Թե ինչպես կապիկները ճամփորդեցին․ Ջաննի Ռոդարի

 

Մի օր կեն.անաբանական այգու կապիկները որոշեցին ճամ.որդել, աշխարհ ճանաչել: Որոշեցին ու ճամ.ա ընկան: Գնացին, գնացին, մի տեղ կանգնեցին ու հարցրին.
-Ի՞նչ է երևում:
-Առյուծի վանդակը, փոկի ավազանն ու ընձու.տի տունը:
-Ի՜նչ մեծ է աշխարհը, ու ինչքա՜ն շատ բան ես իմանում, երբ ճամ.որդում ես:
Շարունակեցին ճանապարհն ու կանգ առան միայն կես.րին:
-Հիմա ի՞նչ է երևում:
-Ընձու.տի տունը, փոկերի ավազանն ու առյուծի վանդակը:
-Ի՜նչ տար.րինակ է աշխարհը, ու ինչքա՜ն շատ բան ես իմանում, երբ ճամ.որդում ես:
Նորից ճանապարհ ընկան ու կանգ առան արևամուտին:
-Իսկ հիմա ի՞նչ է երևում:
-Առյուծի վանդակը, ընձու.տի տունն ու փոկերի ավազանը:
-Ի՜նչ ձանձրալի է աշխարհը.  միշտ նույն բաներն են հանդիպում. ու ճանապարհորդելն էլ ոչ մի բանի պետք չէ:
Ու այդպես, նրանք ճամ.որդում էին, ճամ.որդում, բայց վանդակից դուրս չէին գալիս, պտտվում էին նույն շրջանում կարուսելի ձիուկի պես:

Առաջադրանքներ

  1. Լրացրո՛ւ բաց թողնված տառերը: Կենդաբանական,ճամփորդել,ճամփա,ԸնձուղտԿեսօր,տարօրօինակ։
  2. Դուրս գրի՛ր անծանոթ բառերը և բացատրի՛ր բառարանի օգնությամբ։Փոկ-ջրային կենդանի
  3. Գրի՛ր այգի, ճանապարհ, արևամուտ բառերի հոմանիշները: այգի-պարտեզ ճանապարհ-ուղի  արևամուտ-մայրամուտ
  4.  Գրի՛ր գիշեր, նույն, դուրս գալ բառերի հականիշները: Գիշեր-առավոտ նույն-տարբեր դուրս-ներս գալ-գնալ
  5. Պատմվածքից դո՛ւրս գրիր աշխարհը բնութագրող բառերը: տարօրինակ, մեծ, ձանձրալի
  6.  Համաձա՞յն ես կապիկների հետ: Ինչպիսի՞ն է քո աշխարհը: Պատմի՛ր: Իմ աշխարհ կապիկների աշխարհից համեմատ ավելի մեծ է։