Ածականի տեսակները

 

Ածականները լինում են որակական և հարաբերական:
Որակական ածականները ցույց են տալիս առարկայի հատկությունը, այսինքն՝ հատկանիշ, որը հատուկ է տվյալ առարկային: Օրինակ՝ կապույտ երկինք, նեղ ճանապարհ, զուլալ աղբյուր և այլն:
Հարաբերական ածականները ցույց են տալիս առարկայի կապը, հարաբերությունը ուրիշ առարկաների հետ: Օրինակ՝ երկաթե դուռ, մայրական սեր, արևային օր: Հարաբերական ածականները սովորաբար ցույց են տալիս առարկայի ոչ համեմատելի հատկանիշ: Հարաբերական ածականներ են կազմվում ական, ային, ե, եղեն, ենի, յա, յան ածանցներով, ուսուցչական, լեռնային, փայտե, հրեղեն, մայրենի, մարմարյա, հուլիսյան և այլն:

Առաջադրանքներ:
1.Կազմիր կապակցություններ՝ փակագծերի մեջ առնված գոյականներից կազմելով հարաբերական ածականներ:
(Երկաթ) Երկաթե դարպաս, (մետաքս)մետաքսե թաշկինակ, (լեռ) լեռնային գոտի, (ծով) ծովային կենդանի, (որդի) որդիական սեր, (աշակերտ) աշակերտական պայուսակ, (դպրոց)դպրոցական հասակ, (զինվոր)զինվորական ջոկատ, (գյուղ)գյուղա կյանք, (օդ)օդային ուղիներ, (մարմար)մարմարյա սյուն, (բյուրեղ) բյուրեղային արցունք, (հերոս) հերոսակն արարք, (ջուր)ջրային կենդանի:

2.Ընդգծված սեռական հոլովով գոյականները փոխարինիր այդ գոյականներից կազմված հարաբերական ածականներով:
Ցանկապատի երկաթի ճաղերը ներկված էին սև գույնով: Լուսիկը լեռան ծաղիկների մի փունջ էր բերել իր հետ: Օտար երկրներում թափառելով՝ Արմենակը միշտ հոր տան կարոտն էր քաշում: Գյուղի համայնքը իր միջոցներով վերանորոգում է դաշտի ճանապարհները: Փչում էր գիշերվա զով քամին: Հեռվից լսվում էր հովվի սրնգի ձայնը: Այստեղից սկսվում է անտառի գոտին: Գյուղի կենտրոնում բարձրանում են կառուցվող դպրոցի շենքի քարի պատերը:

3.Տրված բառերում ընդգծել ածականակերտ նախածանցներն ու վերջածանցները:

Զորեղ, բաղձալի, դժկամ, բյուրավոր, նազելի, երևանյան, համեղ, անձև, անմերժելի, գարնանային, խորին, վախկոտ, հրե, լռին, բուրավետ, կեղտոտ, կարմրավուն, հնարովի, եռանդուն, ոսկյա, խոհուն, գեղանի, նկարչական, ապարդյուն, չխոսկան, փոքրիկ, դժբախտ, մայրենի, կատաղի, անկենդան, ողբալի, հակադիր, շահավետ, ժայռեղեն, անկոչ, հուզիչահագին, մեծագույն, ապերախտ:


4.Տրված ածականները ըստ հոմանիշության բաժանի՛ր չորս խմբի:
 
Խոշոր, երկերեսանի, առատ, մեծահռչակ, կեղծավոր, պտղաբեր, երեսպաշտ, վիթխարի, արգավանդ, նշանավոր, շողոքորթ, հանրածանոթ, ահռելի, մեծ, բեղուն, երևելի, ականավոր, բերրի, աժդահա, բարեբեր, հանրաճանաչ, հսկա, անվանի:

Հայոց թագավորությունները Ք․ա․ 3-րդ դարում

Ալեքսանդր Մակեդոնացու մահից հետո նրա աշխարհակալությունը բաժանվեց մի քանի մասի։ Դրանցից ամենախոշորը Հայաստանին հարավից սահմանակից Սելևկյան տերությունն էր։

Ք․ա․ 4-րդ դարի վերջին մակեդոնացիները բռնազավթել էին Կապադովկիան։ Սպանված թագավորի որդին կարողանում է վերականգնվել հայրական գահին՝ շնորհիվ հայկական արքայից ստացած զորքերի։ Դա վկայում է, որ նորանկախ Հայաստանը արդեն Ք․ա․ 4-րդ դարի վերջին ծանրակշիռ ուժ էր տարածաշրջանում։

 

Հայկական թագավորությունները և Սելևկյան տերությունը Ք․ա․ 3-րդ դարում։ Սելևկյան տերությունը Ք․ա․ 3-րդ դարում բազմիցս փորձեց նվաճել Հայաստանը։ Սակայն այդ ջանքերն ապարդյուն անցան, որովհետև հայկական երկու թագավորությունները՝ Մեծ Հայքը և Փոքր Հայքը, գործում էին միասնաբար։

Ք․ա․ 260-240-թթ․ իշխած հայոց արքա Սամոս (ՇամԵրվանդականը կառուցե Կոմմագենեի կենտրոն Սամոսատ (Շամշատ) քաղաքը։ Նա հատեց դրամներ, որոնք մեզ հասած առաջին արքայական դրամներն են։ Ավելի վաղ դրամներ էին հատել Երվանդ 2-ը և Տիրիբազը, որոնք սակայն ոչ թե անկախ արքաներ, այլ Աքեմենյան տերության հայ սատրապներն էին։

Ք․ա․ 240-ական թթ․ Շամին հաջորդեց նրա որդի Արշամը, որը կառուցեց Արշամաշատ քաղաքը Ծոփքում։ Արշամի մասին տեղեկանում ենք, որ նա այնքան հզոր էր, որ կարողացել էր ապաստան տալ Սելևկյան տերության դեմ ապստամբած նրա եղբորը։

Մեծ Հայքի Հայկազունի Երվանդականների թագավորության անկումը։ Ք․ա․ 3-րդ դարի վերջի Հայաստանը թուլացել էր։ Դա նպաստավոր պայմաններ ստեղծեց Սելևկյանների վաղեմի ծրագրի իրականացման համար, ինչին նպաստեց նաև հայերի ներքին պառակտվածությունը։ Ք․ա․ 201 թ․ Սելևկյան արքա Անտիոքոս 3-ի զորքերը հայազգի զորավարներ Արտաշեսի և Զարեհի գլխավորությամբ արշավեցին Հայաստան։ Երվանդ 4-րդ Վերջինը՝ Ք․ա․ մոտ 220-201 թթ․, զոհվեց մայրաքաղաք Երվանդաշատի պաշտպանության ժամանակ։ Այնուհետև գրավվեց Մեծ Հայքի հոգևոր կենտրոն Բագարանը, որտեղ սպանվեց Երվազ քրմապետը՝ Երվանդ 4-րդ արքայի եղբայրը։ Դրանով Ք․ա․ 201թ․ Մեծ Հայքում վերջ դրվեց Հայկազունիների Երվանդական ճյուղի իշխանությանը։

Արտաշեսը Մեծ Հայքում, իսկ Զարեհը Ծոփքում նշանակվեցին սելևկյան կառավարիչներ (ստրատեգոսներ)։ Այդ վիճակը շարունակվեց մինչև Ք․ա․ 190 թվականը։

Հարցեր և առաջադրանքներ

1․ Ներկայացրեք Հայաստանի վիճակը Ք․ա․ 4-րդ դարի վերջին։

Ք․ա․ 4-րդ դարի վերջին մակեդոնացիները բռնազավթել էին Կապադովկիան։ Սպանված թագավորի որդին կարողանում է վերականգնվել հայրական գահին՝ շնորհիվ հայկական արքայից ստացած զորքերի։ Դա վկայում է, որ նորանկախ Հայաստանը արդեն Ք․ա․ 4-րդ դարի վերջին ծանրակշիռ ուժ էր տարածաշրջանում։

2․ Ո՞վ էր Հայաստանի վտանգավոր հարևանը Ք․ա․ 3-րդ դարում։ Նրա դեմ պայքարում որն էր հայերի հաջողության գլխավոր պատճառը։

Սելևկյան տերությունը Ք․ա․ 3-րդ դարում բազմիցս փորձեց նվաճել Հայաստանը։ Սակայն այդ ջանքերն ապարդյուն անցան, որովհետև հայկական երկու թագավորությունները՝ Մեծ Հայքը և Փոքր Հայքը, գործում էին միասնաբար։

3․ Ո՞վքեր էին իշխել Կոմմագենեում Ք․ա․ 3-րդ դարում։

Ք․ա․ 260-240-թթ․ իշխած հայոց արքա Սամոս (ՇամԵրվանդականը կառուցե Կոմմագենեի կենտրոն Սամոսատ (Շամշատ) քաղաքը։

4․ Ե՞րբ է գահակալել Երվանդ 4-րդ Վերջին արքան։

Ք․ա․ մոտ 220-201 թթ

5․ Ո՞մ զորքերը տապալեցին Մեծ Հայքի Երվանդական վերջին արքային։ Ո՞վքեր էին գլխավորում այդ զորքերը։

Ք․ա․ 3-րդ դարի վերջի Հայաստանը թուլացել էր։ Դա նպաստավոր պայմաններ ստեղծեց Սելևկյանների վաղեմի ծրագրի իրականացման համար, ինչին նպաստեց նաև հայերի ներքին պառակտվածությունը։ Ք․ա․ 201 թ․ Սելևկյան արքա Անտիոքոս 3-ի զորքերը հայազգի զորավարներ Արտաշեսի և Զարեհի գլխավորությամբ արշավեցին Հայաստան։ Երվանդ 4-րդ Վերջինը՝ Ք․ա․ մոտ 220-201 թթ․, զոհվեց մայրաքաղաք Երվանդաշատի պաշտպանության ժամանակ։

6․ Ո՞րտեղի կառավարիչներ նշանակվեցին Արտաշեսը և Զարեհը։

Արտաշեսը Մեծ Հայքում, իսկ Զարեհը Ծոփքում նշանակվեցին սելևկյան կառավարիչներ:

Повторение
Чтобы сохранить изменения, войдите в аккаунт GoogleПодробнее…
Имя, фамилия, класс, эл почта*
Класс
6-3
6-4
6-6
6-7
Комментарий

1.    Дополни правило:

Имена существительные бывают мужского, женского и ….

Единственного числа;
Имена собственные и нарицательные;
Среднего рода.

Отменить выбор

1.    Соотнеси род существительного и слова-подсказки для определения рода

1)    М.р.

2)    Ср.р.

3)    Ж.р.

А) она, моя

Б) он, мой

В) оно, моё

1.    Выбери и укажи в ряду существительных только те, которые женского рода

А) Сказка
Б) Рассказ
В) Стихотворение
Г) Праздник
Д) Веселье
Е) Радость

1.    Найди лишнее слово (другого рода)

А) Груша
Б) Яблоко
В) Слива
Г) Вишня

Отменить выбор

1.    Прочти внимательно текст. Посчитай, сколько в нём существительных среднего рода.

Тихими шагами подбирается весна. Солнце светит дольше и теплее. Реже метёт снег, и небо уж не застилают тучи. Днём всё чаще можно видеть белые и пушистые облака, которые похожи на разных зверей или птиц. С крыш свисают сосульки. Днём на крыльце образуются небольшие лужицы.   

А) 8
Б) 4
В) 6
Г) 2

Отменить выбор

1.      Укажи существительные мужского рода.

А) Прыжок
Б) Попрыгунья
В) Единорог
Г) Терпение
Д) Тетрадь
Е) Велосипед

1.      Определи род имён существительных. Посчитай, сколько существительных женского и сколько среднего рода. Укажи правильный ответ.

Перемена, колечко, свёкла, сердце, стрекоза, воробей, утка, попугай, село.

4 среднего и 3 женского рода
5 женского и 3 среднего рода
4 женского и 3 среднего рода

Мужской род Женский род Средний род
На согласный, редко на –а, -я На – а, -я, -ь На –о, -е
Он мой Она моя Оно мое

мужской род женский род средний род
Картофель

Путь

Рельс

Рояль

дядя

Молодежь

Мышь

Простыня

Фамилия

роща

Впечатление

Повидло

Полотенце

Яблоко

училище

1. Игра “Собери пословицу”

Ученье свет,

Мир строит,

а не ученье – тьма.

а война разрушает.

2. В таблицу необходимо занести цифры, соответствующие словам…/

Мужской род Женский род Средний род

1.Рояль  2.Полотенце  3.Простыня   4.Конфета 5.Солнце 6.Корабль 7.Фамилия 8.Село 9.Впечатление 10.Путь 11.Тюль 12.Радость3. Определите род существительных.

  М Ж Ср   М Ж Ср
Слон     Сосна    
Ручка     Шапка ж  
Полотно     Солнце ср  
Зрелище     Тигр м    
Водопад     Тетрадь ж  
Кепка     Неприятность ж  
Зубр     Ворон м    
4. Устранение ошибок в употреблении существительных
аленький мышь, вкусный яблоко, трудное фамилия, мокрый полотенце, чистый простынь, железная рельса, ужасный насекомый, печеная картофель, огромная рояль, белый сирень,

Ռացիոնալ թվերի հանումը

Ռացիոնալ թվերի հանումըՌացիոնալ թվերի հանման կանոնը, ինչպես որ ամբողջ թվերինը, կարելի է կիրառել նրանց գումարման դեպքում ևս: Ձևակերպենք ռացիոնալ թվերի հանման կանոնը:

Մեկ ռացիոնալ թվից մեկ ուրիշը հանելու համար պետք է նվազելիին գումարել հանելիի հակադիր թիվը:

Օրինակ

  1. 1(−2/3) − (−5/6) = (−2/3) + 5/6 = 5/6 + (−2/3) = 5/6 − 2/3 = (5−4)/6 = = 1/6

Պատասխան՝ (−2/3) − (−5/6) = 1/6

Օրինակ

  1. 21/2 − 3/4 = 1/2 + (−3/4) = −(3/4 − 1/2) = −(3 − 2)/4 = − 1/4

Պատասխան՝ 1/2 − 3/4 = −1/4

Ռացիոնալ թվերի հանման համար ճիշտ է հետևյալ բանաձևը (սովորական կոտորակների հանման բանաձևը).

 

𝑝/𝑞 − 𝑚/𝑛 = (𝑝⋅𝑛 − 𝑞⋅𝑚)/𝑞⋅𝑛

Օրինակ

2/9 − 3/7 = (2⋅7−9⋅3)/9⋅7 = (14−27)/63 = −13/63 = −13/63

Դասարանական աշխատանք

1. Հաշվիր տարբերությունը.

ա) (4/76) − (−19/76) =4/76+19/76=23/76

բ) (−15/76) − 22/76 =-(15/76+22/76)=-37/76

գ) (−15/76) − (-22/76) =(−15/76)+22/76=22/76-15/76=7/76

դ) 0 – 26 9/25 =-26 9/25

ե) 1 7/50 – 2 43/50 =57/50-143/50= 57-143/50=-86/50=-1 36/50

զ) (-9 3/10) – (-4 9/10) =-93/10+49/10=49/10-93/10=-44/10=-4 4/10

է) 14 7/9 – (-28 8/9) =133/9+260/9=393/9

ը) (-16 77/80) – (-27 1/80) =-1557/80+2161/80=2161/80-1557/80=604/80

 

  1. Իրար հավասա՞ր են արդյոք հետևյալ կոտորակները.

ա) 7/11 ոչ -7/11

բ) 5/3 ոչ -(5/3)

գ) -(31/60) այո 31/-60

դ) -(7/3) այո -7/3

  1. Ամբողջ թվից հանիր սովորական կոտորակ.

 

ա) 59 − 7/11 =

բ) -40 – 24/36 =

գ) 9 – 1/2 =

դ) 15 – 3/4 =

ե) -20 – 7/9 =

զ) -67 – 1/5 =

  1. Պարզիր, թե որ արտահայտությանն է հավասար հետևյալ տարբերությունը՝

(−11/31) − 25/31

Ընտրիր ճիշտ պատասխանները.

  • −36/31
  • 36/31
  • 25/31 + (−11/31)
  • 25/31 + 11/31
  • −(25/31 + 11/31)
  • (−11/31) + (−25/31)

 

  1. Կատարիր գումարում.

ա) 1/4 + (-3/5) =

բ) -4/7 + 2/9 =

գ) -1/2 + 1/2 =

դ) -54/60 + 54/60 =

ե) 5/6 + (-7/6) =

զ) (-3/4) + (-2/5) =

1*. Քանի՞ տոկոսով է 100-ի 60%-ը մեծ 100-ի 40%-ից։

1) 20 2) 33 1/3 3) 40 4) 50

2*. Հեծանվորդը 20 րոպեում անցավ ճանապարհի 1/3 մասը, որից հետո նրան մնաց անցնելու 4 կմ-ով ավելի ճանապարհ, քան արդեն անցել էր։ Գտնել հեծանվորդի արագությունը։

1) 10 կմ/ժ 2) 12 կմ/ժ 3) 14 կմ/ժ 4) 15 կմ/ժ

Լրացուցիչ առաջադրանք

  1. Կատարեք գործողությունները. (հարցերով)

ա) (-17 3/10 – 6 1/5) – 14 1/10 =

բ) (-81 2/5 – 20 18/25) – 60 3/10 =

գ) (-11 3/4 + 10 1/2) – 18 5/12 =

դ) (9/100 + 7/10) – 3 2/5 =

  1. Քառակուսու պարագիծը նրա կողմից մեծ է 96 սմ-ով։ Գտիր քառակուսու մակերեսը։
  1. Բրինձը պարունակում է 70% օսլա, իսկ գարին՝ 60%: Որքա՞ն գարի պետք է վերցնել, որպեսզի ստացվի այնքան օսլա, ինչքան ստացվում է 6 կգ բրնձից։

 

  1. Հաշվիր.

