի վրան գրված եր կա երկու դուռ մեկով մեջ դուրս կգաս անտատառից մյուս դռնից կդառնաս կամ ծառ , կամ ծաղիկ, կամ խոտ ։ Դուրս եկավ փոքրիկ մարդուկ և ասաց —Դու երբ քայլում էիր լսում էիր որ ծառերը խոտը ծաղիկները քո հետ խոսում են Ես պատասխանում եմ — Այո իհարկե լսում էի։ Հենց ես դնում եմ ձեռքս իմ ընտրած դռան վրա ինձ արթնացնում է իմ մայրիկը խոսքերով — Արթնացի ուշացար դպրոցից։

2․ «Ես եմ կրթահամալիրը» վերնագրով տեսանյութ պատրաստի՛ր, որտեղ պատմում ես կրթահամալիրի մասին: Տեսանյութը տեղադրի՛ր բլոգումդ:

Skip to toolbar