Մարմինների էլեկտրականացում

Մարմինների էլեկտրականացում

Եթե շփելիս մարմինը ձեռք է բերում այլ առարկաները ձգելու հատկություն, ապա ասում են, որ մարմինն էլեկտրականացել է կամ ձեռք է բերել լիցք:

Լիցքավորված մարմինների փոխազդեցությունն անվանում են էլեկտրական փոխազդեցություն:
Եթե լիցքավորված ձողը մոտեցնեք ջրի բարակ շիթին, կարող ենք համոզվել, որ լիցքավորված մարմինը ձգում է նաև նրան։
Սաթը հույներն անվանում էին «էլեկտրոն»: Այստեղից էլ առաջացել է էլեկտրականություն բառը:
Լիցքավորված մարմինները կարող են ոչ միայն ձգել, այլ նաև`վանել միմյանց:
Ընդունված է մետաքսով շփելիս ապակու վրա առաջացած լիցքն անվանել դրական (+), բրդով շփելիս էբոնիտի վրա առաջացած լիցքը` բացասական (–):

Այսպիսով՝բնության մեջ գոյություն ունեն երկու տեսակի լիցքեր:
Միևնույն նշանի լիցք ունեցող մարմիններն իրար վանում են, տարբեր նշանի լիցքեր ունեցող մարմինները` ձգում:
Շփելիս երկու մարմինն էլ էլեկտրականանում են. մի մարմինը ձեռք է բերում դրական լիցք, իսկ մյուսը` բացասական:
Ինչպես են լիցքավորվում մարմինները:
Հայտնի է, որ բոլոր նյութերի ատոմները կազմված են պրոտոններից, նեյտրոններից և էլեկտրոններից: Էլեկտրոնի լիցքը համարում են բացասական, իսկ պրոտոնինը` դրական: Սովորական վիճակում ատոմի ընդհանուր լիցքը զրո է, քանի որ պրոտոնների և էլեկտրոնների թիվը իրար հավասար է: Մարմինների շփման ընթացքում էլեկտրոնների մի մասը մի մարմնից անցնում է մյուսին: Մարմինը, որին անցել են լրացուցիչ էլեկտրոններ, լիցքավորվում է բացասական լիցքով, իսկ էլեկտրոններ կորցրած մարմինը` դրական լիցքով:

Մարմինների էլեկտրականացված լինելը պարզում են էլեկտրացույցի միջոցով:

Էլեկտրացույցը ունի պարզ կառուցվածք. այն կազմված է մետաղե ձողից և նրան փակցված մետաղե թերթիկներից։ Երբ էլեկտրականացած մարմինը հպում են ձողին, լիցքերը ձողով հաղորդվում են թերթիկներին, որոնք, նույնանուն լիցքերով լիցքավորվելով, վանվում և հեռանում են  միմյանցից:

Դասարանական աշխատանք

Պատասխանել հարցերին

  1. Ե՞րբ են մարմինները համարվում էլեկտրականացված:Մարմինների էլեկտրականացված լինելը պարզում են էլեկտրացույցի միջոցով:Էլեկտրացույցը ունի պարզ կառուցվածք. այն կազմված է մետաղե ձողից և նրան փակցված մետաղե թերթիկներից։ Երբ էլեկտրականացած մարմինը հպում են ձողին, լիցքերը ձողով հաղորդվում են թերթիկներին, որոնք, նույնանուն լիցքերով լիցքավորվելով, վանվում և հեռանում են  միմյանցից:
  2. Ո՞ր էլեկտրական լիցքերն են անվանում դրական , և որո՞նք ՝ բացասական :

Էլեկտրոնի լիցքը համարում են բացասական, իսկ պրոտոնինը` դրական: Սովորական վիճակում ատոմի ընդհանուր լիցքը զրո է, քանի որ պրոտոնների և էլեկտրոնների թիվը իրար հավասար է: Մարմինների շփման ընթացքում էլեկտրոնների մի մասը մի մարմնից անցնում է մյուսին: Մարմինը, որին անցել են լրացուցիչ էլեկտրոններ, լիցքավորվում է բացասական լիցքով, իսկ էլեկտրոններ կորցրած մարմինը` դրական լիցքով:

Ավետիք Իսահակյան Արևի մոտ

1.Մի որբ երեխա՝ ցնցոտիներ հագած` կուչ էր եկել հարուստ տների պատերի տակ: Մեջքը հենել էր մի հարուստ տան պատին և մեկնել էր ձեռքը դեպի մարդիկ: Նոր էր բացվել գարունը, մոտակա սարերը կանաչին էին տալիս, և գարնան անուշ արևը բարի աչքերով էր նայում ամենքին: Մայթերով անցուդարձ էին անում մարդիկ, և ոչ մի մարդ չէր նայում, չէր ուզում նայել խեղճ ու որբ երեխային: Երբ արևը կամաց-կամաց թեքվում էր մոտավոր կանաչ սարերի հետևը, սկսեց փչել մի ցուրտ քամի, և երեխան դողում էր՝ խե՜ղճ ու անտուն:

-Ախ, կարմիր արև, բարի՜ արև, դու էիր միայն ինձ տաքացնում, հիմա ո՞ւր ես գնում, թողնում ես ինձ մենակ՝ այս ցրտին ու խավարին. ես մայր չունեմ. ես տուն չունեմ, ու՞ր գնամ, ու՞մ մոտ գնամ… Վեր առ, տար ինձ քեզ հետ, անու՜շ արև…
Լալիս էր երեխան լուռ ու մունջ, և արցունքները գլոր-գլոր սահում էին նրա գունատ երեսից: Իսկ մարդիկ տուն էին դառնում, և ոչ ոք չէր լսում ու տեսնում նրան, ոչ ոք չէր ուզում լսել ու տեսնել նրան…
Արևը սահեց անցավ սարի մյուս կողմը, և էլ չերևաց:
-Բարի՜ արև, ես գիտեմ, դու գնացիր քո մոր մոտ… Ես գիտեմ, ձեր տունը ա՜յս սարի հետևն է, ես կգամ, կգամ քեզ մոտ, հիմա, հիմա…Եվ խեղճ երեխան դողալով՝ հարուստ տների պատերը բռնելով, գնա՜ց, գնա՜ց, քաղաքից դուրս ելավ: Հասավ մոտավոր սարին. դժվար էր վերելքը, քարեր ու քարեր, ոտքը դիպչում էր քարերին, խիստ ցավում. բայց նա ուշադրություն չդարձնելով բարձրանում էր անընդհատ:

2. Մութն իջավ և կանաչ սարը սևերով ծածկվեց: Սարի գլխին փայլփլում էին աստղերը՝ կանչող, գուրգուրող ճրագների պես: Փչում էր սառը, խիստ քամին, որ ձորերի մեջ ու քարափների գլխին վայում էր. երբեմն թռչում էին սև գիշերահավերը, որոնք որսի էին դուրս եկել: Երեխան անվախ ու հաստատուն քայլերով գնում էր վերև, բա՜րձր, միշտ բա՜րձր. և հանկարծ լսեց շների հաչոց, մի քիչ հետո էլ լսեց մի ձայն խավարի միջից.
-Ո՞վ ես, ու՞ր ես գնում:
-Ճամփորդ տղա եմ, արևի մոտ եմ գնում, ասա, ո՞ւր է արևի տունը, հեռու՞ է, թե՞ մոտիկ:
Ճրագը ձեռքին մոտ եկավ մի մարդ և քնքուշ ձայնով ասաց.
-Դու հոգնած կլինես, քաղցած ու ծարավ, գնանք ինձ մոտ: Ի՜նչ անգութ են քո հայրն ու մայրը, որ այս մթանը քեզ ցրտի ու քամու բերանն են ձգել:
-Ես հայր ու մայր չունեմ, ես որբ եմ ու անտեր…
-Գնանք, տղաս, գնանք ինձ մոտ, – ասաց բարի անծանոթը և երեխայի ձեռքից բռնելով՝ տուն տարավ:

3.Նրա տունը մի խեղճ խրճիթ էր. օջախի շուրջը նստած էին բարի մարդու կինն ու երեք փոքր երեխաները: Նրա խրճիթին կից մի մեծ բակում որոճում էին ոչխարները: Նա հովիվ էր, սարի հովիվ:
-Սիրելի երեխաներս, ձեզ եղբայր եմ բերել, թող չլինեք երեք եղբայր, լինեք չորս: Երեքին հաց տվող ձեռքը չորսին էլ կտա: Սիրեցեք իրար. եկեք համբուրեցեք ձեր նոր եղբորը:

Ամենից առաջ հովվի կինը գրկեց երեխային և մոր պես ջերմ-ջերմ համբուրեց. հետո երեխաները եկան և եղբոր պես համբուրեցին նրան: Երեխան ուրախությունից լաց էր լինում և նորից լալիս: Հետո սեղան նստեցին` ուրախ, զվարթ: Մայրը նրանց համար անկողին շինեց և ամենքին քնեցրեց իր կողքին: Երեխան շա՜տ էր հոգնած. իսկույն աչքերը փակեց ու անո՜ւշ-անո՜ւշ քնեց:

Երազի մեջ ուրախ ժպտում էր երեխան, ասես ինքն արևի մոտ է արդեն, գրկել է նրան ամուր ու պառկել է նրա գրկում տաք ու երջանիկ: Մեկ էլ սրտի հրճվանքից վեր թռավ և տեսավ, որ արևի փոխարեն գրկել է իր նոր եղբայրներին և ամուր բռնել է մոր ձեռքը: Եվ նա տեսավ, որ արևը հենց այս տան մեջ է, որ ինքը հենց արևի գրկում է…

Առաջադրանքներ:

Ինչի մասին է տեքստը:
1. ընտանիքը դաժանաբար տնից դուրս էր արել փոքրիկին:
2. փոքրիկ տղան շատ էր սիրում ջերմությունը: √
3. ընտանեկան սերն ու ջերմությունը ամեն ինչից կարևոր են: √
4. աշխարհում շատ աղքատներ կան:

Ինչպես է դիմում տղան արևին:
1. տաք, ջերմացնող, հոգատար,
2. անուշ, բարի, կարմիր √
3. այրող, վառ, կարմիր
4. անուշՙ լուսաշող, ժպտուն:

Տեքստում ինչ իմաստով է գործածվել ցրտի ու քամու բերանը ձգել  արտահայտությունը:
1.պատժել
2. փորձության ենթարկել
3. վախեցնել
4. անուշադրության մատնել √

Տեքստի 1-ին հատվածից գտիր աղքատ բառի հականիշը:

Աղքատ – Հարուստ

Տեքստի 2-րդ հատվածից դուրս գրիր համարձակ բառի հոմանիշը:

Համարձակ – Անվախ

Տեքստի 2-րդ հատվածից դուրս գրիր վերջածանցավոր բառերը:

Գլխին, փայլփլում,հաստատուն 

Տեքստի 1-ին հատվածից դուրս գրիր փոխաբերական իմաստով գործածված արտահայտությունները:

2. փոքրիկ տղան շատ էր սիրում ջերմությունը:
3. ընտանեկան սերն ու ջերմությունը ամեն ինչից կարևոր են:
4. աշխարհում շատ աղքատներ կան:

Ինչպես է դիմում տղան արևին:
1. տաք, ջերմացնող, հոգատար,
2. անուշ, բարի, կարմիր
3. այրող, վառ, կարմիր
4. անուշՙ լուսաշող, ժպտուն:

Տեքստում ինչ իմաստով է գործածվել ցրտի ու քամու բերանը ձգել  արտահայտությունը:
1.պատժել
2. փորձության ենթարկել
3. վախեցնել
4. անուշադրության մատնել