Մատենադարան

Մատենադարան

Մեսրոպ Մաշտոցի անվան Մատենադարանը բացառիկ արժեքավոր ձեռագիր հավաքածու ունեցող գիտահետազոտական ինստիտուտ-թանգարան է։ Մատենադարանի պատմությունը գալիս է դարերի խորքից, հիմնադրել են Մեսրոպ Մաշտոցը և Սահակ Պարթևը` 405թ., թագավորանիստ Վաղարշապատում: 1939թ. Մատենադարանը տեղափոխվում է Երևան:«Մատենադարան» նշանակում է ձեռագրերի պահոց՝ մատյանների դարան, հավաքածու:
Պահոցներում կա 17300-ից ավելի ձեռագիր, 450 հազարից ավելի արխիվային փաստաթուղթ, 3 հազարից ավելի հնատիպ գիրք։ Ձեռագրերից ավելի քան 14200-ը հայերեն է,  մնացածը` օտարալեզու` հունարեն, լատիներեն, արամերեն, եբրայերեն, արաբերեն, պարսկերեն, հին սլավոներեն, եթովպերեն, ճապոներեն և այլն:

Մատենադարանի շենքը խորանարդաձև է և կառուցված է մոխրագույն բազալտից։ Այն նախագծվել է Մարկ Գրիգորյանի կողմից և կառուցվել 1945-1959 թթ.։ Մատենադարանի շենքի ներքին հարթակում տեղադրված են Մեսրոպ Մաշտոցի և նրա աշակերտ ու կենսագիր Կորյունի արձանները, նաև հայոց այբուբենի 36 տառերը (քանդակագործ` Ղուկաս Չուբարյան)։ Քանդակախմբին կից պատին արձանագրված է՝ «Ճանաչել զիմաստութիւն եւ զխրատ, իմանալ զբանս հանճարոյ»։
Մատենադարանի շենքի ճակատային պատի երկայնքով՝ մուտքի աջ և ձախ կողմերին տեղադրված են հայ գիտնականներ Թորոս ՌոսլինիԳրիգոր ՏաթևացուԱնանիա ՇիրակացուՄովսես ԽորենացուՄխիթար Գոշի և Ֆրիկի արձանները։

Հայկական ձեռագրերը

Հայկական ձեռագրերը հարուստ են գեղեցիկ և գունազարդ մանրանկարներով, որոնց գույները դեռևս այնքան վառ են, որ թվում է թե բոլորովին վերջերս են ներկվել։ Մանրանկարիչները օգտագործել են միայն բնական ներկեր, ինչպես օրինակ «Որդան կարմիր» կոչվող ներկը, որը ստացել են միևնույն անունը կրող միջատից։

«Մշո ճառնդիր»-ը հայերեն ամենամեծ մագաղաթյա ձեռագիրն է:  Ունի 601 մագաղաթյա թերթ, յուրաքանչյուրը պատրաստված է մի երնջի կամ արջառի կաշվից։ Բաժանված է երկու մասի, կազմ չունի, քաշը 28 կգ է։ Ձեռագիրը ճառերի, վարքերի, վկայաբանությունների, պատմական քաղվածքների և ներբողների ժողովածու է:

«Տոնացույց»-ը հայերեն ամենափոքր ձեռագիրն է։ Այն գրվել է Կաֆայում 1434 թվականին: Կշռում է ընդամենը 19 գրամ, ունի 104 թերթ։ Տարվա տոնակարգը ցույց տվող գիրք է։

  • Երևանի ո՞ր համայնքում, ո՞ր փողոցում է գտնվում Մատենադարանաը
  • Մատենադարանը գտնվում է կենտրոն համայնքում ՝ Մաշտոցի պողոտայում:
  • Հարավային դպրոցից Մատենադարան գնալուց ի՞նչ փողոցներով ենք անցնում
  • Հարավային դպրոցից մատենադարան գնալու համար անցնում էնք Իսակովի պողոտայով, հախթանակ կամրջով և Մաշտոցի պողոտայով:
  • Ինչ տեսարժան վայերով ենք անցնում մինչ հասնելը Մատենադարան
  • Մինչև հասնելը մատենադարան մենք անցնում էնք Ռուսական եկեղցու մոտով, Երևանյան լճի մոտով , Արարատի գինու գործարանի մոտով, Հաղթանակի կամրջով, Սուրբ Սարգսի եկեղեցով,  Օպերայի և բալետի պետական թատրոնի մոտով, ինչպես նաև Ֆռանսիաի հրապարակով:
  • Ո՞ւմ արձաններն են դրված Մատենադարանի բակում
  • Թորոս Ռոսլինի, Գրիգոր Տաթևացու, Անանիա Շիրակացու, Մովսես Խորենացու, Մխիթար Գոշի, Ֆրիկի բազալտե արձաններն են:
  • Ի՞նչ ձեռագրեր են պահվում Մատենադարանում
  • Մատենադարանում պահպանվում են մի շարք ձեռագրեր : Հայերեն, հուներեն, երբրայերեն, արաբերեն, ասորերեն,  լատիներեն,  հին սլավոներեն, պարսկերեն, եթովպերեն, արամերեն:

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *

Skip to toolbar