ա) -3/10 + 4 7/10 =

բ) -2 7/8 + (-13/16) =

գ) 3 7/10 – (8 2/5) =

դ) -9/14 – 1 2/7 =

1.My mother `s got fair hair.

2.Jim and Ashely haven’t got the same colour eyes. (-)

3.Sander and Kate have got five cousins. (+)

4.I have got a new bicycle, but I hate it. (+)

5.I have got any sister. (-)

 

2. Complete the dialogue with the words in the box.

a an some

A: Hello, what wold you like.?

B: Hi. I`d like a kilo of rice and some sugar, please.

A: Anything else.?

B: Yes, and eggs, please.

A: Ok, thats six Euros, please.

B: Oh, and i`d like apple and banana please

Գործնական քերականություն

Գործնական քերականություն

  1. Տրված բառերում ընդգծել ածականակերտ նախածանցներն ու վերջածանցները:
    Ահեղ, տենչալի, թունավոր, ահռելի, երևանյան, գունեղ, տձև, անժխտելի, ձմեռային, մթին, ծիծաղկոտ, հողե, խորին, հեռավոր, ծաղկավետ, մսոտ, դեղնավուն, հնարովի, զգայուն, տասնամյա, խոհուն, գեղանի, նկարչական, ապաշնորհ, չտես, մեղմիկ, դժգոհ, մայրենի, կատաղի, ցավոտ, անկենդան, ողբալի, վստահելի, շահավետ, հրեղեն, ապարդյուն, անտուն:
  2. Ընդգծված ածականի փոխարեն գրիր հոմանիշ ածականը:
    Աղթամար կղզին, որը հայտնի է հին-հնագույն հիշատակարաններով, տարածվում է Վանա լճի հարավարևելյան մասում: Կանաչ-կանաչավուն կղզին, խոշոր-մեծ կետ ձկան տեսքով երկարում է հարավից հյուսիս` պոչն ու մեծ-խոշոր գլուխը դեպի վեր երկարած:
    Հայաստան աշխարհը հայտնի է իր հին-հնադարյան ու զարմանահրաշ-զարմանալի վայրերով:
    Պատանին թախծալիզարմանալի հայացքը լեռնային գետակի զուլալ-պայծառ ջրերին ուղղեց:
    Այգաբացին լսվում էր թռչունների անուշ-ախորժելի դայլայլը:
    Գիշերն իր մութ-խավար թևերն է փռել:
    Կայտառ-զվարթ մի աղջիկ է ընկերուհիս:

Ոսկի քաղաքը

Ժուկով—ժամանակով Հնդկաստանի Բենարես քաղաքում տիրելիս է լինում Ուքանա թագավորը։ Օրերից մի օր մեռնում է նրա սիրելի կինը։ Դժբախտ թագավորը չի կարողանում մխիթարվի ոչ մի բանով, իրեն որսորդության է տալի։ Մի անգամ էլ, երբ որսի է դուրս գալի, անտառում մի գեղեցիկ փոքրիկ աղջիկ է գտնում։ Ուրախանում, աշխարհքով մին է լինում, առնում տուն է բերում, որդեգրում, անունը դնում Քանաքարա։

 

Մեծանում է Քանաքարան, դառնում է տխուր թագավորի միակ մխիթարանքը։ Երբ հասնում է ամուսնության ժամանակը, թագավորը հրավիրում—հավաքում է իր երկրի երիտասարդ արքայազուններին ու իշխանազուններին, որ նրանց միջից ընտրություն անի Քանաքարան։ Բայց աղջիկը դուրս չի գալի իր սենյակից։

— Հայրի՛կ,— ասում է,— գիշերս մորս հոգին երազ եկավ ինձ։ Ասավ․ «Քանաքարա, շատ—շատերը կխնդրեն քու ձեռքը, չխաբվես ո՛չ գեղեցկության, ո՛չ քաջության, ո՛չ հարստության, որովհետև անբախտ կլինիս, որին էլ ընտրես քեզ ամուսին, ընտրի միայն նրան, որ իր կյանքում գոնե մի անգամ եղած կլինի Ոսկի քաղաքում»։

— Շա՛տ լավ, աղջիկս,— ասում է բարի ծերունին,— իմաստուն են երազները, ու մորդ հոգին քու երջանկության համար է խոսում։ Ես էդպես էլ կհայտնեմ հավաքված փեսացուներին, ինչպես ազդել է երազը, ու ինչպես քու սիրտն է ուզում։ Նրանք աշխարհք տեսած մարդիկ են և անշուշտ նրանց մեջ կգտնվեն էնպեսները, որ իրենց կյանքում գոնե մի անգամ եղած են Ոսկի քաղաքում։

Էսպես էլ հայտնում է թագավորը հավաքված արքայազուններին ու իշխանազուններին։ Երբ Ոսկի քաղաքի անունը լսում են, ամենքը նայում են իրար երեսի ու զարմանքով վեր են քաշում ուսները։

— Էդպես քաղաք մենք չենք էլ լսել մեր օրում, ուր թե տեսել․․․

Նստում են ձիանքը ու իրար ետևից հեռանում, ցրվում իրենց աշխարհքները։3

Բենարեսում մի երիտասարդ է լինում Դիվանա անունով։ Մի շռայլ, զվարճասեր երիտասարդ է լինում Դիվանան, իր կարողությունը խնջույքներում ու քեֆերում վատնած, դատարկ, ձանձրացած կյանքից ու աշխարհքից։ Հենց որ թագավորի աղջկա որոշումը լսում է, մտածում է․ «Ա՛յ քեզ լավ դեպք՝ աշխարհքում մի քիչ էլ զվարճանալու, միանգամից և՛ կհարստանաս, և՛ գեղեցիկ կին կունենաս։ Եվ ի՜նչպես ոչոքի մտքով չի անցել գնա ասի՝ տեսել է Ոսկի քաղաքը ու ամուսնանա հետը»։

Վեր է կենում, շիտակ գնում Ուքանա թագավորի պալատը։

— Հայտնեցեք չքնաղ Քանաքարային, որ ես, երիտասարդ Դիվանաս, եղել եմ Ոսկի քաղաքում։

Ամբողջ պալատը թնդում է ցնծությունից, վերջապես եկավ սպասած հերոսը։

— Ներս համեցեք,— խնդրում են դրանիկները ու ներս են տանում երիտասարդին գեղեցիկ Քանաքարայի մոտ։ Քանաքարան խնդրում է նրան, որ պատմի, թե ինչ բան է Ոսկի քաղաքը։ Ու Դիվանան սկսում է իր սուտ պատմությունը.

— Ոսկի քաղաքը․․․ Էլ մի՛ ասի, տիրուհի, թե ինչ զարմանալի բան է էդ Ոսկի քաղաքը, որ ես ընկա մեջը․․․ Առևտրական գործերով անցնում էի աշխարհից աշխարհ, հազար ու մի աշխարհ ընկա, հազար ու մի քաղաք տեսա՝ հազար ու մի հրաշալիքներով լիքը․․․ Մի անգամ էլ, մի աշխարհքում, որի անունը լեզվիս ծերին է և հիմի կասեմ որտեղ որ է, տեսնեմ հեռվում մի ահագին տարածություն վառվում է արևի տակ, ինչպես մի հսկայական հրդեհ։

— Էս ի՞նչ հրաշք է,— հարցնում եմ ընկերներիս։

— Ոսկի քաղաքն է,— ասում են ինձ։

— Ճշմարիտ որ Ոսկի քաղաք․․․ Մոտենում ենք, ի՜նչ տեսնենք՝ տները՝ ոսկի, ծառերը՝ ոսկի, փողոցները՝ ոսկի․․․ Մարդիկ էլ ո՛չ աշխատում են, ո՛չ չարչարվում են, նստած ուտում—խմում են․․․

— Դո՛ւրս արեք էս անամոթ ստախոսին,— բարկացած կանչում է Քանաքարան։

Վզին տալով դուրս են անում երիտասարդ Դիվանային, և պալատը նորից ընկղմում է տխրության մեջ․․․4

Բայց էն օրվանից, ինչ երիտասարդ Դիվանան տեսնում է գեղեցիկ Քանաքարային, սիրահարվում, փոխվում, դառնում է բոլորովին ուրիշ մարդ։ Քունը փախչում է նրա աչքերից, գիշեր—ցերեկ միայն էն է մտածում, որ գնա՜, գնա՜, գնա՜, գտնի Ոսկի քաղաքը, ուր ուզում է լինի, ու գա պատմի Քանաքարային։ Թողնում է տունուտեղ, հերն ու մեր, գլուխը փեշն է դնում, գնում․ որտե՞ղ ես, Ոսկի քաղաք, քեզ եմ գալի։ Գնում է, գնում, ամեն պատահողի հարցուփորձ է անում, ոչով չի էլ լսել Ոսկի քաղաքի անունը, ուր մնաց թե տեղն ասեր։ 5

Մի օր էլ Դիվանան հոգնած, տխուր անց է կենում մի խոր անտառով։ Տեսնում է մի ծառի վրա նստած մի մեծ արծիվ։ Նետն ու աղեղը պատրաստում է, որ զարկի, մին էլ, աստծու հրամանով, արծիվը լեզու է առնում, ասում․

— Ինչո՞ւ ես ինձ սպանում, ո՛վ բարի մարդ․ առանց էն էլ վիրավորված եմ եմ։ Որսկանի նետը մտել է թևիս տակը, անտանելի ցավ է տալի ու արյունքամ է անում ինձ։ Եթե գթաս, նետը հանես ու առողջացնես ինձ, ես քեզ էն լավությունը կանեմ, ինչ որ միայն արծիվը կարող է անել։

Զարմանում է երիտասարդ Դիվանան, թե ինչպես է անլեզու հավքը խոսում մարդկային լեզվով, ապա ուշաբերվելով մոտ է գնում, ծառիցը վեր է բերում վիրավոր արծվին, նետը հանում է թևի տակից ու տանում անտառում մի խրճիթ, սկսում է բժշկել։

Արծիվը առողջանում է ու դիմում է Դիվանային․

— Ես խոսք տվի, որ քեզ էն լավությունը կանեմ, ինչ որ միայն արծիվը կարող է անել։ Խոսք եմ տվել, ու խոսքս խոսք է, պետք է կատարեմ, ինչ էլ որ սիրտդ ուզի, լեզուդ ասի։ Ասա տեսնեմ՝ ի՞նչ ես ուզում։

Ու նստում է երիտասարդը, պատմում արծվին իր պատմությունը, աղաչում, որ իրեն տանի Ոսկի քաղաքը։

— Դժար բան ուզեցիր, բայց արծվի համար չի դժարը։ Դու միայն ամուր կաց իմ մեջքին, դեռ ճրագները չվառած քեզ վեր կբերեմ Ոսկի քաղաքում,— ասում է արծիվը ու վեր թռցնում երիտասարդին։

Բաց է անում իր հսկայական թևերը, բարձրանում է մինչև ամպերը, սլանում հեռո՜ւ, դեպի արևլուս։ Երկյուղից ու արագությունից գրեթե շնչասպառ է լինում, ուշքից գնում է Դիվանան։ Մին էլ էնտեղ է ուշքի գալի, որ արծիվը ծղրտում է․

— Ահա Ոսկի քաղաքը,— ու իջեցնում է գետին։  Աչքը բաց է անում Դիվանան։ Առջևը, կանաչ այգիների մեջ թաղված, տարածվում է մի քաղաք։ Կապույտ գետը ոլորվելով անցնում է նրա միջից։ Հեռվից շատ ծանոթ քաղաքների նման մի քաղաք և էն էլ՝ փոքրիկ քաղաք։ Առաջ է գնում։ Չորս կողմը բարելից այգիներ, զմրուխտ կանաչ, հազարգունի ծաղիկներ։ Օդը լիքն Է թարմությունով ու բուրմունքով, թռչունների ծլվլոցով ու ջրերի կարկաչով, և նրանց հետ միախառնվելով հնչում են մարգերում ու այգիներում աշխատողների երգերը․

Ա՜խ, ի՜նչ լեն է աշխարհքն ազատ
Էս կյանքի համար, ամենքի համար․
Ի՜նչքան լիքն է, ի՜նչքան առատ
Էս կյանքի համար, ամենքի համար։
Ա՛խ, ի՜նչ լավն է աշխատանքը,
Առողջ ձեռքով, խաղաղ հոգով,
Ի՜նչ անուշ է հոսում կյանքը
Լիքը սիրով, ծաղկով, երգով։

«Երջանիկ մարդիկ»,— մտածում Է Դիվանան ու դիմում է նրանց․

— Ասացե՛ք, աղաչում եմ, ո՛վ երջանիկ մարդիկ, ի՞նչ է էս քաղաքի անունը։

— Ոսկի քաղաքն է սա, բարի օտարական։

— Իսկ դուք ծառաներ եք, որ բանում եք ձեր տերերի այգիներո՞ւմ, թե՞․․․

— Մենք տեր ու ծառա չգիտենք։

— Իսկ ձեզ ո՞վ է կառավարում։

— Գոհար թագուհին։

— Շատ զորեղ թագուհի է երևի։

— Այո՜, նա գիտի երջանկացնելու գաղտնիքը։

— Արդյոք կարելի՞ է նրան տեսնել։

— Նրա դուռը բաց Է ամենքի առջև, իսկ օտարականներին միշտ նրա մոտ են տանում և քեզ էլ կհրավիրեն, անշուշտ։7

Ճշմարիտ որ, ներս է մտնում քաղաքը թե չէ, Դիվանային խնդրում են Գոհար թագուհու ապարանքը։ Ապարանքում, երբ կերակրվում է, կազդուրվում ու հանգստանում, հրավիրում են թագուհու մոտ։ Թագուհին մի շատ բարի ու ազնիվ կին է լինում և էնքան չքնաղ, որ հրեղեն-փարեղեն մի արարած է թվում Դիվանային։ Կախարդ որ կախարդ, հենց մի տեսնելով կախարդում է նրան։

— Ի՞նչ է քեզ բերել մեր աշխարհքը, երիտասարդ օտարական,— հարցմունք է անում Դիվանային․— վի՞շտն է քեզ հալածո՞ւմ, թե բախտն է առաջնորդում, և ինչո՞վ կարող ենք օգտակար լինել քեզ։

Թագուհու ազնվությունից ու հարցմունքից ոգևորված, Դիվանան սրտաբաց պատմում է մի առ մի, թե ով է ինքը, ինչ է եկել իր գլուխը ու ինչպես է հասել Ոսկի քաղաքը։

— Միշտ լավ Է,— ասում Է թագուհին,— երբ մարդիկ թողնում են իրենց վատ սովորություններն ու կրքերը, լցվում են բարձր կարոտով ու ձգտում են, գնում են հասնելու մի բարձր նպատակի։ Թե կհասնեն, լավ, թե չեն հասնի, դարձյալ միշտ լավ է ու լավ, որովհետև կյանքը ոչ այլ ինչ է, եթե ոչ ձգտումն ու ճանապարհ։

— Իսկ երջանկությո՞ւնը․․․

— Աշխատել լավ ճանապարհի վրա ու գոհ լինել իր ունեցածով։

— Է՞դ է երջանկությունը։

— Ուրիշ ոչինչ։

— Իսկ ես կարծում էի՝ ձեր քաղաքը լիքն է ոսկով, և նրանից է, որ գոհ ու երջանիկ են ձեր մարդիկ,— հայտնում է զարմացած Դիվանան։

— Ոսկի՞,— քմծիծաղ Է տալի Գոհար թագուհին,— ոսկին մետաղ է, որ հողից է դուրս գալի, երջանկությունը զգացմունք է, որ սրտի՛ց է բխում։ Ի՞նչ կապ կա նրանց մեջ։

— Իսկ ես կարծում էի՝ ահռելի բանակ ունեք ու զենքի ուժով եք պահպանում ձեր երկրի սքանչելի կարգն և խաղաղությունը,— շարունակում է Դիվանան։  — Օ՜, երբեք։ Ահն ու սպառնալիքը և խաղաղությունը իրար չեն տեսել և միասին չեն ապրում։

— Իսկ ես կարծում էի, թե դուք հազարավոր ոսկեգմբեթ տաճարներ ունեք, նրանց մեջ անդադար աղոթում են ձեր հոգևոր հայրերը ու աստծու աչքը քաղցր են պահում ձեզ վրա։

— Ո՛չ, բարեկամ, մենք բնության ընդարձակության մեջ ենք պաշտում նրան և միջնորդներ չենք ճանաչում մեր հոգու ու նրա մեջ։

— Սքանչելի երկիր,— բացականչում է Դիվանան, հիշում է իր հայրենի երկիրն ու ընկնում է մտքի տունը։

Ապա թե տանում է կախարդ թագուհին, ման է ածում Դիվանային իր ապարանքի սրահները։ Սրահներից մեկում Դիվանան տեսնում է պատիցը կախած մի աղջկա պատկեր։

— Վա՛հ, ի՛նչքան նման է,— բացականչում է ու մնում է առաջը քարացած։

— Ո՞ւմ նման է։

― Նրա․․․

— Ո՞վ է նա։

— Քանաքարան․․․ իմ Քանաքարան․․․

— Բայց ո՞վ է Քանաքարան։

— Քանաքարան, թագուհի, հենց էն աղջիկն է, որի մասին քեզ պատմեցի։ Նրա համար եմ ես հեռացել իմ հայրենի երկրից, ընկել աշխարհից աշխարհ ու արծվի թևով հասել Ոսկի քաղաքը և կրկին էլ պետք է վերադառնամ նրա մոտ։

— Ինչո՞ւ ես վերադառնում, ազնիվ Դիվանա,— խոսում է գեղեցիկ թագուհին։— Մի՛ վերադառնա, Դիվանա, մեզ մոտ մնա, մեզ հետ ապրի։ Մի՞թե ավելի փարթամ չէ Ոսկի քաղաքը, մի՞թե հոյակապ չեն էս ապարանքները, մի՞թե հրաշալի չեն էս կախարդական այգիները․․․

— Ո՛չ, թագուհի, չեմ կարող։

— Մի՞թե գեղեցիկ չեմ ես․․․

— Ո՛չ, չի լինելու որ չի լինելու։

Էն [ժամանակ] թագուհին պատվիրում է, նավ են պատրաստում, ու ճանապարհ է դնում Դիվանային դեպի իր հայրենի երկիրը, դեպի Քանաքարան։ 8

Ճանապարհին ծովում սաստիկ ալեկոծություն է վեր կենում, նավը ձգում է մի կղզի։ Մի կանաչ կղզի՝ լիքն ամեն բարիքով ու ամեն գեղեցկությունով։ Բայց ամենից գեղեցիկը լինում է նրա ջահել տիրուհին, որ Դիվանային առաջարկում է՝ ամուսնանա իր հետ, թագավորի էն ազատ ու առատ աշխարհում։

— Չե՛մ կարող, նազելի՛ տիրուհի,— հրաժարվում է Դիվանան։— Ես դարձյալ իմ ճանապարհն եմ շարունակելու, ինչ ուզում է լինի– դեպի իմ հայրենի տունը, դեպի իմ Քանաքարան, որ չեմ փոխելու ոչ ոքի և ոչ մի թագավորության հետ։

Էս ասելու հետ հենց աչքը ճպում է Դիվանան, մին էլ բաց է անում, կղզում տիրուհու փոխարեն առաջը կանգնած է Գոհար թագուհին։

— Մի՛ վախենար, Դիվանա, ու մի՛ զարմանա,— անուշ ժպտալով խոսում է նա։— Տեսնո՞ւմ ես, Ոսկի քաղաքի թագուհին եմ ես, կախարդ Գոհարը։ Ես ոգի եմ։ Իմ աղջիկն է Քանաքարան։ Մանուկ հասակում Սև դևը նրան հափշտակեց ու տարավ։ Էն օրվանից ամեն եկվորի ինձ մոտ էի հրավիրում, հարցուփորձ էի անում, պատկերն էի ցույց տալի, բայց ոչ ոք չէր իմանում, թե ուր է ընկել նա։ Եվ ահա դու եկար նրա սիրով ոգևորված ու վերադառնում ես կրկին նրա մոտ։ Քո սերը փորձելու համար էր, որ ես քեզ արի էն ամեն առաջարկներն իմ քաղաքում։ Եվ դարձյալ քեզ փորձելու համար էր՝ ես առա ուրիշ կերպարանք, քեզ փորձելու համար ստեղծեցի էս փորձանքն ու էս վայելչությունները, որ լոկ երևույթ են միայն։ Այժմ ես հավատում եմ քեզ, հավատում եմ քո սերին ու քո բարությանը։ Դու, հիրավի, այժմ երջանիկ կանես և՛ իմ Քանաքարային, և՛ ամեն մարդու։ Վերջապես, այժմ դու գիտես երջանկության գաղտնիքը։

Էս խոսքի հետ մի փետուր է կրակում կախարդ թագուհին և, սև ամպի նման, հակնթավոր թևերը փռած, հայտնվում է մի մեծ արծիվ։ — Տա՛ր,- բացականչում է կինը, ու ամեն բան չքացնում Դիվանայի աչքից, այնինչ օդի մեջ հնչում է երգը։

Գոհ աշխարհքից, գոհ իր կյանքից,
Սիմուրղ հավքի զմրուխտ թևին,
Երջանկության հայրենիքից
Գնում է նա, գնում կըրկին։
Գնում է նա վերածնված
Մաքուր սիրով, բարի սրտով,
Դեպի երկիրն իր նախահարց,
Ցավերի տուն, արցունքի ծով։
Տանում է նա ուժը ոգու,
Անվերջ սերը, անհատ բարին,
Երջանկությունն ամեն մարդու,
Խաղաղություն ողջ աշխարհին։

9

Հոգու վրա է լինում Ուքանա թագավորը, որ արծիվը ծղրտում ու վեր է դնում Դիվանային իր հայրենի քաղաքի սահմանում։ Քաղաքն է մտնում Դիվանան և գնում ուղիղ թագավորի ապարանքը։

— Հայտնեցե՛ք գեղեցիկ Քանաքարային, որ ես, երիտասարդ Դիվանան, գալիս եմ Ոսկի քաղաքից։

Ընդունում են ներս։ Դեմքը տեսնելուն պես Քանաքարան բարկանում է իր ծառաների վրա։

— Մի՞թե չեք ճանաչում սրան, որ ներս եք թողել նորից։ Մի՞թե էն սրիկան չի սա, որ մի անգամ փորձեց ինձ խաբի և ահա նորից հանդգնում է, ուզում է հին խաղը խաղա։ Դո՛ւրս արեք իսկույն։

— Սպասի՛, չքնաղ Քանաքարա,— խնդրում է Դիվանան։— Հիրավի, ես նա էի, բայց էլ նա չեմ։ Ես այժմ Ոսկի քաղաքիցն եմ գալի, քո կախարդ մոր՝ Գոհար թագուհու ապարանքիցն եմ վերադառնում, քո մանկության ննջարանումն եմ եղել, ուր դեռ կախ է արած քո սիրուն պատկերը․․․ Ես այժմ գիտեմ՝ ինչ բան է Ոսկի քաղաքը, ինչ է ոսկին, և ինչ է երջանկությունը։ Ես այժմ գիտեմ երջանկության գաղտնիքը։— Եվ ամեն բան նստում պատմում է մի առ մի։

— Այժմ ես քոնն եմ,— բացականչում է Քանաքարան և աշխարհքով մին է լինում ուրախությունից։ Ուքանա թագավորն էլ շնչի է գալի․ օխտն օր, օխտը գիշեր ամբողջ երկիրը կատարում է նրանց հարսանիքը։ Ամենքն ուրախանում են ու լիանում։ Էս ուրախությունը տեսնելուց հետո ծեր թագավորն էլ կյանքն ու արևը բաշխում է ապրողներին ու մեռնում։ Նրա տեղը թագավոր է նստում Դիվանան և սկսում, է իր երկիրը կառավարել էն կարգով, ինչ որ տեսել էր Ոսկի քաղաքում։ Ոսկի չկար նրա երկրում, բայց մարդիկ ապրում էին արդար աշխատանքով, գոհ ու երջանիկ իրենց ունեցածով։ Եվ էն ժողովուրդը, որ մի ժամանակ տրտնջում էր, թե աշխարհքը նեղ է ու ցավով լիքը, հիմա երգում էր ամեն տեղ։

Ի՜նչքան լեն է աշխարհքն ազատ
Էս կյանքի համար, ամենքի համար․
Ի՜նչքան լիքն է, ի՜նչքան առատ
Էս կյանքի համար, ամենքի համար։
Ի՜նչ ազնիվ է աշխատանքը
Առողջ ձեռքով, խաղաղ հոգով,
Ի՜նչ թեթև է անցնում կյանքը
Լիքը սիրով, ուրախ երգով։

Հարցեր ևառաջադրանքներ:
1. Ինչպիսի՞նն էր Դիվանան հեքիաթի սկզբում: Մեղադրիր կամ արդարացրու Դիվանային:

Նա հասկացավ, որ Ոսկի բառը դա այն մետաղի կտորը չէ, այլ իրական բնության ոսկին, այսինք բուրմունքը, ձայները և գեղեցկությունը:

2. Ինչպիսի՞ն դարձավ Դիվանան հետագայում:

Նա հասկացավ, որ Ոսկի բառը դա այն մետաղի կտորը չէ, այլ իրական բնության ոսկին, այսինք բուրմունքը, ձայները և գեղեցկությունը:

3. Ի՞նչն օգնեց Դիվանային փոխվելու:

Դիվանային օգնեց Գոհար թագուհին:

4. Պատմիր Ոսկի քաղաքի մասին, ինչու՞ է այն կոչվում Ոսկի քաղաք:

Ոսկի քաղաքը լցված է թռչունների գեղեցիկ ծլվլոցով, բուրմունքով և գեղեցիկ բնությունով:Քաղաքի անունը Ոսկի է, որովհետև նա ունի ոչ թե հարուստ քաղաք այլ բնությունով հարուստ քաղաք:

5. Ո՞վ է Գոհար թագուհին:

Գոհար թագուհին և Ոսկի քաղաքի թագուհին է, և Քանաքարի մայրը:

6. Ո՞րն է երջանկությունը` ըստ Գոհար թագուհու, ըստ քեզ:

Աշխատել լավ ճանապարհի վրա ու ոհնել մարդկանց։

Վերջից լուծվող խնդիրներ  

Վերջից լուծվող խնդիրներ  

 

  1. Չորս գրադարակում կար 164 գիրք։ Երբ առաջինից հանեցին 12 գիրք, երկրորդից երրորդ տեղափոխեցին 15 գիրք, իսկ չորրորդում դրեցին ևս 12 գիրք, ապա բոլոր գրադարակներում եղան հավասար քանակով գրքեր։ Սկզբում քանի՞ գիրք կար յուրաքնչյուր գրադարակում։ 

Առաջին գրադարակում   53 գիրք

Երկրորդ գրադարակում   56 գիրք

Երորդ գադարակում     26 գիրք

Չորորդ գրադարակում   29  գիրք

  1. Գրադարակից հանեցին նախ 8 գիրք, ապա 16 գիրք: Երբ դրանից հետո եղած գրքերին ավելացրին ևս 15 գիրք, գրքերի քանակը դարձավ 43: Սկզբում քանի՞ գիրք կար գրադարակում: 

52 գիրք

  1. Առաջին կանգառում ավտոբուսից իջան 3 ուղևոր, երկրորդ կանգառում բարձրացան 6 ուղղևոր, երրորդ կանգառում իջան 4 ուղղևոր և բարձրացան 3 ուղևոր։ Արդյունքում ավտոբուսում մնացին 15 ուղղևոր։ Սկզբում ավտոբուսում քանի՞ ուղղևոր կար։

 13 ուղևոր 

 

  1. Երեք տղաներ ունեն որոշ քանակով խնձոր։ Նրանցից առաջինը մյուսներին տալիս է այնքան խնձոր, որքան ունեին նրանցից յուրաքնչյուրը։ Այնուհետև երկրորդը մյուսներին տալիս է այնքան խնձոր, որքան խնձոր նրանցից յուրաքնչյուրն արդեն ուներ, իր հերթին երրորդը մյուսներին տալիս է այնքան խնձոր, որքան յուրաքնչյուրն արդեն ուներ այդ պահին։ Դրանից հետո տղաներից յուրաքանչյուրի մոտ եղավ 8 խնձոր։ Սկզբում քանի՞ խնձոր ուներ նրանցից յուրաքանչյուրը։

1 խնձոր

  1. Մտապահված է մի թիվ։ Եթե այդ թվին ավելացնենք 127 և ստացված գումարից հանենք 89, ապա կստանանք 111։ Գտե՛ք մտապահված թիվը։

Մտապահվախ թիվե 73-քն էր։

 

  1. Մտապահված է մի թիվ։ Եթե այդ թիվը բազմապատկենք 3-ով և ստացված արտադրյալին գումարենք 83, ապա կստացվի 419։ Գտե՛ք մտապահված թիվը։

Մտապահվախ թիվե 112-ըն էր։

7․ Եթե Նարեկի մտապահած թվի կրկնապատիկից հանենք 14 և արդյունքը բաժանենք 5-ի, կստանանք 60։ Ո՞ր թիվն է մտապահել Նարեկը։

Մտապահվախ թիվե 157-ըն էր