Ինչո՞ւ են մարդիկ վիճելիս բարձրացնում ձայնը, 22.04

Մի անգամ Ուսուցիչը աշակերտներին հարցրեց.

– Ինչո՞ւ են մարդիկ վեճերի ժամանակ բարձրացնում ձայնը:

– Երևի նրանք կորցնում են հանգստությունը,- ենթադրեց աշակերտներից մեկը:

– Բայց ինչո՞ւ ձայն բարձրացնել, եթե 2-րդ մարդը կանգնած է կողքիդ,- կրկին պնդեց Ուսուցիչը:
Աշակերտները շփոթված թոթվեցին ուսերը: Ակնհայտ էր, որ այդ մասին նրանք չեն մտածել: Այդ ժամանակ Ուսուցիչն ասաց.
– Երբ մարդիկ վիճում են, և նրանց դժգոհությունը մեծանում է, նրանց սրտերը հեռանում են միմյանցից, ու դրա հետ միասին՝ հեռանում են նաև նրանց հոգիները, և որպեսզի միմյանց լսեն, նրանք ստիպված բարձրացնում են ձայնը: Եվ ինչքան նրանց բարկությունն ու չարությունը մեծ է, այնքան բարձր են նրանք գոռում: Իսկ երբ մարդիկ սիրահարված են լինում, նրանք ձայն չեն բարձրացնում, այլ շատ ցածր են խոսում, քանի որ նրանց սրտերը շատ մոտ են գտնվում իրար, իսկ նրանց միջև եղած հեռավորությունը ջնջվում է: Իսկ երբ մարդկանց սերն է իշխում, նրանք անգամ չեն խոսում, շշնջում են, իսկ երբեմն էլ ոչ մի բառ պետք չի լինում միմյանց հասկանալու համար. նրանց աչքերն ամեն ինչ ասում են: Մի մոռացեք, որ վեճերը ձեզ հեռացնում են միմյանցից, իսկ բարձր արտաբերված խոսքերն այդ հեռավորությունը մեծացնում են մի քանի անգամ: Մի չարաշահեք այն, քանի որ կգա մի օր, երբ այդ հեռավորությունն այնքան մեծ կլինի, որ հետդարձի ճանապարհն այլևս չեք գտնի:

Առաջադրանք:
1.Տեքստից դուրս գրիր բոլոր բայերը և կազմիր ուղիղ ձևերը:
Օրինակ՝ հարցրեց-հարցնել

ասում են – ասել

մոռանում են – մոռանալ

հեռացնում են – հեռանալ

մեծացնում են – մեծացնել

չեք գտնի – չգտնել
2.Բառարանի օգնությամբ գրիր տրված բայերի հոմանիշները:
Ենթադրել- մտածել
պնդելոլ  – հաստատել

իշխել- վեր դասել
արտաբերել- արտասանել
թոթվել- ցածր խոսել
ջնջել- սրփեցիր
շշնջալ- կամաց խոսալ
ստիպել- հրամայել
գոռալ- բղավել
վիճել- կռվել
շփոթվել- կորցնել
3.Տրված արմատներից բայեր կազմի՛ր և ընդգծի՛ր արմատի և ել կամ ալ վերջավորության միջև եղած մասը:
Օրինակ` բարձր — բարձրանալ:
Առաջ – առաջանալ, խիտ – խտանալ, խոր – խորանալ, նոսր – նոսրանալ, մահ – մահանալ, կույր – կուրանալ, բազում – բազմանալ , ուրախ – ուրախանալ, ծեր – ծերանալ, գեղեցիկ – գեղեցկանալ, վախ – վախենալ, կամ – կամելալ, մոտ – մոտենալ, հաս – հաստանալ, անց – անցնել, հագ – հագենալ, թիռ – թռչել, սառ սառել, կիպ – կպչել, տես – տեսնել:

Գործնական աշխատանք 22.04.2024

1. Առանձնացրու տրված բառերի բաղադրիչները, ընդգծիր վերջածանցները:
Մայրենի, ամանեղեն, մեղմիկ, ընթերցարան, ընկերաբար, լալկան, թղթե, սրիչ, ծածկոց, իջվածք, ֆրանսուհի, հոսք:
2. Ածանցների օգնությամբ տրված բառերով կազմիր՝
ա. անձ ցույց տվող բառեր -իչ ածանցով
պատմել – պատմիչ, թարգմանել – թարգմանիչ, քննել – քննիչ, ուսուցանել – ուսուցիչ, սրբագրել – սրբագրիչ, տպագրել – տպագրիչ
բ. խնամող – խանամիչ, որևէ բանով զբաղվող, պաշտոն կատարող անձ ցույց տվող բառեր -պան ածանցով
ուղտ – ուտապան , դուռ – դռնապան, ձի – ձիապան , այգի – այգեպան , պարտեզ, – պարտիզպան, ջրաղաց – ջրախացպան , կառք – կառապան
գ. տեղի իմաստ արտահայտող բառեր -արան, -ոց, -անոց ածանցներով
ծաղիկ – ծաղանոց, դպիր – դպրոց, սուրճ – սրճարան , հյուր – հյուրանոց, գործ – գործարան, հիվանդ – հիվանդանոց, ճաշ – ճաշարան, դարբին – դարբնոց, մարզպետ – մարզապետարան , վարսավիր – վարսավիրանոց
3. -ակ, -իկ,-ուկ ածանցներով և տրված արմատներով կազմիր ածանցավոր բառեր:
Կամուրջ – կամրջակ, դուռ – դռնակ, ձուկ – ձկնիկ, աթոռ – աթոռակ, պանիր – պանրըկ, սև – սևուկ, կղզի – կղզյակ, մուկ – մկնիկ , լեզու – լեզվակ, աղջիկ – աղջնակ, մժեղ – մժղուկ, թիզ – թզիւկ, բուն – բնիկ, գառ – գառնուկ, խեղճ – խեղճուկ, ձոր – ձորակ, ձի – ձիուկ, գետ – գետակ, մարդ – մարդիկ;
4. -ավուն վերջածանցով գունանուններ գրիր:

Վիլյամ Սարոյան: Մաղադանոսի այգին 📖

Հարցեր և առաջադրանքներ:
1. Բացատրական բառարանի օգնությամբ բացատրիր տրված բառերը՝ մաղադանոս – կանաչի հնոտիք – հին իրեր  փողրակ – Թրծած կավե կամ մետաղյա խողովակ՝ ստորգետնյա ջրատար ուղիների համար պեննի – Ֆիննական մանրադրամ։
2. Ի՞նչը մղեց Էլ Քոնդրաջին գողություն անել, արդարացնում եք այդ արարքը:

Բոլոր դեպքերում գողություն անել չի կարելի

Այդ քայլին իրեն դրթեց այն, որ տունե ուներ հավաքաց մեխեր և ոզում էր օգտագործել մեխերը մայրիկի այգում աթոռ պատրաստելու համար։
3. Ազատ արձակվելուց հետո ինչու՞ էր իրեն այդքան նվաստացած զգում Էլը:

Որ երիտասարդը ասեց որ «այդ մուրճով ավելի ոավ կլիներ դայնք գլխիդ» և որ մեծ մարդը իրեն կանգնացրեց 15 րոպե իր աշխատասենյակում և ոչինչ չեր հարցնում։
4. Ինչու՞ կրկին որոշեց գնալ և գողանալ մուրճը: Ինչպե՞ս կվարվեիր դու:

Ինքը իրեն շատ նսեմացրաց և վիրավորված էր։

Ես համարում եմ որ գողությանը արդարությոն չկա։ և գտնում եմ որ այդ տղան եթե այդ արաթը արել էր գոնե պետք էր ներողությքւն խնդրել իր արաքի համար։
5. Բնութագրիր Էլի մորը:

Իրա մայրը բարի արդար կին էր և տղայի արարքը մեղադրեց։

Նրա մայրը շատ էր սիրում բույսեր։

6. Ո՞րն է ստեղծագործության ասելիքը:

Որ գողություն չի կարելի անել ոչմի դեպքում։ Պատմվածքը ցույց տվեց որ կարելի է մի ժամ ախատելով նույնիսկ կարելի էր արդրար կերպով վաստակել։
7. Հոմանիշների բառարանից գտիր տրված բառերի հոմանիշները:
Անփութորեն- թափթփված
միօրինակություն- միպաղաղ
փողրակ- խողովակ
թափառել- անիմաս զբոսնել
մեղմ- թույլ
ակամա- ինքնաբերաբար
առնվազ – ամենաքիչ

Հայոց լեզու

1.Ընդարձակի՛ր տեքստը՝ գրելով համապատասխան լրացումներ:

Մի երեկո էր: Մութ  երկնքում մայր էր մտնում կարմիր արևը: մարդկային փողոցներում ու ծառաշատ այգիներում զբոսնում են երիտասարդները: Հանկարծ փչեց մեղմ քամին: Քիչ անց սկսվեց հորդարատ անձրև, մեղմ  քամին դարձավ ուժեղ փոթորիկ: Որոտաց սարսափելի  կայծակը, և հիանալի օրը մռայլվեց:

2. Բառակազմության ենթարկի՛ր հետևյալ բառերը: (Ուշադրություն դարձրու բառերի գրության ձևին. սովորի՛ր)

  1. վայրէջք վայր + էջք
  2. երբևէ երբ + և + է
  3. երբևիցե երբ + և + իցե (ածանց)
  4. վարդազգի Վարդ + ազգի
  5. մարդկային մարդիկ + ային
  6. ամենաէական ամեն +  ա + էական
  7. բազմերանգ բազում +  երանգ
  8. ծովեզր ծով + եզր
  9. մանրէ մանր + է
  10. նորեկ նոր+ եկ
  11. վերելք վեր + ելք
  12. լայնէկրան լայն + եկրան
  13. կիսաեփ կես + ա + եփ
  14. խմբերգ խիւմբ + երգ
  15. էակ է + ակ
  16. իշուկ էշ + ուկ3. Հարցում արտահայտող բառի փոխարեն պահանջվող ձևով գրի՛ր թանգարան բառը:Տարիներ շարունակ (թամգարանը) սիրով ընդունում էր այցելուներին:
    (Թանգարանի) տնօրենը ոգևորվել էր նոր գտածոյով:
    Չի կարողանում կտրվել իր ստեղծած (թանգարանից):
    Ինչքա՜ն ենք հպարտանում ձեռագիր մատյանների (թանգարանով):
    (Թանգարանում) ամեն ինչ նույնն էր, տարիներն այնտեղ ոչինչ չէին փոխել:

    4.Փակագծում տրված գոյականները համապատասխանեցրու նախադասությանը:
    Ոչ մի քայլ չի կարողանում անել առանց (օգնություն):
    Մարզիկը հանդիսատեսների (համակրանք) բացի գավաթն էլ շահեց:
    Ռադիոընդունիչ և թթվածնի բալոններ կային (տակառ) մեջ:
    Բոլոր ծովերը կապվում են (օվկիանոսներ) հետ:
    Ըստ (օրինակ)՝ տասը նախադասություն գրեցի:
    Պարզվում է, որ ձկներին դեպի (ցանց) են հրապուրում զանազան ձայներո

Домашнее задание 📚

А1. Укажите ряд слов, где все глаголы будущеговремени

  1. запомнит, прочитает, вспомнил
  2. приклеит, портрет, прочитал
  3. напишет, приберёт, застелет √
  4. выпишет, нарисует, прибираешься

А2.  Укажите слово, где выделенная буква неявляется ударной

  1. позвонишь √  2. облегчит       3. упростит        4. углубит √

А3. Укажите глаголы будущего времени

            (1) Светлые волокна облачков плывут по чистому небу и тают в прозрачной синеве. (2) Голубые дубравы насквозь просвечиваются солнцем. (3) Нежными  тонами лиловеют осиновые вершины. (4) Зеленеет, цветёт, звенит и веселится всё в природе. (5) Ласкает солнце безлистые берёзы, что-то нашёптывает им ветер. (6) Но не торопятся берёзы распускаться. (7) Ждут они, когда наступит надёжное тепло, набухнет дерево соком и опрыснет себя сладкими брызгами.

Առաջադրանքներ

Առաջադրանքներ․

1)Կատարե՛ք բաժանում․

ա)1000 : 0,25 = 4000

բ)169 : 1,3 = 130

գ)7920 : 3,6 = 220

դ)1295 : 0,37 = 3402,7027

ե)276 : 2,3 =120

զ)10572 : 8,81 = 12

է)888 : 0,37 = 2400

ը)302 : 0,2 =1510

թ)4451 : 44,51 =100

2)Լուծե՛ք հավասարումը․

ա)3,87x=7,74 X = 2

բ)0,32x=0,48 X = 1,5

գ)8,13x=24,6339 X = 24,6339

դ)7,25x=9,425 X = 9,425

Լրացուցիչ աշխատանք (տանը).

1)Կատարե՛ք բաժանում․

ա)52,3527 : 3,27 = 16,01

բ)(-32,8) : (-8,2) = 4

գ)25,52 : (-5,5) = 46,4

դ)(-19,558) : (-7,7) = 2,54

ե)0,1938 : 0,51 =0,38

զ)2,304 : 7,2 =0,32

է)(-0,90216) : 0,14 =- 6,444

ը)(-0,0101) : (-10,1) = 0,001

թ)6,858 : (-0,9) =7,62

2)Լուծե՛ք հավասարումը․

ա)(-8) ⋅ x = -24 X = 192

բ)(-7) ⋅ x = +42 X = – 294

գ)(+4) ⋅ x = -72 X = – 288

Գործնական աշխատանք

 1.Ո՞ր   բառն է ավելորդ, ինչու՞:

  1. կորյուն
  2. մանուկ
  3. հասմիկ
  4. երիցուկ Բոլորըմարդկանց անուներ էն իսկ երցուկը ոչ
  5. հարություն
    2.Ո՞ր բառը պետք է գրվի փոքրատառով:
  6. Հայկ
  7. Գորիս
  8. Հայաստան
  9. Հայաստանցի
  10. 3 .Գտի՛ր, թե որ բառներն են սխալ գրված:

Բազմաթիվ մարդիկ են հավաքվել դրսում, որպեսզի ուղղետոմս գնեն և ուղղարկեն իրենց իրերը:

4. Որ նախադասություններում է ոսկի բառը գործածվել ուղիղ իմաստով:

  1. Ոսկի ձեռքեր ունի վարպետը:
  2. Գանձարանի ոսկին անհետացել էր:
  3. Ոսկի հասկերը ծփում էին դաշտում:

5.Ինչքա՞ն բառ կարող ես «քամել» քարտեզագրել բառից:

քարտեզ,գրել,քար,եզ,ելք,ել,տար,քարտ,արտ,երազ,գազել,աքար,զատել,տաթ,տըգ,լար,գել,

Տնային աշխատանք

6. Քամել բառեր աշխարհագություն։

Արագ,աշխար,գրություն,շահ,արամ,խաղ,ութ,թուր,գահ,նյութ,թույն,հյու, հայ,հույն,հարություն, նուշ,շուն,նախագահ,արյում,արու,գույն:

Մթնաձոր

Մթնաձոր

 

 

Մթնաձոր տանող միակ արահետն առաջին ձյունի հետ փակվում է, մինչև գարուն ոչ մի մարդ ոտք չի դնում անտառներում։ Սակայն Մթնաձորում այժմ էլ թավուտ անտառներ կան, ուր ոչ ոք չի եղել: Ծառերն ընկնում են, փտում, ընկած ծառերի տեղ նորն է ծլում, արջերը պար են խաղում, սուլում են չոբանի պես, ոռնում են գայլերը, դունչը լուսնյակին մեկնած, վարազները ժանիքով փորում են սև հողը, աշունքվա փտած կաղիններ ժողվում։
Մի ուրույն աշխարհ է Մթնաձորը, քիչ է ասել կուսական ու վայրի: Թվում է, թե այդ մոռացված մի անկյուն է այն օրերից, երբ դեռ մարդը չկար, և բրածո դինոզավրը նույնքան ազատ էր զգում իրեն, ինչպես արջը մեր օրերում։ Գուցե այդպես է եղել աշխարհն այն ժամանակ, երբ քարածուխի հսկա շերտերն են գոյացել և շերտերի վրա պահել վաղուց անհետացած բույսերի ու սողունների հետքեր։

Հիմա էլ Մթնաձորում մուգ կանաչ մաշկով խլեզներ կան, մարդու երես չտեսած, մարդուց երկյուղ չունեցող։ Պառկում են քարերի վրա, արևի տակ, ժամերով կարող եք նայել, թե ինչպես է զարկում փորի մաշկը, թույլ երակի պես, կարող եք բռնել նրանց։ Խլեզները Մթնաձորում մարդուց չեն փախչում։
Բարձր են Մթնաձորի սարերը, դրանից է, որ ամռան երկար օրերին էլ արևը մի քանի ժամ է լույս տալիս Մթնաձորի անտառներին։ Եվ երբ հեռավոր հարթավայրում արևը նոր է թեքվում դեպի արևմուտք, Մթնաձորում ստվերները թանձրանում են, սաղարթի տակ անթափանց խավար է լինում, արջերը որսի են դուրս գալիս, վարազներն իջնում են ջուր խմելու, իր որջի առաջ զիլ ոռնում է գայլը, ոռնոցը հազարբերան արձագանքով զրնգում է Մթնաձորում։
Գիշեր է դառնում, և գիշերվա հետ որսի են ելնում Մթնաձորի բնիկները։ Արջը տանձ է ուտում, իրար թաթով են տալիս, թավալգլոր են լինում չոր տերևների վրա, դարան մտնում, հենց որ զգում են վայրի խոզերի մոտենալը։ Արջը գիտե վարազի ժանիքի թափը, նախահարձակ չի լինում։ Եթե տկար մի խոզ ետ մնա մյուսներից, արջը թաթի մի հարվածով ճեղքում է փափուկ վիզը, մի երկու պատառ լափում, լեշը ծածկում չոր ցախով ու տերևներով, քար դնում վրան, փնթփնթալով հեռանում, մինչև լեշը հոտի։
Եթե հանկարծ վարազները լսեն ետ մնացած խոզի ճիչը… Սրածայր թրերի պես շողշողում են ժանիքները, անշնորհք շարժումներով արջին մնում է բարձրանալ կաղնու վրա։ Կատաղի ձիերի պես վարազները վրնջում են, ժանիքներով ակոսում կաղնու տակ, զարկում ծառի բնին։ Մթնաձորի ծերունի անտառապահը մի գարունքի տեսել է վարազի կմախքը ժանիքը մինչև արմատը խրված ծառի բնում, ծառի ճյուղի արանքում արջի սատկած քոթոթին։
Վայրի վարազի պես էր անտառապահ Պանինը։ Մի հրեշ էր նա, անտառապետի տարազով, կոկարդով գլխարկը գլխին։ Անտառում հանկարծ կերևար, փայտահատի կողքին կկանգներ, կնայեր, թե ինչպես նա արագ կացնահար է անում ծառը։ Մեկ էլ, թաքստոցից դուրս կգար, կմռնչար այնպես, որ արջերն էլ էին քնից զարթնում և որջերում մռռում։ Լեղապատառ փայտահատին մնում էր կամ փախչել, կամ օձի պես ծռմռատել Պանինի մտրակի հարվածների տակ։
Պանինը որսորդ էր։ Վեց շուն ուներ, մեկը մյուսից կատաղի։ Շների հետ որսի էր գնում Մթնաձորի խորքերը։ Ձմռան լուսնյակ գիշերներին, երբ վախից ոչ ոք չէր մոտենում Մթնաձորին, Պանինի շներն անտառի բացատում արջի հետ էին կոխ կենում, կամ հալածում էին խրտնած պախրային։
Պանինը վազում էր շների հետևից, հրճվանքից ճչում։ Գիշերվա որսը նրա համար հարազատ տարերք էր:
Առավոտը բացվում էր, ձյունի վրա արյան շիթեր էին երևում, այստեղ-այնտեղ խառնիխուռն հետքեր, խեղդված գայլի դիակ, կոտրատած ճղներ։ Մի փչակի մոտ նստում էր Պանինը, մինչև շները որսի միսն ուտեն։
Նա սպանած և ոչ մի կենդանու ձեռք չէր տալիս և շներին կշտացնելուց հետո վերադառնում էր տուն։ Եթե ճանապարհին տեսներ մեկին գողացած փայտը շալակին, Պանինի շները պիտի հարձակվեին նրա վրա, հալածեին, մինչև քափ-քրտինքի մեջ կորած, արյունլվա մարդը կարողանար մի տեղ պատսպարան գտնել։
Այսպես էր Պանինը։ Նրա սարսափը հեռուներում էր տարածված, նրա մասին բերնեբերան պատմություններ էին անում։ Ոչ ոք չգիտեր ոչ նրա ազգությունը, ոչ հավատն ու ծագումը։ Ասում էին, որ նախկին սպա է, մարդ էր սպանել, նստել էր բանտում, հետո անտառ գնացել։ Հյուսիսի անտառներից մեկում նա իր կնոջն էր սպանել որսի մի գիշեր, ավելի ճիշտ՝ շներին հրամայել էր գզգզել կնոջը։
Այդպես էին պատմում անտառապահ Պանինի մասին։
Գյուղում Ավին լավ որսորդի համբավ ուներ։ Տան ապրուստի մի մասը նա Մթնաձորի խորքերից էր հոգում։ Բացուտներում միրհավ էր որսում, արտերի մոտ կաքավ ու լոր, թակարդ էր լարում աղվեսի համար, երբեմն էլ Մթնաձորի խորքերն էր գնում, ժամերով նստում քարի ետևը, մինչև վարազները ջրի գային։
Ավին նշանը ճիշտ էր բռնում, բերդանի գնդակը վարազի ճարպոտ կողքին մեծ վերք էր բացում։ Վարազը թավալգլոր էր լինում, ցավից ժանիքներով հողը փորում, արմատներ պոկում, հետո խռռոցով գետին ընկնում։
Եվ եթե Պանինից երկյուղ չէր անում, կամ տեղյակ էր լինում, որ անտառապահը Մթնաձորում չի, չոր ցախերից էլ մի շալակ էր անում, ծածուկ մի տեղ պահում՝ գիշերով տուն տանելու համար։
Այդ օրն էլ նա որսի էր գնացել։ Թարմ հետքեր կային ձյունի վրա։ Ավին մի հետքով գնաց և հենց որ բլրակի գլուխը բարձրացավ, տեսավ երկու աղվես։ Մինչև կրակելն աղվեսները փախան։ Այդ Ավու համար վատ նշան էր, որսր հաջող չպիտի լիներ։ Մի քիչ էլ ման եկավ, պախրայի հետք տեսավ, փնտրեց ու չգտավ։ Եվ որովհետև այդ օրը Պանինը անտառ չպիտի գար (նա լսել էր, որ անտառապահը հիվանդ է), Ավին գերադաս համարեց մի շալակ ցախ տանել տուն։
Իրիկնադեմ էր արդեն, երբ Ավին շալակի ցախը դրեց քարին, նստեց մի կոճղի՝ մի քիչ շունչ առնելու։
Որսի մի շուն երևաց, հոտոտեց Ավուն, անցավ։ Ավու շունչը փորն ընկավ։ Երևաց երկրորդ շունը, երրորդը, շների հետևից էլ Պանինը։ Ասես գետնի տակից բուսավ։
Մեկի դեմքը քաթան էր, մյուսինը կարմիր ճակնդեղ։ Պանինը թքոտեց, որպես Մթնաձորի արջ։ Եվ երբ բարձրացրեց կնուտը, Ավին էլ մեջքը ծռեց, գլուխը ձեռների մեջ առավ։ Ավուն թվաց, թե Պանինի ձեռքը քարացավ, կնուտը սառեց ձմռան իրիկնապահի ցուրտ օդում։ Պանինը կնուտը ետ քաշեց, և երբ Ավին գլուխը բարձրացրեց, նրան թվաց, թե Մթնաձորում մի սատանա է քրքջում։
Երկընտրանքը տարօրինակ թվաց Ավուն։ Կամ քսան ռուբլի տուգանք անտառից փայտ գողանալու համար, կամ էլ Մթնաձորի մի արջ սպանել։ Եվ երբ Պանինը մի անգամ էլ կրկնեց իր առաջարկը, շրթունքները ետ տարավ ու խուլ ծիծաղեց։ Ավին տեղից վեր թռավ, ցախը թողեց և եկած ճամփով ետ գնաց դեպի Մթնաձոր։ Անտառի և ոչ մի արջ Պանինի տուգանքի գինը չուներ։
Ավին նայեց բերդանի պատրոններին, չուխայի փեշերը հավաքեց գոտու տակ, փափախը պինդ կոխեց գլխին։ Նա ձյունի վրայով նույնքան թեթև էր քայլում, ինչքան արջը չոր տերևների վրա։
Մի անգամ ետ նայեց Ավին անցած ճամփին. ոչ Պանինը երևաց, ոչ էլ շները։ Լուսնյակը մեծ ձյունագնդի չափ լույս էր տալիս, արտացոլում էր լուսնի լույսը ձյունի բյուրեղների մ եջ։ Ավին պարզ տեսնում էր ծառի բները, եկած ճամփան, ընկած հաստաբուն գերանները։
Իջավ ձորը, լսեց, թե ինչպես սառույցի տակ խոխոջում է ջուրը։ Ջրի ձայնը նրան հիշեցրեց եռման կաթսան, տունը, վառած օջախը։ Տանը երևի սպասում են արդեն։
Հետևից ճյուղի կոտրվելու ձայն լսեց։ Թվաց, թե ձյուն ի ծանրոցից մի ճյուղ ջարդվեց։ Վեր բարձրանալիս Ավին զգաց, որ մեկը հետևում է իրեն։ Ետ նայեց, մի մարդաբոյ արջ էր կանգնել մի քիչ հեռու, ճյուղն ուսին, չոբանի մահակի պես։
Ավին բերդանը մեկնեց, և երբ արջը թքոտելով դեն գցեց ուսի փայտը, չորքոտանի դարձավ, բերդանը որոտաց, կրակոցի ձայնին ձորերն արձագանք տվին, ծառի ճյուղերից ձյուն թափվեց։ Արջը ոռնաց։ Բերդանի ծխի միջից Ավին տեսավ, թե ինչպես արջը մի ոստյուն արեց, թաթերը բերդանի փողին մեկնեց։
Մթնաձորում սկսվեց անհավասար մի կռիվ մարդու և գազանի մեջ։ Արջը թաթովն էր տալիս, աշխատում գետնով տալ մարդուն։ Ավին մի ձեռքով պաշտպանվում էր նրա հարվածներից, մյուսով փորձում բերդանի փողը արջի երախի մեջ կոխել, կրակել մի անգամ էլ։
Ծառս էր լինում արջը հետևի ոտների վրա, ձյուն շաղ տալիս, ընկնում, բարձրանում։ Հանկարծ արջը բերդանի փողը բերանն առավ, սկսեց կրծոտել։ Ավու ձեռքը սահեց բերդանի վրայով, մատը բնազդաբար սեղմեց կեռ երկաթին, բերդանը մի անգամ էլ որոտաց։ Արջը ոռնաց առաջվանից էլ պինդ, մեջքի վրա ընկավ, գլորվեց, որպես կտրած գերան։ Սառույցին որ հասավ, կանգնեց ոտքի, փորձեց վեր բարձրանալ։
Ավին երրորդ անգամ կրակեց, բերդանի գնդակը խրվեց ձյունի մեջ, վզզաց, ինչպես շիկացած խոփը դարբնոցի ջրաքարում։ Երրորդ կրակոցը նրա բերդանի վերջին ճիչն էր: Ավին մինչև վերջն էլ չիմացավ, թե ինչու չորրորդ փամփուշտը բերդանը ներս չառավ։
Արջը ոռնոցով մի ոստյուն էլ արեց, Ավին շատ մոտ զգաց վիրավոր գազանի տաք շունչը, ծռվեց, և երբ արջը թաղվեց ձյունի մեջ, Ավին ետ վազեց, ձյունի մեջ ընկնելով, վեր բարձրանալով։ Արջը հետևում էր նրան։ Ավին վազում էր, թռչում գերանների վրայով, ծառի ճղները ճանգռում էին դեմքը սուր մագիլների պես, սայթաքում էր, նորից բարձրանում։ Նրան այնպես էր թվում, թե Մթնաձորի բոլոր գազաններն են վազում իր հետևից։Ծառի մի ճյուղը փշերը խրեց փափախի մորթուն, փափախն ընկավ։ Հենց այդ վայրկյանին նա մի ծանր հարված զգաց մեջքին, բրդոտ մի թաթ ճանկերը խրեց ծոծրակի մորթու մեջ։ Լսվեց մի կրակոց, բայց Ավին ոչինչ չզգաց։
Պանինը սատանայի պես քրքջում էր, ոտքն արջի դիակի վրա:
Ավին հիմա էլ ողջ է։
Զարհուրանքով կարելի է նայել նրան, երբ փողոցի անցուդարձ անողներից պահված, մի անկյունում քաշված, սրա–նրա համար տրեխ է գործում։
Ավու հագին չուխա էր, տրեխներ, սովորական մարմին, առողջ ձեռքեր, որոնք շատ վարժ կաշին են ծակոտում, կաշվի թելերից հանգույցներ անում։ Եվ սովորական մարմնի վրա գլխի տեղ մարդկային գանգ, ամբողջովին կլպված, առանց մազի, առանց մորթու։
Արջը թաթի մի հարվածով ծոծրակի փափուկ մսի մեջ է խրել սուր ճանկերը և վիրավոր արջի ամբողջ զայրույթով իրան քաշել գանգի մորթին, մորթու հետ էլ գլխի մազերը, ունքերը, աչքերն ու քիթը։
Ավին շրթունքներ չունի։ Ոսկորների բաց ճեղքից երևում են ատամները, բաց է քթի խոռոչը, և երբ Ավին համրի պես խոսում է, շունչը քթի խոռոչովն էլ է դուրս գալիս։ Աչքերի խոռոչներում չորացած մսի կտորներ կան, ծառի վրա կիսաչոր, մաշկը ծալծալ եղած ծիրանի պես։
Նրա գանգի վրա ողջ են մնացել միայն ականջները։ Նայում ես և չես կարողանում որոշել ծեր է Ավին, թե դեռ երիտասարդ, որտեղից է գալիս նրա ձայնը, գուցե մարդ չէ, այլ խրտվիլակ, գուցե չուխայի տակ կմախք է և ոչ միս ու մարմին։
Սակայն նրա ձեռքերին միս կա և մաշկ, մատները վարժ շարժումներ են անում, և երբ Մթնաձորի անունն են տալիս, երևում է, որ ատամներն ավելի է դուրս գցում, կոկորդից ընդհատ ձայներ է հանում։
Ու չգիտես՝ զայրանո՞ւմ է, թե՞ ժպտում հին որսորդը…
Հարցեր և առաջադրանքներ:
Դուրս գրիր քեզ անծանոթ բառերը և բառարանի օգնությամբ բացատրիր:

Խլեզ – Մողեզ։

Արահետ – Ոտքով բացած նեղ ճանապարհ:

Նկարագրիր Մթնաձորի բնությունը և կենդանական աշխարհը:

Նկարագրիր Մթնաձորի բնությունը և կենդանական աշխարհը:

Մթնաձոր տանող միակ արահետն առաջին ձյունի հետ փակվում է, մինչև գարուն ոչ մի մարդ ոտք չի դնում անտառներում։ Սակայն Մթնաձորում այժմ էլ թավուտ անտառներ կան, ուր ոչ ոք չի եղել: Ծառերն ընկնում են, փտում, ընկած ծառերի տեղ նորն է ծլում, արջերը պար են խաղում, սուլում են չոբանի պես, ոռնում են գայլերը, դունչը լուսնյակին մեկնած, վարազները ժանիքով փորում են սև հողը, աշունքվա փտած կաղիններ ժողվում։

Մթնաձորում մուգ կանաչ մաշկով խլեզներ կան, մարդու երես չտեսած, մարդուց երկյուղ չունեցող։

Բարձր են Մթնաձորի սարերը, դրանից է, որ ամռան երկար օրերին էլ արևը մի քանի ժամ է լույս տալիս Մթնաձորի անտառներին։ Գիշերվա հետ որսի են ելնում Մթնաձորի բնիկները։ Արջը տանձ է ուտում, իրար թաթով են տալիս, թավալգլոր են լինում չոր տերևների վրա, դարան մտնում, հենց որ զգում են վայրի խոզերի մոտենալը։

Ըստ քեզ ո՞րն է պատմվածքի լարված պահը, ընդգծիր:

Ավին հիմա էլ ողջ է։
Զարհուրանքով կարելի է նայել նրան, երբ փողոցի անցուդարձ անողներից պահված, մի անկյունում քաշված, սրա–նրա համար տրեխ է գործում։
Ավու հագին չուխա էր, տրեխներ, սովորական մարմին, առողջ ձեռքեր, որոնք շատ վարժ կաշին են ծակոտում, կաշվի թելերից հանգույցներ անում։ Եվ սովորական մարմնի վրա գլխի տեղ մարդկային գանգ, ամբողջովին կլպված, առանց մազի, առանց մորթու։

Բնութագրիր Պանինին:

Վայրի վարազի պես էր անտառապահ Պանինը։ Մի հրեշ էր նա, անտառապետի տարազով, կոկարդով գլխարկը գլխին։ Անտառում հանկարծ կերևար, փայտահատի կողքին կկանգներ, կնայեր, թե ինչպես նա արագ կացնահար է անում ծառը։ Մեկ էլ, թաքստոցից դուրս կգար, կմռնչար այնպես, որ արջերն էլ էին քնից զարթնում և որջերում մռռում։ Լեղապատառ փայտահատին մնում էր կամ փախչել, կամ օձի պես ծռմռատել Պանինի մտրակի հարվածների տակ։

Պատմվածքում Մթնաձորի նկարագրությունն ինչու՞ է անհրաժեշտ:

Առաջադրանքներ․

1)Կատարե՛ք բաժանում․

ա)1000 : 0,25 =4000

բ)169 : 1,3 =130

գ)7920 : 3,6 = 220

դ)1295 : 0,37 =

ե)276 : 2,3 = 120

զ)10572 : 8,81 = 12

է)888 : 0,37 = 2400

ը)302 : 0,2 = 1510

թ)4451 : 44,51 = 100

2)Լուծե՛ք հավասարումը․

ա)3,87x=7,74   X = 2

բ)0,32x=0,48 X = 1,5

գ)8,13x=24,6339

դ)7,25x=9,425

Լրացուցիչ աշխատանք (տանը).

1)Կատարե՛ք բաժանում․

ա)52,3527 : 3,27 =

բ)(-32,8) : (-8,2) =

գ)25,52 : (-5,5) =

դ)(-19,558) : (-7,7) =

ե)0,1938 : 0,51 =

զ)2,304 : 7,2 =

է)(-0,90216) : 0,14 =

ը)(-0,0101) : (-10,1) =

թ)6,858 : (-0,9) =

2)Լուծե՛ք հավասարումը․

ա)(-8) ⋅ x = -24

բ)(-7) ⋅ x = +42

գ)(+4) ⋅ x = -72