Մեղվանոցում

Այսօր մենք գնացել Էինք մեղվանոց և ես իմացա լիքը բաներ մեղուների մասին: Սա ընկեր Արմինեի բլոգն է, կարող եք մտնել և նայել: Ես իմացա, որ մեղուն գալիս է ձեր մոտ, պետք չի անել կտրուկ շարժումներ և  մեղուն չի խայթի։

Բարեկենդան

Բարեկենդան

Բարեկենդան բառացի նշանակում է կենդանություն, բարի կյանք: Բարեկենդան բառը կազմված է բարի և կենդանություն բառերից, գրաբարում նշանակել է ուրախություն: Տոնը կապ է ունեցել գարնան սկսվելու հետ: Եվ պատահական չէին զվարճությունները, որոնք արթնացող բնությանը ուրախ դիմավորելու, մարդկանց վերակենդանացնելու խորհուրդը ունեին: Ու մարդիկ մաղթում էին միմյանց` բարի կենդանություն: Տոնին պատրաստվում և մասնակցում էին բոլորը` մեծ, թե փոքր: Երկու- երեք օր առաջ կանայք և տղամարդիկ դադարում էին աշխատել, զանազան խաղեր էին խաղում, զվարճանում երեխաների պես: Բարեկենդանը նաև ազատության օր էր: Բարեկենդանի երեկոն բարեկամներն ու հարազատները միասին էին անցկացնում: Կուշտ ուտում էին ու խմում, իսկ ամենավերջում ուտում էին ձու` բերանը կողպելու համար, որպեսզի Զատիկին դարձյալ ձվով այն բանան։ Բարեկենդանին նախապատվությունը տրվում է մսեղենի, կաթնեղենի առատությանը: Տավարի, ոչխարի և թռչնեղենի մսից պատրաստում էին զանազան ճաշատեսակներ: Առաջին օրերին պատրաստում էին գաթա ու հալվա: Երեկոյան ուտում էին կաթնապուր, մածուն, խաշած ձու:

Հարցեր և առաջադրանքներ

  1. Բարեկենդանի տոնին մարդիկ իրար ի՞նչ էին մաղթում:Բարի կենդանություն
  2. Բարեկենդանը բառացի ի՞նչ է նշանակում:Կենդանուցյուն բարի
  3. Տոնը ինչի՞ հետ է կապ ունեցել:Գարանա հետ
  4. Բարեկենդանի տոնը մարդիկ ինչպե՞ս էին նշում:ուտելով,խըմելով,զվարճանալով,ուրախանալով
  5. Ինչո՞ւ էին մարդիկ ամենավերջում ձու ուտում:Բերանը փակելու համար

Տիեզերքի մասին

Տիեզերքում կան լիքը մոլորակներ:Հիմա ես ձեզ կասեմ նրանց անունները:Նեպտուն, մարս, երկիր, սատուրն, վեներա, մերկուրի, յուպիտեր:Լուսինը երկրի արբանակն է: Արևը շատ շատ ջերմություն ունի: Մյուս մոլորակների վրա մարդ չի ապրում: Աստղերը հեռվից կլոր են: Մեզ ամենամոտիկ աստղը արև է: