Դասարանում 20.04.2022

Ուշադիր կարդա՛ և կատարի՛ր առաջադրանքները։

Առաջին հայացքից ուղտը տարօրինակ ու ծիծաղելի է թվում։ Նա սառը, անտարբեր, աղմկարար է։ Ուղտին նաև անապատի նավ են անվանում։ Այս դիմացկուն կենդանին լավ հարմարվել է անապատային կյանքին։ Նրա ոտքերին հաստ կոշտուկներ կան, և արևից շիկացած ավազից ուղտը չի տառապում։ Երկար ու խիտ բուրդը օգնում է դիմանալու ցերեկվա շոգին ու գիշերվա ցրտին։ Ուղտերը շատ յուրօրինակ շուրթեր ունեն, դրանք օգնում են նրան հեշտ արածել: Ուղտը կարող է ուտել ամեն-ամեն ինչ, անգամ շատ կոշտ փշեր, և նրա շուրթերը ոչ մի դեպքում չեն վնասվում: Ուղտի բարձրությունը երկու, երկարությունը՝ երեք մետր է։ Կշռում է մինչև հինգ հարյուր կիլոգրամ։

Գիտե՞ք, որ ուղտի միջազգային անվանումն առաջացել է արաբերեն «գեղեցկություն» բառից: Կան մարդիկ, ովքեր կարծում են, որ ուղտն, իրոք, չափազանց գեղեցիկ կենդանի է:

Ուղտերը կարող են երկար ժամանակ ջուր չխմել, իսկ խմելիս էլ միանգամից երկու հարյուր լիտր ջուր խմել: Թեև շատերին թվում է, թե ուղտն իր սապատներում ջուր է հավաքում, բայց իրականում այնտեղ ճարպեր են կուտակված, որի օգնությամբ ուղտը կարգավորում է իր մարմնի ջերմաստիճանը չափազանց շոգ ու ցուրտ եղանակին:

Նրանք կարող են փակել իրենց քթանցքները՝ պաշտպանելով քամուց ու ավազից, երբ կամենան:

Եթե ուղտը որոշի պառկել քնելու կամ պարզապես հանգստանալու, նրան ոչ մի կերպ հնարավոր չի լինի տեղից հանել, դա վեր է ցանկացած մարդու ուժերից: Ուղտը տեղից չի շարժվի, մինչև ինքը չկամենա դա անել:

Ուղտերը յուրաքանչյուր ոտքով կարող են հարվածել միանգամից չորս տարբեր ուղղությամբ: Նրանց մորթին անդրադարձնում է արևի ճառագայթները և պաշտպանում է նրանց անապատի տապից:

Եվ վերջապես ուղտերի ամենաինքնատիպ առանձնահատկության մասին: Եթե փորձեք ձեռք առնել ուղտին ու կամ «հոգու հետ խաղալ», բառացիորեն ձեր մաշկի վրա կզգաք ուղտի բարկությունը. նա այնպիսի տհաճ հոտով մածուցիկ նյութ կթքի ձեզ վրա, որ ոչ մի դեպքում չեք կարողանա մոռանալ: Այնպես որ, պարզապես խուսափեք նրանց բարկացնելուց:

1. Պատասխանի՛ր հարցերին՝

Ո՞ր բառից է առաջացել ուղտի միջազգային անվանումը։  Արաբերեն գեղեցկություն բառից

Ինչո՞վ է սնվում ուղտը։ Կոշտ փշերով

Ինչպիսի՞ն են ուղտի չափերը։ Ուղտի բարձրությունը երկու, երկարությունը՝ երեք մետր է։ Կշռում է մինչև հինգ հարյուր կիլոգրամ։

Ինչպե՞ս է ուղտը կարգավորում իր մարմնի ջերմաստիճանը։ Սապատներում առկա ճարպի շնորհիվ:

2. Տեքստից օգտվելով ավարտի՛ր նախադասությունները։

Ուղտը կարող է մի քանի օր ոչինչ չուտել, որովհետև նրա օրգանիզմը ջրի է սովոր։

Ուղտը տեղից չի շարժվի, մինչև ինքը իր չկամենա դա անել։

3. Գտի՛ր ճիշտ վերջաբանը և գրի՛ր առածները։

Ուղտը ձագ ծնեց՝ աննկատ անցավ,հավը ձու ածեց՝ աշխարհն իմացավ։

Ուղտը մոտիկ է արածում,բայց հեռուն է տեսնում։

 

4. Տեքստից դուրս գրի՛ր ուղտերի մասին պատմող ամենազարմանալի տեղեկությունը։

Ինձ համար ամենազարմալին այն է, որ հենց շոգ է բուրդը ուղտին օգնում է չշոգել, իսկ գիշերային սաստիկ ցրտից պաշտպանում է։

5. Տրված բառերից առաջ հատկանիշ ցույց տվող բառեր գրի՛ր։

հաստ բուրդ

յուրօրինակ կենդանի

զարմանալի ուղտ

շոգ եղանակ

6․ Լրացրո՛ւ բաց թողած տառերը՝ առա-ին, կես-ր, բար-րություն, վեր-լակ, հոր-ղբայր, դաս-նկեր, տար-րինակ, ան-գուտ։

 

առա-ին-Առաջին

կես-ր-կեսօր

բար-րություն-բարօրություն

վեր-լակ-վերելակ

հոր-ղբայր-հորեղբայր

դաս-նկեր-դասընկեր

տար-րինակ-տարօրինակ

ան-գուտ-անօգուտ