Դարձվածքներ

Объясните фразы с помощью словаря.

Իրար սրտից ջուր խմել – իրար լավ հասկանալ
Հազար մաղով անցկացրած – աներես
Հիվանդի համար ջուր բերող – դանդաղաշարժ
Գլխին կրակ թափել – մեկի վրա սաստիկ բարկանալ
Կանաչ-կարմիրը կապել – տղային կամ աղջկան ամուսնացնել
Կոպեկի համար մեռած – ժլատ
Ուրիշի բնում ձու ածել – օգուտը ուրիշին տալ
Ոտքի կոխան դարձնել – տրորել
Փուշը մատից հանել – օգնել
Գրքի մի երեսը կարդալ — հարցին միակողմանի մոտենալ

2. Որ դարձվածքների  իմաստն է սխալ բացատրված:

1. ժամավաճառ լինել – իզուր ժամանակ վատնել
2.երեսից կախվել – թախանձել
3.արյունը ջուր դառնալ – սահմռկել
4.աչքերը փակել – ժպտալ
5. աչքը ջուր կտրել – կարոտով, անհամբերությամբ սպասել
6. անձյուն ձմեռ – անճարակ մարդ
7. գլխարկը գետնովը տալ – նորաձև հագնվել
8. գլխին տալ — ուրախանալ:

3. Հետևյալ դարձվածքներով մեկական նախադասություն կազմել:

  1. Լեղին ճաքել
  2. արյունը գլխին խփել
  3. հոգին ավանդել
  4. անարգանքի սյունին գամել
  5. ճամփա պահել
  6. ականջի հետև գցել:

4. Հետևյալ բառերի համար գտնել հոմանիշ դարձվածքներ
ծաղրել-ձեռ առնել
հիվանդանալ-անկողին ընկնել
օգնել-ձեռք մեկնել
հասկանալ-գլխի ընկնել
մեռնել-հոգին ավանդել
անտեսել-ականջի հետև գցել
ծուլանալ-ալարել
ուրախանալ-աշխարհով մեկ լինել
ճարպիկ-օձի լեզու ունենալ
թանկ-ոսկու գին ունենալ
սպառնալ-մատ թափ տալ
գունատվել-պատի ծեփ դառնալ
էժան-ջրի գին ունենալ

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *