2․Տրված բառերը դարձրո՛ւ ածականներ՝ հմայել, վախենալ, երազ, գրավել:
3. Դո՛ւրս գրիր ածականները։
Այս գետի ափին, այս ուռենու տակ
Իմ մանկությունն է անցել երազուն,
Խաղացել է նա գետում այս հստակ,
Ոսկի է փնտրել այս տաքավազում։
Նա թառել է այս ծառերին դալար,
Երկյուղով մտել այրերը այս մութ
Ու կածաններում այս օձագալար
Թափառել է նա մինչև մայրամուտ։
Եվ իր ծիծաղի ալիքներն էջինջ
Տվել նա մի օր ջրերին այս խենթ,
Որ ուրախերգով տարել ամեն ինչ
Ու, սակայն, ոչինչ չեն բերել էլ ետ։
4․Գրիր տրված գոյականներից յուրաքանչյուրին բնորոշող երեք ածական։
Մայրիկ, այգի, ուսուցչուհի, գիրք, գորգ։
Մայրս առողջ էր, ժիր և սիրուն։
Մորս հիշելիս՝ ես միշտ հիշում եմ նաև մեր պարտեզի նոճին։ Նրան շատ էր նման։
Նա բռնում էր ջրով լցված տաշտը, վեր էր բարձրացնում և, առանց ճիգի, միայն դաստակների ուժով, թափում էր։ Մի որևէ սեղան, մի ծանր առարկա տեղափոխելիս՝ չէր կանչի ո՛չ ոքին օգնության։ Բոլորն ինքն էր անում, անում էր թեթև, կարծես մի փոքրիկ ճյուղ էր տեղափոխում։Ծննդաբերությունից միայն կես ժամ առաջ նա հրաժարվում էր աշխատելուց, դեմքի վրա հազիվ նշմարվում էր ցավագին ինչ֊որ ծամածռություն, ապա ժպտում էր ջինջ, գնում, առանձնանում, բռնում կողերը, և ահա ծնված էր լինում մեզանից մեկնումեկը։
Ասում էին, որ մեզանից մեկ֊երկուսը դեռ ամբողջովին լույս չտեսած, ոտները մորս մարմնի մեջ, սկսել են ճչալ։ Անզուսպ, առողջ մանուկներ, որոնց արյունն այնքան շատ էր լինում երբեմն, որ վախենում էին խեղդվելուց։ Մեզանից մեկն այդպես էլ խեղդվել էր մեկ֊երկու ամսական եղած ժամանակ։
Մա՜յր, հիշում եմ քո երջանկությունը, մայրական բերկրանքը, երբ ես և եղբայրներս ըմպում էինք կաթը քո մարմնի արևային խորությունից։
Նստել եմ շատ գրկեր, բայց ո՛չ մի գիրկ, մա՜յր, չի օրորել ինձ այնպես անուշ, ինչպես քո գրկի քնարը։
Մայրը՝ դա հավիտենական, մշտաթարմ և մշտադալար լիրիկան է, դա ոսկյա ծառն է երկնքի կապույտ դաշտում բուսած։
Ամենամռայլ թախիծն է պատում ինձ այժմ, երբ հիշում եմ, որ մի քանի անգամ կաթկթել են մորս արցունքներն իմ անառակությունների պատճառով։
Ես ուզում եմ, որ այժմ մեկն ինձ դաժան կերպով խոշտանգի այդ անառակությունների համար, որպեսզի հանգստանա իմ թշվառ հոգին, որպեսզի խաղաղի մշտնջենական ողբն իմ ողբագին հոգում։
Իջնում է թանձրակարմիր և մեծաթև մի վերջալույս իմ ճակատի վրա։ Կոծում են հողմերը։ Աշխարհը ցուրտ է։
Փակեցե՛ք դուռը աշխարհի դեմ։
Բայց մայրս ժպտում է մեր կապույտ լեռներից բարձրացող արևի միջից, տեսնում եմ նրա ծամերը արևի շողերին խառնված և լսում եմ նրա շողերի ձայնը․
«Տուր թախիծդ ինձ, մանո՜ւկ իմ, ե՜րգն իմ կողերի, ցնծա գարնան մեջ, գարո՜ւն իմ ցնծագին, վազի՛ր բաց և դալար դաշտերում, իմ եղնի՜կ թեթևասույր, սուրա՛ փրփրադեզ ալիքների վրա, ժպտա, ջերմագին է աշխարհը, իմ զավա՜կ, իմ ծա՜ռ երկնասլաց, իմ խնդությո՜ւն, իմ սե՜ր»։
Եվ բացվում է մի մեծ առավոտ, որի թևերը ոսկեզօծում են իմ հոգու մռայլ ափունքները։
Սավառնում է տիեզերական ցնծությունը։
Արևի միջից լսում եմ նրա ձայնը։
Արևը ինքը՝ մայր է խարտյաշ աչքերով և ոսկյա մազերով։ Թափվում է կանաչների վրա նրա ոսկեհնչյուն երգը։
Առաջադրանքներ:
1.Կարդալ հատվածը, անհասկանալի բառերը բացատրել բառարանի օգնությամբ: նոճին – ծառ, ջինջ – պարզ, բերկրանք – ուրախություն, քնար – երաշտական գործիք, մշտադալար – միշտ թարմ , մշտնջենական – երկար ապրող , թանձրակարմիր – մուք կարմիր , Կոծում – , կող – կողք, խարտյաշ – շեկ
2.Ո՞վ է մայրը հեղինակի համար: Ինչպե՞ս է նա ներկայացնում մորը:
Մայրը հեղինակի համր նոճու նման է, գեղեցիկ,մշտդալար,երկար ապրող։
3.Ո՞վ է մայրը քեզ համար: Նկարագրիր և բնութագրիր մայրիկիդ:
Իմ մայրը ինձ համար առաջին հեռթին արդարության հեղինակն է։
Նա միշտ շատ խելացի խորհուրդներ է տալիս մեզ։ Նա սիրում է, որ իր չորս զավակները լինեն առողջ, արդար, սիրել իրենց հայրենիքը,սիրեն իրենց ծնողներին։
3. Ի՞նչ կմնա , եթե «ակվարել» բառից հանես «հերկը» և «անիվը»։
ել
4. Տրված ո՞ր բառերում կարող ենք ավելացնել իք վերջածանցը։ Գրի՛ր այդ բառերը։
Համերաշխորեն, վառելափայտ, գնորդ, անմիտ, ուտել, հայրենական, երկնագույն, վարագույր։
5.Տրված նախադասություններին ավելացրո՛ւ բառեր այնպես, որ դառնան հնարավորինս գեղարվեստական-նկարագրողական։Անտառը սկսվում էր այնտեղ, որտեղ վերջանում էր քաղաքը։ Քաղաքում իշխում էր թագավորը, որի մասին բազմաթիվ լեգենդներ էին պատմում։
6. Կարդա՛ ընտրված քառյակները և փորձի՛ր գուշակել , թե որ բանաստեղծության հեղինակն է Եղիշե Չարենցը։
Ա․ Ես կանգնած եմ լուռ, անչար է հոգիս,
Թախիծս խաղաղ անուրջի նման.
Էլ չեմ անիծում ցավերը կյանքիս,
Էլ չեմ տրտնջում վիճակիս ունայն…
Բ․ Մոխիրի միջից — կարմիր կրակներ: Միթե չի՞ մարել, միթե չի հանգել: Աչքեր են կարծես — կասկածոտ, հրոտ: Բոցկլտում են` հին հրդեհին կարոտ:
7. Նախորդ առաջադրանքի քառյակներից մեկը Չարենցն էր գրել, իսկ ո՞վ է գրել մյուսը։ Յուրաքանչյուր քառյակից առանձնացրո՛ւ հեղինակների ոճին բնորոշ բառերը, որոնք քեզ օգնեցին գուշակել։
Վահան Տերյան
8. Տրված ասացվածքներից ո՞րն է արևմտահայերեն։ Բացատրի՛ր ասացվածքը։Ա․ Լաւ է կոյր աչօք, քան կոյր մտօք:
Ածականները լինում են որակական և հարաբերական: Որակական ածականները ցույց են տալիս առարկայի հատկությունը, այսինքն՝ հատկանիշ, որը հատուկ է տվյալ առարկային: Օրինակ՝ կապույտ երկինք, նեղ ճանապարհ, զուլալ աղբյուր և այլն: Հարաբերական ածականները ցույց են տալիս առարկայի կապը, հարաբերությունը ուրիշ առարկաների հետ: Օրինակ՝ երկաթե դուռ, մայրական սեր, արևային օր: Հարաբերական ածականները սովորաբար ցույց են տալիս առարկայի ոչ համեմատելի հատկանիշ: Հարաբերական ածականներ են կազմվում ական, ային, ե, եղեն, ենի, յա, յան ածանցներով, ուսուցչական, լեռնային, փայտե, հրեղեն, մայրենի, մարմարյա, հուլիսյան և այլն:
2.Ընդգծվածսեռական հոլովով գոյականները փոխարինիր այդ գոյականներից կազմված հարաբերական ածականներով:
Ցանկապատի երկաթի ճաղերը ներկված էին սև գույնով: Լուսիկը լեռան ծաղիկների մի փունջ էր բերել իր հետ: Օտար երկրներում թափառելով՝ Արմենակը միշտ հոր տան կարոտն էր քաշում: Գյուղի համայնքը իր միջոցներով վերանորոգում է դաշտի ճանապարհները: Փչում էր գիշերվա զով քամին: Հեռվից լսվում էր հովվի սրնգի ձայնը: Այստեղից սկսվում է անտառի գոտին: Գյուղի կենտրոնում բարձրանում են կառուցվող դպրոցի շենքի քարի պատերը:
3.Տրված բառերում ընդգծել ածականակերտ նախածանցներն ու վերջածանցները:
բարդ ածանցավոր՝ հարթավայրային, հրացանավոր, գյուղատնտեսական։
Ածական կազմող ածանցները կոչվում են ածականակերտ ածանցներ։ Դրանք են՝ նախածանցներ՝
ամենա- ամենամեծ,ամենալավ,ամնագեեցիկ √
ան-անգութ,անկանոն,անսիրտ √
ապ-ապաշնորհ,ապուշ,ապարդյուն √
բաց-բացարձակ,բացականչություն,բացակա √
գեր-գերբնական,գերակա,գերեկշռել √
դժ-դժգոհ,դժբախտ,